ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հայտարարություններ

Հ.Յ.Դ. Արեւելեան Ա.Մ.Ն.-ի Կեդրոնական կոմիտէի յայտարարութիւն

10 Օգոստոս 2025

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւելեան Շրջանը խստիւ կը դատապարտէ 8 Օգոստոսին, Սպիտակ Տան մէջ ստորագրուած համաձայնութիւնը՝ Իլհամ Ալիեւի, Նիկոլ Փաշինեանի եւ Տանըլտ Թրամփի կողմէ։ Այս փաստաթուղթերը համակարգուած դաւաճանութեան արարք մըն է, որ կը քայքայէ Հայաստանի գերիշխանութիւնը, կը ջնջէ Արցախի հիմնահարցը միջազգային բեմահարթակէն, եւ ծանր վնաս կը հասցնէ հայրենիքին։

Ստորագրուեցան երեք փաստաթուղթեր.- Դուրս գալ ԵԱՀԿ Մինսքի խմբակէն, կառուցել, այսպէս կոչուած Սիւնիքի «Թրամփեան Միջազգային Խաղաղութեան եւ Բարգաւաճման Ճամբան» (TRIPP) եւ իրականացնել 17 կէտերէ բաղկացած խաղաղութեան համաձայնագիր մը, որ պատրաստուած է Մարտ 2025-ին, Փաշինեանի եւ Ալիեւի միջեւ: Անոր մանրամասնութիւնները երբեք չեն հաղորդուած հայ ժողովուրդին:

Մարտ ամսուան համաձայնութեամբ, թշնամիին բոլոր պահանջներն են որ կը կատարուին.

-Սահմանադրութեան փոփոխութիւններ, որոնք պիտի ջնջեն Արցախի հիմնահարցը, թէ՛ բարոյական եւ թէ՛ օրինական գետնի վրայ:
-ԵԱՀԿ Մինսքի խմբակի կազմալուծում:
-Երրորդ կողմի սահմանային դիտորդներու արգիլում, ինչ որ կրնայ առիթ կ’ընծայէ ատրպէյճանական ոտնձգութիւններու:
-Միջազգային իրաւական դատարանէն հրաժարում, ինչ որ մոռացութեան կը մատնէ ոճիրներու եւ 2023-ին, Արցախի մէջ իրականացած ցեղասպանութեան պատասխանատուութիւնը:
-«Զանգեզուրի Միջանցք»-ին բացումով՝ պիտի իրագործուի գերիշխանութեան կորուստ:
-Համաձայնութիւն՝ թոյլատրելու 300,000 ազերիներու վերադարձը Հայաստան՝ իրագործելու Ալիեւի «Արեւմտեան Ատրպէյճան»-ի ծրագիրը:
-Ոչ մէկ խօսք հայ ռազմագերիներու ազատ արձակման առնչութեամբ։

Փաշինեանի ստորագրութիւնները անօրինականութեան խարան մըն են: Դաւաճանութիւն մը, որ կատարուեցաւ առանց հրամանի, առանց խորհրդակցութեան, եւ առանց յարգելու սերունդներու զոհողութիւնը։ Ուաշինկթընի մէջ, ան գործեց ոչ թէ որպէս Հայաստանի պաշտպան, այլ որպէս օտարներու լծակ՝ ամրագրելով Պաքուի եւ Անգարայի պահանջները եւ վաճառելով ինքնիշխանութիւնը քաղաքական գոյատեւման դիմաց։

Թոյլ տալով Ատրպէյճանին անարգել երթեւեկել Հայաստանի տարածքով, Արցախը ջնջելով միջազգային բեմէն, ընդունելով այնպիսի պայմաններ, որոնք կը քանդեն ազգային կառոյցները, բոլորովին մոռնալով Արցախին համար պայքարած եւ այժմ բանտարկուած ռազմագերիները:

Թրամփի վարչակազմը ունի լիակատար պատասխանատուութիւն այս դաւաճանութիւնը օրինականացնելու մէջ։ Փոխանակ Ատրպէյճանը պատասխանատուութեան ենթարկելու իր յարձակումներուն, ցեղասպանութեան եւ ծաւալապաշտութեան համար, Թրամփ նախընտրեց պարգեւատրել Ալիեւը, հաճոյք պատճառել Անգարային եւ մոռացութեան մատնեց Արցախէն բռնագաղթած 150 հազարէ աւելի հայերու տառապանքը։

Սա խաղաղութիւն չէր, այլ խողովակներ, իշխանութիւն եւ քաղաքական սնափառութիւն՝ արդարութեան եւ ինքնիշխանութեան հաշուոյն։Հակառակ այս բոլորին, հայ ժողովուրդը կը մնայ արթուն, գիտակից եւ կազմակերպուած։ Մենք չենք լռեր։ Մենք չենք ջնջուիր բռնակալներու կամ նախագահներու փափաքներուն համար։ Պատմութիւնը պիտի արձանագրէ այս պահը եւ պիտի դատէ այն մարդիկը, որոնք կանգնեցան մեր ազգի պաշտպանութեան խրամատին մէջ, եւ այն մարդիկը, որոնք լուռ մնացին դաւաճանութեան դիմաց։

