ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ուղերձ

Իշխանության պատվերով բանտարկված լինելը ինձ չի կոտրել

08 Օգոստոս 2025

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, քաղբանտարկյալ Իգոր Սարգսյանի նամակ-ուղերձը․

Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Գրում եմ ձեզ բանտից՝ մի վայրից, ուր հայտնվել եմ ոչ թե հանցանքի, այլ քաղաքական հաշվեհարդարի հետևանքով։ 

Իշխանության պատվերով բանտարկված լինելը ինձ չի կոտրել. իմ կամքը ամուր է, հավատս՝ անկոտրում, սերս՝ բացարձակ։ 

Այսօր շատերը խոսում են՝ առանց մտածելու խոսքի արժեքի ու դրա հետևանքների մասին։ Ազատության անունից հայհոյում են, վիրավորում, դատապարտում ու ստում՝ մոռանալով, որ խոսքը բումերանգ է. այն մի օր վերադառնում է ու հարվածում է իրենց։ 

Խոսքը պատիվ է, պատասխանատվություն և արժանապատվություն։ Ժամանակին մեզ սովորեցնում էին՝ «բերանիցդ դուրս եկած խոսքի տերը դու ես, պատասխանատուն էլ դու ես»։ 

Ես իրավաբան չեմ, բայց խորապես գիտակցում եմ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքներն ու պարտականությունները։ Ու գիտեմ՝ խոսելու իրավունքը պետք է վաստակել կյանքով ու գործով։ 

Իմ 56 տարիների ուղին՝ ծառայությունը Հայրենիքին, հավատքը, ընտանիքի և ազգային արժեքների նկատմամբ սերն ինձ իրավունք են տալիս խոսել։ 

Այսօր իմ պես ապօրինի կալանքի տակ է շուրջ երկու տասնյակ հայ, տարբեր բնագավառներից, տարբեր ճանապարհներով անցած, տարբեր բնավորությունների ու պատմությունների ունեցող մարդիկ։ Բայց բոլորիս միավորում է մեկ բան՝ մենք չենք հաշտվել ու չենք հաշտվելու այս ստեղծված իրավիճակի հետ։ 

Մենք գիտակցաբար ենք անցնում այս փորձության միջով՝ առանց խղճահարության ու ողբի։ Մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ այս պայքարը սեփական անձի համար չէ.  սա ազգային պայքար է։ Մենք տեսնում ենք մութ զնդաները, որպեսզի մեր ժողովուրդն, ի վերջո, տեսնի լույսը։  

Թող ոչ ոք չկասկածի՝ այս ամենը ավարտվելու է։ Բռնությունը չի կարող հավերժ տևել։ Այսօր դժվար ու ծանր է թվում ճշմարտության բեռը, բայց վաղը այն կդառնա ուժ ու հաղթանակ։ 

Մենք կվերագտնենք մեր արժանապատվությունը։ Մենք նորից կկերտենք մի Հայաստան, որտեղ խոսքը՝ կլինի պատիվ, օրենքը՝ պաշտպանություն, իսկ առաջնորդը՝ ծառայող։ Եվ այդ օրը մենք բոլորս կանգնելու ենք մեր զավակների առաջ՝ առանց ամոթի, առանց վախի, առանց խոնարհված ճակատի։ 

Հավատացե՛ք, պայքարե՛ք, մի՛ վախեցեք։ 

Որովհետև երբ հաղթի ճշմարտությունը, հաղթելու ենք բոլորս։ 
 
Դժվար ժամանականեր ենք ապրում: Այս իշխանությունները հերթական զիջումների են գնում: Ուզում են Սյունիքը նվիրել թշնամուն: Զգոն եղեք հայեր, պայքարի ընկերներ, թույլ չտանք կործանել մեր երկիրը: 

Այս իշխանությունները իրենց ստացած քվեն գործածում են որպես իրավունք հենց ժողովրդին հոշոտելու համար: 

Մեր ազգը պատմության ընթացքում շատ է կորցրել և հալածվել: Ժամանակն է վերականգնելու հայի պատիվը, հպարտությունը և նպատակասլաց առաջ շարժվելու: Դրա համար պետք է պայքարել, և  դժվարություններն ու  բանտերը չպետք է կանգնեցնեն մեզ: 
 
 Իգոր Սարգսյան
 Քաղբանտարկյալ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company