ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Համազգային
  • Լուրեր

Վիեննայի Մէջ Կատարուեցաւ Համազգայինի Եւրոպայի Ուսանողական Հաւաքը (Եութլինքս)

20 Մայիս 2025

Համազգայինի Կեդրոնական վարչութեան կազմակերպած Եւրոպայի ուսանողական հաւաքը տեղի ունեցաւ 2-4 մայիս 2025-ին: Աշխարհի զանազան կողմերէն 20 երիտասարդ ուսանողներ հաւաքուեցան Վիեննայի մէջ եւ եռօրեայ աշխատանոցներու ու պտոյտներու ընդմէջէն ծանօթացան իրարու, լսեցին հայ մշակոյթի զանազան բնագաւառներու մասին դասախօսութիւններ եւ ունեցան աշխատանոցներ: Անոնք նաեւ այցելեցին Վիեննայի հայ գաղութի զանազան կեդրոններն ու տեսարժան վայրերը:

Հաւաքին բացումը կատարուեցաւ ուրբաթ, 2 մայիս 2025-ին: Հաւաքի պատասխանատու Արա Բարսեղեան բարի գալուստ մաղթեց ուսանողներուն եւ բացատրութիւններ տուաւ եռօրեայ ծրագիրի ու հաւաքին վերաբերող իրադարձութիւններուն մասին: Ապա հաւաքի Վիեննայի կազմակերպական աշխատանքներու պատասխանատու (ՀՄԸՄ-ի Վիեննայի մեկուսի շրջանի վարչութեան անդամ) Յակոբ Սահակեան գործնական ցուցմունքներ տուաւ մասնակիցներուն:

Խօսք առաւ Համազգայինի Կեդրոնական վարչութեան Պէյրութի գրասենեակի պատասխանատու Արին Գալուստեան եւ հակիրճ ակնարկով ներկայացուց Համազգայինի զանազան ծրագիրները` յատկապէս, երիտասարդական, պատանեկան եւ մանկական ծրագիրներն ու նախաձեռնութիւնները:

Նոյն օրը Շաղիկ Շատոյեան ներկայացուց Վիեննայի հայկական գաղութի ստեղծման պատմութիւնը, որմէ ետք մասնակիցները այցելեցին Սուրբ Հռիփսիմէ եկեղեցի, ինչպէս նաեւ եկեղեցիին բակին մէջ զետեղուած Հայոց ցեղասպանութեան յուշարձանը:

Մելանի Գլընճեան հեռակապով միացաւ եւ խօսեցաւ «փոտքասթ»-ի ծրագիրին պատրաստութեան մասին: Ապա 4 խումբերու բաժնուած մասնակիցները սկսան զանազան նիւթերու մասին «փոտքասթ»-ի պատրաստութեան աշխատանքներուն:

Թենի Մաթեան պարի աշխատանոցի ընթացքին բացատրեց հայկական պարի իւրայատկութիւններու, տեսակներու, զանազան շարժումներու եւ տարազներու մասին: Հաւաքին մասնակիցները առիթը ունեցան հագնելու «Տէրեան մշակութային կեդրոն»-ին կողմէ աւանդական պարային գեղեցիկ տարազներ, որոնցմէ իւրաքանչիւրը կը պատմէ իր պատմութիւնը: Սենեակը լեցուեցաւ հպարտութեամբ եւ յուզումով, երբ անոնք փորձեցին զանոնք եւ նկարուեցան:

Ապա միասնաբար քանի մը պար սորվեցան ու պարեցին:

ՀՄԸՄ-ի Վիեննայի մեկուսի մասնաճիւղի վարչութեան հիւրասիրութեամբ ճաշը տեղի ունեցաւ ակումբէն ներս:

Երեկոյեան խումբը այցելեց «Time travel Vienna» եւ ծանօթացաւ Վիեննայի պատմութեան:

Երեկոյեան ընթրիքով փակուեցաւ առաջին օրուան յայտագիրը:

