ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Համազգային
  • Արցախ
  • Լուրեր

Գրական-մշակութային խաչմերուկ Արցախի ու Կանադայի միջև

17 Մարտ 2025

Հայրենաճանաչողական այցով Հայաստանում են Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա հայկական վարժարանի ավագ սաները։ Նրանց ուղեկցում է վարժարանի տնօրեն Րաֆֆի Սարգսյանը։

Ակն ընդ ական գրական ստեղծագործողների և վավերագրողների համայնքի ու Համազգայինի Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ մարտի 16-ին կայացավ հանդիպում Կանադայից ժամանած խմբի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Համազգայինի Արցախի գրասենյակի Մասիս քաղաքի սաները, Արցախի գրողների միության անդամներ, ինչպես նաև արցախցի լուսանկարիչ-վավերագրող Դավիթ Ղահրամանյանը։

Հանդիպումը բացվեց Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանի ողջույնի խոսքով։ Նա կարևորեց արցախցի սաների մասնակցությունը սույն հանդիպմանը և նշեց, որ այն կարող է դառնալ Կանադայի և Արցախի դպրոցականների համագործակցության, շփման ու բարեկամության գեղեցիկ ու ողջունելի սկիզբ։ Նա հակիրճ անդրադարձավ Համազգայինի Արցախի գրասենյակի գործունեությանը, ինչպես նաև ներկայացրեց հանդիպմանը ներկա արցախցի գրողներին։

Ներկաներին ողջունեց նաև վարժարանի տնօրեն Րաֆֆի Սարգսյանը։ Նա նշեց, որ կրթօջախը կարևոր դեր է խաղում հեռավոր Տորոնտոյում հայ սերունդներին իրենց արմատներին ամուր կապելու և ազգային արժեքներով դաստիարակելու գործում։ Րաֆֆի Սարգսյանը շեշտեց, որ վեց հարյուրից ավելի սաներ ունեցող վարժարանն ամեն տարի կազմակերպում է ավարտական դասարանի հայրենաճանաչողական այցը դեպի Հայաստան և այսուհետ ևս այն շարունակական է լինելու։

Սփյուռքից ժամանած դպրոցականները շարժանկարների միջոցով ներկաներին պատմեցին Տորոնտոյի ՀՅԴ երիտասարդական միության գործունեության մասին՝ ներկայացնելով նրանց կողմից տարվող քարոզչական ու պահանջատիրական աշխատանքները՝ Հայոց ցեղասպանության, Արցախի էթնիկ զտման, Բաքվում պահվող հայ գերիների մասին օտարներին իրազեկման շուրջ։ Նրանք նաև հանդես եկան գրական ընթերցումներով։

Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը խոսեց 44-օրյա պատերազմի, Արցախի շրջափակման ու Արցախի ժողովրդի բռնի տեղահանության օրերին իր գործունեության մասին և ներկայացրեց փաստավավերագրական մի շարք լուսանկարներ։

Համազգայինի Արցախի գրասենյակի սաները արտասանեցին արցախցի գրողների ստեղծագործություններից։

Հանդիպմանը ներկա արցախցի գրողներ Տաթև Սողոմոնյանը, Ալիսա Բաղդասարյանը, Ծովինար Բաղդասարյանը և Հերմինե Ավագյանը ընթերցեցին իրենց ստեղծագործություններից և վարժարանին նվիրեցին իրենց գրքերից։

Հանդիպումը փակվեց «Ձոն Արցախին» երգով։

Միջոցառումը կայացավ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի վերնատանը:

Համազգայինի Արցախի գրասենյակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company