ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Դրաստամատ Կանայեան. Հայկական Յեղափոխութեան «հաստաբուն կաղնին»

08 Մարտ 2013

Մարտ 8ի այս օրը, դաշնակցական մամուլը հայաշխարհին գուժեց, որ «Տապալեցաւ հաստաբուն կաղնին»։

Իր գործը անաւարտ թողած՝ հայոց աշխարհէն հեռացաւ յանդուգն եւ անվեհեր Ազատամարտիկի բացառիկ մարմնաւորումը՝ ԴՐՕ։

Իր կենդանութեան իսկ, ԴՐՕ առասպելական հերոսը դարձաւ հայ ժողովուրդին։ Իսկ մահէն ասդին, որքան ժամանակը թաւալի, այնքան աւելի կը պայծառանայ մարտունակ կերպարը Հայու Յանդգնութիւնն ու Խիզախութիւնը անկրկնելիօրէն մարմնաւորած «մրրկածին» Ազատամարտիկին։

Իր անձն ու գործը, իբրեւ հայոց գալիք սերունդներու ներշնչման աղբիւր եւ հայ ժողովուրդի ամբողջական ազատագրութեան անխոնջ պայքարը լուսաւորող փարոս, տակաւ կը կտրեն ու կ՛անցնին ժամանակի եւ պայմաններու սահմանները։ Երեք տառի մէջ խտացած հերոսութեան խորհրդանիշը՝ ԴՐՕ իր առաջնորդող օրինակը կ’արմատաւորէ մեր ժողովուրդի ազգային յիշողութեան մէջ, Հայու Ազատութեան եւ Հայաստանի Անկախութեան համար գերագոյն անձնազոհութեան եւ աննկուն մարտունակութեան սրբազան դաւանանքը։

Եւ բնաւ ալ պատահական չէր, որ Արցախեան Ազատամարտի շղթայազերծման ու Հայաստանի վերանկախացման պայքարի առաջին իսկ պահերէն, ամբողջ 70 տարի ԴՐՕ անունը բնոված խորհրդային կարգերէն ազատագրուելու իր ծառացումին մէջ, հայրենի հայութիւնը սրտի երգի վերածեց «Դաշնակ ԴՐՕ»ն.

Հայոց երկնքով անցէք հաւքեր իմ սիրուն,
Քաջ հայդուկից բարեւ տարէք դէպի տուն,
Ծեր արծուի պէս մոլոր օտար ափերում
Ծնող հողին կարօտ մտաւ յաւերժ քուն։

Արի դու քաջ Դրօ, բազկիդ ուժը բեր,
Հեծիր քո ճերմակ ձին, քշիր սարն ի վեր,
Ձայնիր քո քաջերին՝ քնած թէ արթուն,
Փրկիր քո հայրենիք չքնաղ Սուրմալուն։

Շատ դահիճներ են ընկել բազկիդ հարուածից,
Չես վհատուել անգամ կրծքիդ խոր վէրքից,
Անվերջ զրկանք ես կրել քո կամքով արի
Դու քաջ զինուոր ազգի ու գաղափարի։

Արի դու քաջ Դրօ, բազկիդ ուժը բեր…
Դաշնակցականին վայել աննկուն կամքով,
Պայքարել ես, ապրել ազգի կարօտով.
Կարս ու Անի, Սուրմալու, Պիթլիս յիշելով՝
Փակուել են աչքերդ յաւիտեան քնով…

Արի դու քաջ Դրօ, բազկիդ ուժը բեր…

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆի իր «դպրոց»ը կերտած Ազգային Հերոսը եղաւ ԴՐՕ, որ իր անունին կապեց Արութեան այնպիսի՜ պատմակշիռ Գործեր, որոնցմէ իւրաքանչիւրը իր անջնջելի դրոշմը դրած է հայոց նորագոյն պատմութեան վրայ։

