ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Տնտեսական վերլուծություն

2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․ առարկայական փաստեր և գնահատումներ

18 Նոյեմբեր 2025

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։

Այլևս արձանագրված փաստ է․ սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող առանցքային խոստումները կատարված չեն։

Սոցիալական խոստումները վերաբերում են կենսաթոշակառուներին, նպաստառուներին, աշխատող աղքատներին, աղքատներին ու ծայրահեղ աղքատներին։

Գալով իշխանության՝ խոստացել էին աղքատության մակարդակի կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում, ի վերջո՝ համատարած երջանկություն և այլ հեքիաթներ։

Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով էլ խոստանում էին մինչև 2026 թվականը՝

– նվազագույն կենսաթոշակի չափը հասցնել պարենային զամբյուղի արժեքին,
– միջին կենսաթոշակի չափը՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին,
– նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ։

Նախ արձանագրենք․

2018 թվականի 1-ին եռամսյակի համեմատ 2025 թվականի 1-ին եռամսյակում՝

– մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է շուրջ 17 հազար դրամով, իսկ՝
– կենսաթոշակի միջին ամսական չափը՝ շուրջ 9 հազար դրամով,
– անապահով մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափը՝ 3-4 հազար դրամով,
– ի դեպ՝ պետական պարտքն ավելի քան կրկնապատկվել է՝ աճելով շուրջ 7 միլիարդ ԱՄՆ դոլարով։

Փաստորեն, նախորդ 7 տարիներին այս իշխանության օրոք բոլորիս պետական պարտքը աճել է տարեկան շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարով, որի հետևանքով պետական բյուջեի տարեկան եկամուտների մոտ 12 տոկոսը (1 միլիարդ ԱՄՆ դոլարից ավել չափով) ուղղվում է թռիչքաձև աճող այս պարտքը սպասարկելուն՝ աճող տոկոսները մարելուն։ Իսկ բնակչության շուրջ 40 տոկոսը կազմող սոցիալապես խոցելի խմբերի անձանց կյանքը շարունակաբար վատանում է, քանի որ չեն կատարվում սոցիալական խոստումները, որի հետևանքով այս անձանց իրական եկամուտները շարունակաբար նվազում են։

2018 թվականին աղքատության մակարդակը կազմել է 23,5 տոկոս, ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 1 տոկոս, իսկ 2023 թվականին հրապարակված վերջին տվյալներով այս ցուցանիշները կրկնակի կրճատման և զրոյացման փոխարեն աճել են՝ կազմելով համապատասխանաբար 23,7 տոկոս և 1,1 տոկոս։
2025 թվականի առաջին կիսամյակում կենսաթոշակի միջին ամսական չափը դարձել է 49000 դրամ, մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափը 33350։

Ի դեպ, նոր նշանակված կենսաթոշակների միջին չափը գնալով նվազում է՝ աշխատանքային ստաժերի կրճատմանը զուգահեռ։ 2024 թվականին այն կազմել է շուրջ 43 հազար դրամ։ Ավելին՝ կենսաթոշակառուների շուրջ 35 տոկոսը աղքատ են կամ ծայրահեղ աղքատ։

Մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող շուրջ 100 հազար քաղաքացիներ էլ ստանում են ծերության կամ հաշմանդամության նպաստ, որը միջինում կազմում է 36500 դրամ։

Այսինքն՝ իրենց ծրագրային խոստումը կատարելու համար այս կառավարությունը հաջորդ տարի միջին կենսաթոշակի չափը պիտի բարձրացներ 30-35 հազար դրամով։ Նվազագույն կենսաթոշակի չափն էլ պիտի բարձրացներ 7-8 հազար դրամով, քանի որ պարենային զամբյուղի արժեքը այս տարվա կեսին դարձել է 44152 դրամ։

Իսկ իրականում չկատարված սոցիալական խոստումները քողարկելու նպատակով հաջորդ տարի նախատեսված է կենսաթոշակի անկանխիկ վճարումներից հետվճարի առավելագույն չափը բարձրացնել լավագույն դեպքում ընդամենը 4000 դրամով։ Թոշակի միջին չափը 1000 դրամով էլ կարող է ավելանալ, եթե 2 տոկոս հետվճարի իրենց ընդհանուր խոստումը կատարեն։ Ի դեպ, հետվճար չի կատարվում հիմնական ծախս հանդիսացող կոմունալ վճարումներից։ Հաջորդը՝ նպաստառուների և կենսաթոշակառուների գրեթե կեսը փաստացի չեն օգտվում այս հետվճարից։