Մենք կը մերժենք այս միջանցքը։ Մենք կը մերժենք այս համաձայնութիւնները։ Մենք կը մերժենք այս դաւաճանութիւնը։

Հ.Յ.Դ. Արեւելեան Ա.Մ.Ն.-ի Կեդրոնական Կոմիտէ
Օգոստոս 9, 2025

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կանադան շարունակում է պնդել արցախահայո

Հայ դատի Կանադայի հանձնախումբը տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ին Կանադայի արտաք

11 Օգոստոս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքները որպես պա

11 Օգոստոս 2025
Ի՞նչ տեսակետ ունի ԱԺ «Հայաստան» խմբակց

Օգոստոսի 8֊ին Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի՝ Սպիտակ տանը կայացա

10 Օգոստոս 2025
Հ.Յ.Դ. Արեւելեան Ա.Մ.Ն.-ի Կեդրոնական կ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւելեան Շրջանը խստիւ կը դատապարտէ 8 Օգոստոսին,

10 Օգոստոս 2025
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմ

8 Օգոստոս 2025ը Տխրահռչակ Օր Մը Պիտի Մնայ Հայաստանի եւ հայ ժողովուրդի պատմո

10 Օգոստոս 2025
Սեւրի պայմանագրի 105-ամեակն ու Հայաստա

Սեւրի պայմանագիրը բոլորեց իր 105-ամեակը: Փաստաթուղթ, որն արդարացիօրէն կարող են

10 Օգոստոս 2025
Թրամփի ծրագիրը՝ նպաստաւոր Ատրպէյճանի ե

Ընդհանրապէս ներկայացուած որպէս մշտական խաղաղութեան ծրագիր մը՝ որ ձեռք բերուած

09 Օգոստոս 2025
Վաշինգտոնում գործարքը կվտանգի ՀՀ անվտա

Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA) գագաթնաժողովից դեռ մեկ օր առաջ էր կասկա

09 Օգոստոս 2025
Ստորագրված փաստաթղթերը չունեն վերջնակա

Ի՞նչ ստացավ Ադրբեջանը Վաշինգտոնի եռակողմ բանակցություններից. 1. ստացավ ՀՀ հ

09 Օգոստոս 2025
ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

2025 թ. Օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդութեամբ Վաշինգտոնում ստ

09 Օգոստոս 2025
Սեւրի Դաշնագիրի 105-Ամեակ. Ո՞ւր Է Հայկ

Արցախեան վերջին հակամարտութիւնը հիմնովին փոխեց Հարաւային Կովկասի աշխարհաքա

09 Օգոստոս 2025
Արցախի էջի փակումը և Հայաստանի ինքնիշխ

Փաշինյան–Թրամփ–Ալիև եռակողմ հանդիպումը, ըստ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստա

09 Օգոստոս 2025
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի յայտար

Սպիտակ տան հովանաւորութեամբ Հայաստան-Ատրպէյճան Ուաշինկթընի մէջ կայացած բանակցո

09 Օգոստոս 2025
Խմբագրական. Ուիլսընէն Թրամփ Կամ Սեւրէն

Սեւրի դաշնագիրը անքակտելիօրէն կը կապուի Ուիլսընի իրաւարարութեան հետ: Գործընթաց

09 Օգոստոս 2025
Արտաքսել պարտութեան վարչակարգը

Հարց կը տրուի ինծի, թէ իսկապէս ի՞նչ պիտի առաջարկէի Փաշինեանի «խաղաղութեան փաթե

09 Օգոստոս 2025
Իշխանության պատվերով բանտարկված լինելը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, քաղբանտարկյալ Իգոր Սարգսյանի նամակ-ուղերձը․ Սիրել

08 Օգոստոս 2025
Խաղաղության պայմանագիրը պետք է ներառի

Oգոստոսի 7-8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահա

08 Օգոստոս 2025
8 Օգոստոս 2025, Ուաշինկթըն․․․

Սպիտակ Տան վարձակալին համար, 8 Օգոստոսը սովորական օրերու ցանկին է։ Իր յուշատետ

07 Օգոստոս 2025
Խմբագրական. Խաղաղութիւն, թէ՞ նոր կորու

Որն է լինելու վաշինգտոնեան բանակցութիւնների հնարաւոր արդիւնքը Վաշինգտոնում

07 Օգոստոս 2025
Ադրբեջանը Սյունիքի գյուղերի վրա է կրակ

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանն այն

07 Օգոստոս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company