31 Մայիս 1884ին Իգդիր ծնած Դրաստամատ Կանայեանը վերապրեցաւ մահուան դէմ իր բոլոր ճակատումներէն։ Ռազմի դաշտերու վրայ անցան իր գիտակից կեանքի տարիները։ Յեղափոխական մարտիկի եւ ռազմական գործիչի մը համար երկար կեանք ունեցաւ ԴՐՕ։ Մինչեւ 72 տարեկան ապրեցաւ եւ մինչեւ վերջին շունչ, հայ ազգային-ազատագրական պայքարի ճանապարհին, շարունակ պատնէշի վրայ կանգուն մնաց ու յառաջապահ դեր կատարեց։

Միայն թւումի կարգով՝ ահա՛ գլխաւոր նշանաձողերը ԴՐՕի կտրած փոթորկալի կեանքի ճանապարհին.

– 11 Մայիս 1905ին, ատենի հայ-թաթարական ընդհարումները սադրած Պաքուի նահանգապետ իշխան Նակաշիձէի դէմ Դաշնակցութեան որոշած մահապատիժը գործադրելով՝ 21 տարեկան հասակին ԴՐՕ անօրինակ յանդգնութեամբ եւ խիզախութեամբ ահաբեկեց արեւելահայութեան ջարդարարը։ Այդպէ՛ս սկսաւ հայ ժողովուրդի թշնամիները անպատիժ չձգելու արդարահատոյց ԴՐՕի երկար ուղին։

– 1908ին, Օսմանեան Սահմանադրութեան բերած համեմատական ազատութիւններէն օգտուելով՝ Դաշնակցութիւնը որոշեց թուրք-ռուսական սահմանագլուխին վրայ դէպի Երկիր զէնքի փոխադրութեան գլխաւոր կէտ մը հաստատել։ Պայազէտը ընտրուեցաւ իբրեւ յարմարագոյն կեդրոն եւ, Ռոստոմի յանձնարարութեամբ, ԴՐՕ հաստատուեցաւ Պայազէտ, իբրեւ Սուրէն Էֆենտի անունով վաճառական մը, կազմակերպելու եւ ղեկավարելու համար զինման ընդհանուր գործը։

– Առաջին Աշխարհամարտի բռնկումին հետ ԴՐՕ փութաց Թիֆլիս եւ ստանձնեց Հայ Կամաւորական 2րդ Ջոկատի հրամանատարութիւնը։

– 1918ի Մայիսեան բախտորոշ ճակատամարտներուն, ԴՐՕ գլխաւորեց Բաշ-Ապարանի բախտորոշ հերոսամարտը։

– Հայաստանի Հանրապետութեան կայացման պետականակերտ գործին մէջ, յատկապէս Հայկական Բանակի կազմութեան եւ հզօրացման ուղղութեամբ, ԴՐՕ ամբողջացուց Արամ Մանուկեանի պատմակերտ դերակատարութիւնը։

– 1918ի Դեկտեմբերին ԴՐՕ գլխաւորեց հայկական զօրքերը՝ հայ-վրացական պատերազմի ժամանակ, հայրենի մեր հողը իւրացնելու վրացական ազգայնամոլութեան սանձ դնելով։

– Հայաստանի Հանրապետութեան վերջին կառավարութեան մէջ, Սիմոն Վրացեանի վարչապետութեան ժամանակ, ԴՐՕ ստանձնեց ռազմական նախարարի պատասխանատուութիւնը եւ ղեկավարեց քեմալական եւ լենինեան միացեալ գրոհին դէմ մեր ժողովուրդին դիմադրական կռիւը։

– 1920 թուի Դեկտեմբեր 2էն ետք, մինչեւ Պոլշեւիկեան Յեղկոմի Երեւան ժամանումը, խորհրդային կառավարութեան ռազմական ներկայացուցիչ Սելինի հետ, ԴՐՕ ղեկավարեց Հայոց նորաստեղծ պետականութիւնը ամբողջական կործանումէ փրկելու պայքարը։

