ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հայտարարություններ

ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի հայտարարությունը

10 Մարտ 2025

ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովը գումարվեց Հայաստանի Հանրապետության և ողջ հայության համար աշխարհաքաղաքական և ներազգային լրջագույն մարտահրավերների, Արցախի Հանրապետության բռնազավթման, Արցախում տեղի ունեցած ցեղասպանության, Հայոց պետականության դեմ ուղղված գոյութենական սպառնալիքների ժամանակահատվածում։

Պատերազմներով ուղեկցվող համաշխարհային վերադասավորումները, միջազգային ինստիտուտների և միջազգային իրավունքի, ինչպես նաև զսպման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը անվտանգային մարտահրավերներ են Հայոց պետականության լինելիությանն ու հայկական համայնքների կենսունակությանը։

44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում խախտված ռազմաքաղաքական հավասարակշռությունը, Ադրբեջանի շարունակական ռազմատենչ նկրտումներն ու ՀՀ իշխանությունների որդեգրած խաղաղության կեղծ օրակարգը անվտանգային նոր սպառնալիքներ են ստեղծում։

Ինչպես թուրք-ադրբեջանական տանդեմի, այնպես էլ ՀՀ վարչախմբի համար առաջնային թիրախ են ազգային ինքնութենական արժեքներն ու ազգային գաղափարախոսություն կրող ուժերը։

Հայաստանի անվտանգային և կառավարման ճգնաժամը, ներազգային թշնամանք հրահրելու և Սփյուռքը պառակտելու իշխանության քայլերը խորացնում են հանրային հուսալքությունը։

Քննելով իրավիճակը ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովը հաստատեց․

Մրցունակ, նոր որակի ազգային պետության կառուցումը և հայկական ինքնության պահպանումը ՀՅԴ-ն հռչակում է ռազմավարական նպատակ և հայտարարում է պայքարի վճռական հանգրվանի մասին։

Ըստ այդմ սահմանվում են ռազմավարական հետևյալ առաջնահերթությունները՝

• Հայոց անկախ պետականության հզորացում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնում, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կերտում՝ Անկախության հռչակագրի տառին և ոգուն համապատասխան,
• Արցախի ազատագրման օրակարգի շուրջ համազգային համախմբում, միջազգային իրավաքաղաքական երաշխիքների գործադրումով՝ արցախահայության հավաքական վերադարձի և հիմնարար մյուս իրավունքների իրացում,
• Հայոց բանակի, պաշտպանության և անվտանգության համակարգերի ամրապնդում,
• Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման իրավունքի հետապնդում,
• Ազգային և պետական շահերի վրա կառուցված, անվտանգային սպառնալիքները հաղթահարող արտաքին քաղաքականության որդեգրում,
• Սփյուռքի կազմակերպական հզորացում, համահայկական օրակարգերի շուրջ ազգային և քաղաքական համախմբում։

Միաժամանակ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը հաստատեց.

ՀՀ իշխանությունների որդեգրած ապազգային և ապապետական ընթացքը կասեցնելու, Հայրենիքի անվտանգությունը երաշխավորելու, կենսունակ հայկական պետություն ունենալու, սոցիալական արդարություն հաստատելու, ներազգային համապարփակ ճգնաժամը հաղթահարելու և ՀՅԴ ռազմավարական նպատակները իրագործելու անհրաժեշտ պայմանը իշխանափոխությունն է:

ՀՅ Դաշնակցությունը լի է վճռականությամբ և պատրաստակամ է պետականության և ազգային ինքնության պահպանման ու զարգացման օրակարգի շուրջ գոյացնել համազգային համախմբում։

Մարտ 6, 2025, Ծաղկաձոր

(Արեւմտահայերեն տարբերակը՝ ստորեւ)

Յայտարարութիւն ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի

ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովը գումարուեցաւ Հայաստանի Հանրապետութեան եւ ամբողջ հայութեան համար աշխարհաքաղաքական եւ ներազգային լրջագոյն մարտահրաւէրներու, Արցախի Հանրապետութեան բռնագրաւման, Արցախի մէջ տեղի ունեցած ցեղասպանութեան, Հայոց պետականութեան դէմ ուղղուած գոյութենական սպառնալիքներու ժամանակահատուածի մը մէջ։

Պատերազմներով ընկերացող համաշխարհային վերադասաւորումները, միջազգային կառոյցներու (ինստիտուտներու) եւ միջազգային օրէնքի, ինչպէս նաեւ զսպումի արդիւնաւէտ մեքանիզմներու բացակայութիւնը անվտանգային մարտահրաւէրներ են Հայոց պետականութեան լինելիութեանն ու հայկական համայնքներու կենսունակութեան համար։

