ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Սեւրի պայմանագրի 105-ամեակն ու Հայաստանի ապագան. Օրակարգային յիշեցում

10 Օգոստոս 2025

Սեւրի պայմանագիրը բոլորեց իր 105-ամեակը: Փաստաթուղթ, որն արդարացիօրէն կարող ենք համարել հայոց պետական անկախութեան իրաւական անկիւնաքարերից մէկը: 1920 թւականի օգոստոսի 10-ին ստարագրւած այս պայմանագիրը մեզ համար խորհրդանշում է հաւակնոտ ու անժխտելի իրաւունք մեր բնօրրանի նկատմամբ՝ գծելով ոչ միայն մեր հայրենիքի իրական սահմանները, այլեւ ամրագրում է մեր ինքնորոշման ու անվտանգութեան իրաւունքը։

Առիթ ենք ունեցել բազմից նշելու եւ ընդգծելու, որ Սեւրի պայմանագիրը ոչ միայն պատմական փաստաթուղթ է, այլ՝ շարունակական իրաւական հիմք, որը ժամանակի երկայնքով գալիս է ամրագրելու եւ երաշխաւորելու Հայաստանի տարածքային ամբողջականութեան ու ինքնիշխանութեան յարատեւումը։ Ու թէեւ այն ժամանակի աշխարհաքաղաքական դասաւորումների եւ մեծապետական շահերի խաչասերման պատճառով չիրականացւեց, սակայն երբեւէ չի կորցրել իր իրաւական ուժն ու այժմէականութիւնը:

Փաստն այն, որ անգամ 105 տարի անց, Սեւրի պայմանագիրը շարունակում է մնալ Թուրքիայի մղձաւանջը, եւ նա ջղաձգօրէն է արձագանքում դրա իրաւականութեան եւ արդիականութեան մասին որեւէ ուղղակի կամ անուղղակի անդրադարձին, քանզի ստոյգ գիտի, որ միջազգային հանրութեան կողմից Սեւրի պայմանագրի հնարաւոր իրաւական ճանաչումը միանշանակօրէն դառնալու է իր՝ որպէս պետական միաւորի կազմաքանդման սկիզբը:

Միգուցէ հայութեան համար ստեղծւած բոլորովին նոր իրականութեան ֆոնին, երբ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը ԱՄՆ նախագահի կնքահայրութեամբ, ընդամէնը երկու օր առաջ Վաշինգտոնում Ադրբեջանի հետ նախաստորագրեց «Խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին համաձայնագիրը»՝ փաստացի հրաժարւելով հայութեան բոլոր պահանջներից, խօսել Սեւրի պայմանագրի արդիականութեան մասին, լաւագոյն դէպքում շատերի համար կարող է թւալ արդի իրադարձութիւնների զարգացման ընթացքից ամբողջովին կտրւած ցնորամիտ ռոմանտիզմ:

Բայց, անհրաժեշտ է յիշեցնել, որ ճիշտ հէնց այս պահին,Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ յարաբերութիւններում Սեւրի պայմանագրի իրաւական հիմքի կարեւորութիւնը յստակ ու անհետաձգելիօրէն պէտք է դրւի ռազմավարական հարթութեան վրայ, եւ մենք անխուսափելիօրէն պէտք է անդրադառնանք յատկապէս այս պատմական փաստաթղթի իրաւական արդիականութեանը եւ խստագոյնս անհրաժեշտ դերին Հայոց պետականութեան եւ Հայաստանի ինքնիշխանութեան պահպանման գործում։

Տեղատւութեան եւ նահանջի օրհասական այս օրերին, Հայաստանի եւ հայութեան դէմ կազմակերպւած դաւադրութիւնը չէզոքացնելու լաւագոյն միջոցներից կարող է դառնալ հէնց Սեւրի պայմանագիրը, որի առանցքի շուրջ համախմբւելով պէտք է բարձրացնել ազգային զգօնութիւնը, կրկին ու կրկին յիշեցնել, որ այն մեզ համար ոչ թէ յիշողութիւն է, անցեալի փաստաթուղթ, այլեւ ապագային ռազմավարական ուղեցոյց, որի իրաւական ուժը պէտք է ապահովի Հայաստանի ինքնիշխանութիւնն ու անվտանգութիւնը, եւ դառնայ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ կերտման անկոտրում հիմքը:

Ուստիեւ մեր թիկունքում մշակւող սադրանքները եւ կայացող դաւադիր պայմանաւորւածութիւններն ու դրանց անշրջելիութեան ամրագրմանն ուղղւած ճնշումները չպէտք է կոտրեն մեր ոգին: Մեզ այսօր օդից ու ջրից առաւել անհրաժեշտ է քաղաքական հեռատեսութիւն, համախմբում եւ վճռականութիւն՝ մեր պետականութեան թաւլգլոր ընթացքը կանխելու, խարխափումները թօթափելու եւ կրկին առաջ շարժւելու՝ յանուն մեր ազգային ինքնորոշման եւ հողահաւաքի, որը հնարաւոր է միայն Սեւրի պայմանագրի իրաւական ուժի միջազգային ճանաչմամբ եւ ամրագրմամաբ:

