ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Արցախ
  • Հայտարարություններ

Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

13 Մարտ 2025

Եվրախորհրդարանի լիագումար նիստում մարտի 12-ին քննարկված՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևն այսօր դրվել է քվեարկության և ընդունվել 464 կողմ, 115 դեմ և 39 ձեռնպահ ձայներով ընդունել։

Բանաձևը կոչվում է «Համատեղ միջնորդություն՝ Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալման և կեղծ դատավարությունների վերաբերյալ բանաձևի ընդունման մասին»:

Հայ պատանդների ապօրինի կալանավորման և կեղծ դատավարությունների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևում ասվում է՝

– հաշվի առնելով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ իր նախկին բանաձևերը,

– հաշվի առնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան,

– հաշվի առնելով Ռազմագերիների հետ վարվելու մասին Ժնևի կոնվենցիան,

– հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ընդունել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և ծագումով հայ 23 անձանց կալանավորումը, մինչդեռ իրավապաշտպաններն արձանագրել են հայ գերիների առնվազն 80 հաստատված դեպք,

Ա. հաշվի առնելով, որ կան արժանահավատ հաղորդումներ Բաքվում պահվող հայ բանտարկյալների նկատմամբ բռնության, հոգեբանական խոշտանգումների և անարդար դատավարությունների մասին, այդ թվում՝ յոթ անձանց, ովքեր արդեն դատապարտվել են ծանր բանտարկության՝ անարդար դատավարություններով,

Բ. հաշվի առնելով, որ 2025 թվականի հունվարի 17-ից տասնվեց կալանավոր, այդ թվում՝ Արցախի/Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդները, ենթարկվել են անարդար դատավարությունների՝ զուրկ թափանցիկությունից և պատշաճ ընթացակարգից,

Գ. նկատի ունենալով, որ 2023 թվականի սեպտեմբերից անազատության մեջ գտնվող բարերար Ռուբեն Վարդանյանը 2025 թվականի փետրվարի 19-ին հայտարարել է հացադուլ՝ ի նշան իր ապօրինի կալանավորման և դատաքննության դեմ բողոքի,

Դ. նկատի ունենալով, որ մի քանի զեկույցներում բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների գործողություններ, որոնք միջազգային իրավունքի, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիայի (III) լուրջ խախտումներ են,

1. Դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ բանտարկյալների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների անարդար կալանավորումը, անմարդկային վերաբերմունքը և անարդար դատավարությունները և պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակում:

2. Խոր մտահոգություն է հայտնում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի արձանագրված դեպքերի կապակցությամբ և կոչ է անում անկախ հետաքննություն անցկացնել այդ խախտումների վերաբերյալ:

3. Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել իրենց միջազգային պարտավորությունները, ներառյալ Ժնևի կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:

4. Պահանջում է ԵՄ-ից և միջազգային կազմակերպություններից նպաստել մարդասիրական և բժշկական առաքելությունների տեղակայմանը՝ կալանավորված անձանց բարեկեցությունը գնահատելու համար:

5. Շեշտում է դիվանագիտական ջանքերի հրատապ անհրաժեշտությունը՝ ապահովելու հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը, նրանց պաշտպանությունը և վատ վերաբերմունքի համար պատասխանատուների պատասխանատվությունը:

6. Կոչ է անում Խորհրդին նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների հայտնաբերված խախտումների համար, ներառյալ դատավորներ Զեյնալ Աղաևի, Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի նկատմամբ:

7. Խստորեն դատապարտում է Ադրբեջանի կառավարության՝ ՄԱԿ-ի մարմինների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները փակելու որոշումը, որը խստորեն խոչընդոտում է միջազգային մարդասիրական ջանքերին և մոնիտորինգի մեխանիզմներին:

8. Կոչ է անում Միջազգային քրեական դատարանին և նրա գլխավոր դատախազին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ բռնի տեղահանման, հետապնդումների և էթնիկ զտումների գործերը:

9. Ողջունում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որը պահանջում է անվերապահ ազատ արձակել և անվտանգ վերադարձնել բոլոր ռազմագերիներին, պատանդներին և Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված այլ անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներին:

10. Հանձնարարում է իր նախագահին սույն բանաձևը փոխանցել Եվրոպական խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին, Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին, անդամ պետությունների կառավարություններին և խորհրդարաններին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին և Միավորված ազգերի կազմակերպությանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company