44-օրեայ պատերազմէն վերջ տարածաշրջանէն ներս խախտուած ռազմաքաղաքական հաւասարակշռութիւնը, Ատրպէյճանի շարունակական ռազմատենչ նկրտումներն ու ՀՀ իշխանութիւններու որդեգրած խաղաղութեան կեղծ օրակարգը անվտանգային նոր սպառնալիքներ կը ստեղծեն։

Թէ՛ թուրք-ատրպէյճանական առանցքի (տանդեմի), թէ՛ ալ ՀՀ վարչախումբին համար առաջնահերթ թիրախ են ազգային ինքնութենական արժէքներն ու ազգային գաղափարախօսութիւն դաւանող ուժերը։

Հայաստանի անվտանգային և կառավարման ճգնաժամը, ներազգային թշնամանք հրահրելու եւ Սփյուռքը պառակտելու իշխանութեան քայլերը կը խորացնեն հանրային յուսալքութիւնը։

Քննելով իրավիճակը, ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովը հաստատեց․

Մրցունակ, նոր որակի ազգային պետութեան կառուցումը եւ հայկական ինքնութեան պահպանումը ՀՅԴ-ն կը հռչակէ ռազմավարական նպատակ եւ կը հայտարարէ պայքարի վճռական հանգրուանի մասին։

Ըստ այնմ կը սահմանուին ռազմավարական հետեւեալ առաջնահերթութիւնները՝

• Հայոց անկախ պետականութեան հզօրացում, տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան վերականգնում, ժողովրդավարական, իրաւական, ընկերայի (սոցիալական) պետութեան կերտում՝ Անկախութեան հռչակագրի տառին ու ոգիին համապատասխան,
• Արցախի ազատագրման օրակարգին շուրջ համազգային համախմբում, միջազգային իրաւաքաղաքական երաշխիքներու գործադրումով՝ արցախահայութեան հաւաքական վերադարձի եւ հիմնարար միւս իրաւունքներու իրացում,
• Հայոց բանակի, պաշտպանութեան եւ անվտանգութեան համակարգերու ամրապնդում,
• Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ հատուցման իրաւունքի հետապնդում,
• Ազգային եւ պետական շահերու վրայ կառուցուած, անվտանգային սպառնալիքները յաղթահարող արտաքին քաղաքականութեան որդեգրում,
• Սփիւռքի կազմակերպական հզօրացում, համահայկական օրակարգերու շուրջ ազգային եւ քաղաքական համախմբում։

Միաժամանակ, ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովը հաստատեց.

ՀՀ իշխանութիւններու որդեգրած ապազգային եւ ապապետական ընթացքը կասեցնելու, հայրենիքի անվտանգութիւնը երաշխաւորելու, կենսունակ հայկական պետութիւն ունենալու, ընկերային արդարութիւն հաստատելու, ներազգային համապարփակ ճգնաժամը յաղթահարելու եւ ՀՅԴ ռազմավարական նպատակները իրագործելու անհրաժեշտ պայմանը իշխանափոխութիւնն է:

ՀՅ Դաշնակցութիւնը լի է վճռականութեամբ եւ պատրաստակամ է պետականութեան եւ ազգային ինքնութեան պահպանման ու զարգացման օրակարգի շուրջ գոյացնել համազգային համախմբում։

Մարտ 6, 2025, Ծաղկաձոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագո

16 Հունիս 2025
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են

14 Հունիս 2025
Սարգիս Ազնաւորեանի Նահատակութեան 40-Ամ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կոմիտէին, ուրբաթ, 6 յունիս 2025-ի երեկոյեա

13 Հունիս 2025
Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ,

13 Հունիս 2025
Իրանը լուրջ պատասխան է պատրաստում

Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

13 Հունիս 2025
Եթե ԱՄՆ–ն չզսպի Իսրայելին, ռիսկային վի

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնար

13 Հունիս 2025
ՀՕՄ-ը հաստատ քայլերով կը շարունակէ իր

Ամեակներու նշումը վերանորոգումի, ՀՕՄ-ի հիմքերը ամրացնելու եւ նոր ուժերով շարու

13 Հունիս 2025
Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական

Նախագահութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետին, երեքշաբթի, 10 յունիս 2025-ին սկսան

13 Հունիս 2025
«Ռազմիկ» Կը Շարունակէ Մնալ Երիտասարդու

Այսօր մեզի համախմբողը «Ռազմիկ» պաշտօնաթերթն է: Հաւաքուած ենք այսօր հաղորդակից

12 Հունիս 2025
Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիր

Ահաւասիկ քանի մը տարիներու տպագիր ձեւաչափով բացակայութենէն ետք, այս տարի տպագի

12 Հունիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Հետեւողական Եւ Կազմակերպուած Պայքարի Դ

Ազգը այն հաւաքականութիւնն է, որ կը բնորոշուի` իր պատմական միասնական զարգացումո

11 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company