Եւրոպայի ուսանողական հաւաքի երկրորդ օրը Սէրուժ Յոփսէփեան ներկայացուց հայկական շարժապատկերի մասին հետաքրքրական տեղեկութիւններ: Ան ցուցադրեց զանազան բաժիններ «Նամուսը», «Կտոր մը երկինք» եւ «Նռան գոյնը» ժապաւէններէն եւ խօսեցաւ անոնց իւրայատկութիւններուն մասին:

Վիեննայի քաղաքապետարանի ճաշարանին մէջ` Rathaus Keller, որ իւրայատուկ է իր շքեղութեամբ եւ հարուստ պատմութեամբ, ճաշակելէ ետք Աւստրիոյ խոհանոցի շնիցել ճաշը, խումբը ուղղուեցաւ Ֆրանց Վերֆելի յիշատակին զետեղուած յուշարձանին մօտ, ուր հանդիպում ունեցաւ Ռազմիկ Թամրազեանին (Հայ աւստրիական մշակութային միութեան հիմնադիր ղեկավար) հետ, որ յուշակոթողի զետեղման մտայղացողն է եւ պետական մակարդակի արտօնութիւն ստանալու հարցը հետապնդողը: Ան ներկայացուց յուշարձանի զետեղման պատմութիւնը:

Ապա խումբը գնումներու եւ շրջապտոյտի առիթ ունեցաւ ու Վիեննայի խաղավայրին մէջ կարուսելի ընդմէջէն երկինքէն կրցան դիտել ամբողջ Վիեննան:

Երեկոյեան ժամերուն յունական To Ellinkon ճաշարանին մէջ հայկական տոհմիկ ջերմ մթնոլորին մէջ շարունակուեցաւ ուրախ մթնոլորտը մինչեւ ուշ ժամեր:

Եութլինքսի երրորդ օրը մասնակիցները դիտեցին Սէրուժ Յովսէփեանին կողմէ պատրաստուած «Նահապետ» կարճ շարժապատկերը, որ գեղարուեստական եւ խորհրդանշական ոճով կ՛անդրադառնար հայ երիտասարդի մը ներքին պայքարին եւ անոր տալիք բարդ որոշումին, նոր պատահած ցեղասպանութենէ մը ետք:

Ապա Վիեննայի տեսարժան վայրերէ անցնելով եւ ճաշելէ ետք խումբը այցելեց Մխիթարեան միաբանութեան եկեղեցի, կեդրոնն ու թանգարանը, ուր դիմաւորուեցաւ Վահան վրդ. Յովակիմեանին կողմէ, որ ներկայացուց Մխիթարեան կեդրոնի մշակութային արժէքն ու հարստութիւնը: Միաբանութեան կեդրոնը չափազանց մեծ տպաւորութիւն ձգեց մասնակցողներուն վրայ, անոնք հիացմունքով արժեւորեցին կեդրոնին հարստութիւնն ու մշակութային հսկայական ժառանգութիւնը:

Համազգայինի Կեդրոնական վարչութեան Եութլինքսի ներկայացուցիչ Յասմիկ Շահինեան Եութլինքսի յանձնախումբին անունով շնորհակալագիր մը յանձնեց Վարդան վրդ. Յովակիմեանին, եւ կեդրոնին նուիրուեցաւ Համազգայինի Երեւանի գրասենեակի հրատարակութիւններէն` «Վտանգուած ժառանգութիւն» Ա. հատորը:

Դարձեալ հաւաքի յանձնախումբին անունով շնորհակալագիրներ եւ յիշատակելի նուէրներ յանձնուեցան բոլոր դասախօսներուն եւ կազմակերպիչներուն, ինչպէս նաեւ իւրաքանչիւր մասնակից ստացաւ հաստատագիր մը` իր մասնակցութեան համար:

Երեկոյեան ժամերուն տեղի ունեցաւ հրաժեշտի ընթրիք:

Համազգայինի Եւրոպայի ուսանողական հաւաքին փակումը կատարուեցաւ կիրակի, 5 մայիս 2025-ին: Վիեննայի մէջ հաւաքուած 20 երիտասարդ ուսանողներ եռօրեայ աշխատանոցներով, մշակութային դասախօսութիւններով տրուած գիտելիքներով, պտոյտներով եւ ընկերային մթնոլոտով յագեցած բաժնուեցան իրարմէ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company