– Յունուար 1921ին, երբ Յեղկոմի կողմէ Հայկական Բանակի սպայակոյտը հետիոտն աքսորուեցաւ հիւսիսային Կովկաս, ԴՐՕ իր կարգին աքսորուեցաւ Մոսկուա, ուր տնային կալանքի տակ պահուեցաւ 5 տարի, մինչեւ որ արտօնութիւն ստացաւ ընդմիշտ հեռանալու Խ. Միութենէն։ Հաստատուեցաւ Ռումանիա, ուրկէ անցաւ Մ. Նահանգներ՝ 1930ականներուն։

– 1933ի Հ.Յ.Դ. 12րդ Ընդհանուր Ժողովին ԴՐՕ ընտրուեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ։ Նոյն պաշտօնին վրայ վերընտրուեցաւ հետագայ Հ.Յ.Դ. յաջորդական Ընդհանուր Ժողովներուն։

– Երկրորդ Աշխարհամարտի ընթացքին, յանուն տարագիր հայութեան, Հ.Յ.Դաշնակցութեան յանձնարարութեամբ՝ ԴՐՕ ծայր աստիճան դժուարին բանակցութիւններ վարեց Նացիական Գերմանիոյ իշխանութեանց հետ, փորձելով Հիթլերին համոզել, որ հայերը արիացի են, որպէսզի կարելի ըլլար Խորհրդային Հայաստանի հայութիւնը պաշտպանել թրքական վտանգին դէմ՝ նացիական հաւանական յաղթանակի պարագային։

– Նոյն ժամանակաշրջանին նաեւ Եւրոպայի հայութիւնը փրկելու գործին մէջ ԴՐՕ ստանձնեց անուրանալիօրէն մեծ դեր։ Իր եւ նոյն նպատակով կազմուած դաշնակցական գործիչներու յատուկ մարմնին հետեւողական ջանքերով՝ հնարաւոր դարձաւ Նացի Գերմանիոյ վերաբերմունքը բարեփոխել Պալքաններու հայութեան նկատմամբ։ Միեւնոյն ժամանակաշրջանին եւ Աշխարհամարտի աւարտէն յետոյ, ԴՐՕ նախախնամական դեր կատարեց խորհրդային բանակէն գերեվարուած բազմահազար հայ զինուորականները ստոյգ մահէ փրկելու պատմական գործին մէջ։

– Իր կեանքի եւ գործունէութեան վերջին տասնամեակը ԴՐՕ անցուց ընդհանրապէս Եւրոպայի եւ Միջին Արեւելքի մէջ։ Ի վերջոյ հաստատուեցաւ Լիբանան եւ հինգ տարի վաղեմի իր ընկերոջ՝ Սիմոն Վրացեանի հետ ապրեցաւ նոյն յարկին տակ։ Դէպի Հայրենիք Ներգաղթը, խորհրդային այլասերած քաղաքականութեան հետեւանքով, ընդհանուր հիասթափութեան մատնած էր տարագիր հայութիւնը։ Հետեւած էր Հայ Դատի չարաշահումը խորհրդայիններուն կողմէ՝ Կարսն ու Արտահանը նախ պահանջելու, ապա մտահան ընելու ստալինեան խաղերով։

Տարագիր հայութեան ընդհանուր յուսաբեկման այդ ծանր շրջանին, ԴՐՕ իր կարապի երգը դարձուց նորահաս սերունդներու մէջ ազգային ինքնավստահութիւնը վերականգնելու սրբազան առաքելութիւնը, որուն համար մեր սերունդները ամբողջական պաշտամունք տածեցին Մեծ Հերոսին նկատմամբ։

ԴՐՕ հիւանդ էր սուր յօդացաւերով, որոնք խաբուսիկ ախտանշաններն էին արագօրէն տարածուող քաղցկեղի։ 1955ի վերջերուն, բուժման նպատակով, ԴՐՕ այցելեց Միացեալ Նահանգներ։ Բայց մահը վրայ հասաւ եւ տապալեց Հայու Յանդգնութեան եւ Խիզախութեան հաստաբուն կաղնին

