ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Համաձայնեցրած փաստաթղթի ու խաղաղության գնալու մասին հայտարարությունից հետո Ադրբեջանն ավելի շատ է կրակում

23 Ապրիլ 2025

Այսօր՝ ապրիլի 23-ին ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քիրիստինե Վարդանյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով: Նա ամփոփեց խորհրդարանական շաբաթը և պատասխանեց լրագրողների հարցերին:

Չնայած նրան, որ հայտարարում են՝ համաձայնեցրել են փաստաթուղթը ու գնում են խաղաղության, Ադրբեջանն ավելի շատ է կրակում, քան մինչև այդ հայտարարությունը. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց Քիրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը։

«Գերիները՝ Բաքվի բանտում, սահմանին ավելի շատ են կրակում, քան նրանից առաջ, երբ հայտարարել են, որ խաղաղություն անվանումով պայմանագիրը պատրատ է, ես այդպիսի խաղաղություն ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել»,-ասաց Վարդանյանը։

Ըստ նրա Ադրբեջանը կրակում է, որովհետև վերջին 5 տարում սովորել է, որ սպառնալիքի լեզվով խոսելու դեպքում, այդ թվում նաև տեղեկատվական ահաբեկչական արշավներ իրականացնելու պարագայում ինքը ստանում է ավելին, քան կարող էր պատկերացնել։

«Ինքը, պարզապես, պատերազմի սպառնալիքով ստացել է տավուշյան առաջնագծի կազմաքանդում։ Նիկոլ Փաշինյանը և իր թիմն Ադրբեջանով ժողովրդին վախեցնում են, սարսափեցնում են և ասում են՝ այլընտրանք չկա, եթե սա չանենք, մեզ վրա հարձակվելու են ու պետք է զիջենք։ Ինչո՞ւ չպետք է Ադրբեջանը չօգտագործի։ Ադրբեջանի պահանջները մեկը կամ երկուսը չեն։ Միջանցքից սկսած՝ մինչև ադրբեջանցիների բնակեցումն իրենց բանակցային օրակարգի հերթական կետերն են, նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեղ լուծարումը»,-ասաց նա։

Իշխանական մամուլից է տարածումը, հարց տամ՝ ինչ տեղեկությունների են տիրապետւոմ, թող այդ տեղեկություններով գնան դատախaզություն. ասաց Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե Ջահերով երթի մասնակից զանգվածին ցանկանում են օգտագործել անկարգությունների համար:

«Մենք այսօր կազմակերպելու ենք ջահերով երթ, քայլելու ենք դեպի Ծիծեռնակաբերդ՝ ուղերձ հղելու Թուրքիային, Ադրբեջանին ու իրենց հետ պայմանավորվածության եկած ՀՀ իշխանություններին: Ես հարց ունեմ՝ ջահերով երթն ինչո՞ւ է այսքան թիրախավորվում, դա հիշատակի, պահանջատիրության միջոցառում է: Ո՞րն է իմաստը ջահերով երթը թիրախավորելու ու դրա նկատմամբ հակաքարոզչություն անելու»,- ասաց նա:

Վարդանյանը հարց հնչեցրեց՝ գուցե դա խոչընդոտում է օրինակ այն պայմավորվածությանը, ըստ որի, Սահամանադրությունից պետք է հեռացվի Անկախության հռչակագիրը: «Այս կոնտեքստում, բնականաբար, ջահերով երթը պետք է թիրախավորվեր, որովհետև հակառակ ուղերձ հղող միջոցառում է: Ամեն անգամ այդ մեղադրանքները հասարակությանը վախեցնելու համար տարածում են որևէ միջոցառումից առաջ»,- ասաց պատգամավորը:

Վարդանյանն անդրադարձավ նաև երեկ Աժ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին և պատասխանեց հարցին, թե ինչու է ՀՅԴ-ին թվում, որ Ցեղասպանության ճանաչմամբ միայն իրենք են մտահոգ, իսկ մնացածին այդ հարցը չի հետարքրում:

«Երեկ ինչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ բոլորի աչքի առաջ և դա նենգափոխել ու այլ տեսանկյունից ներկայացնել դժվար է: ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծով ենք հանդես գալու, հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Իսկ թե ինչու նման արձագանք եղավ, դա ինձ էլ է հետաքրքիր: Ես չեմ կարծում, որ Ցեղասպանության թեման հետարքրքում է միայն Դաշնակցությանը, ճիշտ հակառակը՝ Ցեղասպանության թեման Հայաստանում միայն մի քանի գործչի չի հետաքրքրում, իսկ մնացած բոլորին հետաքրքրում է»,- հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է իշխանության պնդումներին, թե արդեն իսկ քրեականացված է Ցեղասպանության ժխտումը ՀՀ օրենսգրքով և նպատակն այն է, որ իրենց նախագծին ՔՊ-ն դեմ քվեարկի, հետո հայտարարեն դավաճան են, Վարդանյանն ասաց, որ բացարձակ սուտ է, որ ասում են՝ նման օրենք կա:

«Մենք առաջարկում ենք Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ՀՀ կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունները կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, մեղմացնելը, հավանության տալը, արդարացնելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է մինչև երեք տարի ազատազրկմամբ»,- ասաց նա:

Պատգամավորը պնդեց, որ նման հոդվածը չկա: «Այս է ամբողջ պատմությունը հիմա հասել ենք այն կետին, որ փաստացի ուղղակի Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու հայտարարություններ են եղել նաև իշխանության երեկվա արձագանքն էր դրա մասին՝ մի հատ հասկանանք Դաշնակցությունը ինչ կապ է ունեցել ՑԵղասպանության հետ, սա Թուրքիայի նարատիվները կրկնելը չի՞, կասկածի տակ դնել չի՞»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company