Յիշե՛նք. պետականութեան եւ ինքնիշխանութեան ամրապնդումն ու դրանց անվտանգութեան երաշխաւորումը չեն գոյանում երեւակայական «խաղաղութեան» մասին սին խոստումներով ու պատրանքներով, այլ՝ ամրագրւում են անդուլ պայքարի, իրաւական, քաղաքական եւ ռազմական հնարաւոր եւ անհնար բոլոր միջոցների իրացման շնորհւ միայն: Մարդկութեան պատմութեան հազարամեակների ընթացքն այդ մասին է վկայում:

Ալիքի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կանադան շարունակում է պնդել արցախահայո

Հայ դատի Կանադայի հանձնախումբը տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ին Կանադայի արտաք

11 Օգոստոս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքները որպես պա

11 Օգոստոս 2025
Ի՞նչ տեսակետ ունի ԱԺ «Հայաստան» խմբակց

Օգոստոսի 8֊ին Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի՝ Սպիտակ տանը կայացա

10 Օգոստոս 2025
Հ.Յ.Դ. Արեւելեան Ա.Մ.Ն.-ի Կեդրոնական կ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւելեան Շրջանը խստիւ կը դատապարտէ 8 Օգոստոսին,

10 Օգոստոս 2025
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմ

8 Օգոստոս 2025ը Տխրահռչակ Օր Մը Պիտի Մնայ Հայաստանի եւ հայ ժողովուրդի պատմո

10 Օգոստոս 2025
Սեւրի պայմանագրի 105-ամեակն ու Հայաստա

Սեւրի պայմանագիրը բոլորեց իր 105-ամեակը: Փաստաթուղթ, որն արդարացիօրէն կարող են

10 Օգոստոս 2025
Թրամփի ծրագիրը՝ նպաստաւոր Ատրպէյճանի ե

Ընդհանրապէս ներկայացուած որպէս մշտական խաղաղութեան ծրագիր մը՝ որ ձեռք բերուած

09 Օգոստոս 2025
Վաշինգտոնում գործարքը կվտանգի ՀՀ անվտա

Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA) գագաթնաժողովից դեռ մեկ օր առաջ էր կասկա

09 Օգոստոս 2025
Ստորագրված փաստաթղթերը չունեն վերջնակա

Ի՞նչ ստացավ Ադրբեջանը Վաշինգտոնի եռակողմ բանակցություններից. 1. ստացավ ՀՀ հ

09 Օգոստոս 2025
ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

2025 թ. Օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդութեամբ Վաշինգտոնում ստ

09 Օգոստոս 2025
Սեւրի Դաշնագիրի 105-Ամեակ. Ո՞ւր Է Հայկ

Արցախեան վերջին հակամարտութիւնը հիմնովին փոխեց Հարաւային Կովկասի աշխարհաքա

09 Օգոստոս 2025
Արցախի էջի փակումը և Հայաստանի ինքնիշխ

Փաշինյան–Թրամփ–Ալիև եռակողմ հանդիպումը, ըստ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստա

09 Օգոստոս 2025
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի յայտար

Սպիտակ տան հովանաւորութեամբ Հայաստան-Ատրպէյճան Ուաշինկթընի մէջ կայացած բանակցո

09 Օգոստոս 2025
Խմբագրական. Ուիլսընէն Թրամփ Կամ Սեւրէն

Սեւրի դաշնագիրը անքակտելիօրէն կը կապուի Ուիլսընի իրաւարարութեան հետ: Գործընթաց

09 Օգոստոս 2025
Արտաքսել պարտութեան վարչակարգը

Հարց կը տրուի ինծի, թէ իսկապէս ի՞նչ պիտի առաջարկէի Փաշինեանի «խաղաղութեան փաթե

09 Օգոստոս 2025
Իշխանության պատվերով բանտարկված լինելը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, քաղբանտարկյալ Իգոր Սարգսյանի նամակ-ուղերձը․ Սիրել

08 Օգոստոս 2025
Խաղաղության պայմանագիրը պետք է ներառի

Oգոստոսի 7-8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահա

08 Օգոստոս 2025
8 Օգոստոս 2025, Ուաշինկթըն․․․

Սպիտակ Տան վարձակալին համար, 8 Օգոստոսը սովորական օրերու ցանկին է։ Իր յուշատետ

07 Օգոստոս 2025
Խմբագրական. Խաղաղութիւն, թէ՞ նոր կորու

Որն է լինելու վաշինգտոնեան բանակցութիւնների հնարաւոր արդիւնքը Վաշինգտոնում

07 Օգոստոս 2025
Ադրբեջանը Սյունիքի գյուղերի վրա է կրակ

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանն այն

07 Օգոստոս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company