ԴՐՕ առյաւէտ փակեց աչքերը 8 Մարտ 1956ին եւ թաղուեցաւ Պոսթը

Բայց իր կտակն էր յաւերժական հանգիստը գտնել հայրենի հողի ծոցին, ինչ որ իրականացաւ 2000 թուականին, երբ Մեծ Հայուն աճիւնները պաշտօնական յատուկ հանդիսաւորութեամբ տարուեցան անկախ Հայաստան եւ Մայիս 28ի օրերուն ամփոփուեցան իր այնքան պաշտած Ապարանի (նախկին Բաշ-Ապարան) մէջ

Ն.
azator.gr

08/03/2013

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ մարզային կառույ

«ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ ապօրինի ձերբակալություններ

20 Հունիս 2025
Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները աջակ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները՝ Ջիմ Շենոնը և Լիվերպուլի Լորդ Ալթոնը, այսօր

20 Հունիս 2025
Ապօրինի ձերբակալություններ և խուզարկու

Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մար

20 Հունիս 2025
Իրանի արժանապատիվ ժողովուրդը չի հանդու

Հունիսի 19-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ա

20 Հունիս 2025
Բագրատունի – Սէուտական Արաբիոյ Դեսպան

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու երեսփոխան Յակոբ Բագրատունի երկա

20 Հունիս 2025
Ո՞վ պիտի մարմնաւորէ Վահագնը …

Պաշտօնական Երեւանը ի վերջոյ պաշտօնապէս հաստատեց, որ վարչապետ Փաշինեան 20 Յունի

19 Հունիս 2025
Ակնարկ. Հիմնաւորեալ Եւ Օրինական

Սիւնիքի ուղղութեամբ թուրքեւազրպէյճանական նկրտումներու հերթական դրսեւորում էր Պ

19 Հունիս 2025
Բագրատունի Այցելեց Լիբանանի Մէջ Եգիպտո

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու երեսփոխան Յակոբ Բագրատունի հանդ

19 Հունիս 2025
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Մտահոգու

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ լիբանանեան լրատուամիջոցներուն հաղորդագրութի

18 Հունիս 2025
Տեղի են ունենում խորհրդակցություններ ա

«Սա նաև ուղերձ է բոլոր գործարարներին, որ եթե թուրքական պահանջների հետ հաշտ չեք

18 Հունիս 2025
Փաշինյանը կպարտվի եկեղեցու դեմ պատեր

Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը հասարակությունը բաժանել է երկու հատվ

18 Հունիս 2025
Խաղաղութեան Անել Խաչմերուկ

«Ես պարզապէս մարդ էակ մըն եմ, որ կը փորձէ գոյատեւել աշխարհի մը մէջ, որ շատ արա

18 Հունիս 2025
Համախմբուինք Գերագոյն Ու Ընդհանրական ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի նախագահութեամբ, Անթիլիասի Մայրավանքին մէջ Երեքշա

18 Հունիս 2025
Մէկ Ազգ, Մէկ Եկեղեցի

Հայաստանի մէջ Ամենայն հայոց կաթողիկոսին ու բարձրաստիճան եկեղեցականներուն շուրջ

18 Հունիս 2025
Բագրատունի Այցելեց Արաբական Լիկայի Ներ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու երեսփոխան Յակոբ Բագրատունի հանդ

18 Հունիս 2025
Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա կ

2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ իր վարկանիշի կտրուկ

17 Հունիս 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանն այսօր, ի պատասխան վարչախմբի անբարո ոտն

17 Հունիս 2025
Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բ

Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները նպատակ ունեն վախեցնել և լռեցնել Հայ Ա

17 Հունիս 2025
Փաշինյանի հեռացումը կարող է լինել բացա

Հունիսի 16-ին Euromedia24-ի եթերում էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատ

17 Հունիս 2025
Օրուան հետքերուն հետ

­Միջազգային անիշխանութեան իրականութիւնը եւ անոր վտանգները տարածաշրջանին մէջ

17 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company