Ավելին՝ աղքատության մակարդակը գրեթե անփոփոխ է, իսկ միայն 2024 թվականին անապահովության նպաստառու ընտանիքների թիվը կրճատվել է շուրջ 11 տոկոսով։ Անապահովության նպաստ ստացող ընտանիքների թիվը այս իշխանության օրոք իրականացված տարբեր խստացումների հետևանքով, ընդհանուր առմամբ, նվազել է շուրջ 40 տոկոսով՝ դառնալով 60752 ընտանիք, որոնց 65 տոկոսում ապրում են նաև երեխաներ։

Փաստորեն, նվազում է սոցիալական աջակցության հասցեականությունը։

Նվազագույն աշխատավարձ ստացողներն էլ աշխատող աղքատ են, քանի որ դրա չափը պակաս է նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։

Ըստ խոստման նվազագույն աշխատավարձն էլ հաջորդ տարի պիտի բարձրանար 10 հազար դրամով։ 2026 թվականի պետական բյուջեի նախագծում այս բարձրացումը ևս նախատեսված չէ։

Խիստ մտահոգիչ են նաև ժողովրդագրական բացասական միտումները այս իշխանության կառավարման անցնող 7 տարիներին և հիմնականում հետևանքն են վարվող հակասոցիալական քաղաքականության:

Հիմնականում սոցիալական պատճառներով է արձանագրվել ամուսնությունների թվի կտրուկ նվազում և ամուսնալուծությունների թվի աճ, մահացության, այդ թվում՝ մանկամահացության ցուցանիշների աճ, բնականաբար նաև՝ ծնվածների թվաքանակի նվազում և արտագաղթը բնութագրող ցուցանիշի աճ։

Մասնավորապես, 2025 թվականի հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝

– բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացածների թվաքանակի հարաբերակցությունը նվազել է 9 տոկոսային կետով,
– բնական հավելաճը` ծնվածների և մահացածների թվաքանակի տարբերությունը նվազել է 32 տոկոսով,
– ծնվածների թվաքանակը նվազել է շուրջ 1400-ով,
– մահացածների թվաքանակը աճել է շուրջ 140-ով,
– ամուսնությունների թիվը նվազել է 14 տոկոսով, իսկ ամուսնալուծությունների թիվն աճել է շուրջ 5 տոկոսով,
– 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերն աճել են շուրջ 10 տոկոսով,
– ՀՀ քաղաքացիների արտագաղթը բնութագրող ցուցանիշը՝ ՀՀ-ից մեկնումների թիվը շուրջ 5210-ով գերազանցել է ՀՀ ժամանումների թվին։
Խոստացել էին նաև՝
– առնվազն 7 տոկոսանոց տնտեսական աճ,
– տնտեսական կառուցվածքի բարելավում,
– արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիա՝ մեկ երկրից տնտեսական կախվածության թուլացում,
– միլիարդավոր ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրումներ։

2017 թվականին տնտեսական աճը 7,5 տոկոս էր, իսկ 2018-2024 թվականներին՝ տնտեսական աճի տարեկան միջին ցուցանիշը կազմել է մոտ 5,5 տոկոս՝ 2 տոկոսային կետով պակաս։

2022-2024 թվականների երկնիշին մոտ տնտեսական միջին տարեկան աճի շուրջ 2/3-րդ մասը փորձագիտական տարբեր գնահատումներով բաժին է ընկնում արտաքին դրական գործոններին՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված։ Այս գործոնի ազդեցության նվազմանը զուգընթաց կրճատվել է տնտեսական աճի տեմպը՝ 2022 թվականի 12,6 տոկոսից 2024 թվականին դառնալով 5,9 տոկոս:

Ընդ որում, նույն արտաքին գործոնի բացասական ազդեցությամբ (COVID-19 համավարակ, համաշխարհային տնտեսության անկում) 2020 թվականին, մինչև 44-օրյա պատերազմը ՀՀ տնտեսական անկումը (-6,6 տոկոս) երկու անգամ գերազանցում էր տարածաշրջանի երկրների տնտեսական անկման միջին ցուցանիշը, իսկ 2021 թվականին տարածաշրջանի 6 երկրներից միայն մեր երկիրը չկարողացավ վերականգնել նախորդ տարվա անկումը։

Տնտեսական կառուցվածքի բարելավման, իրական հատվածի առաջանցիկ զարգացման փոխարեն ավելանում են խնդիրները․ գյուղատնտեսությունը «ազատ անկման» մեջ է, իսկ արդյունաբերության ոլորտն այս տարվա հունվար-սեպտեմբերին կրճատվել է 6 տոկոսով։

Արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիայի փոխարեն՝ 2024 թվականին ևս էապես խորացել է մեկ երկրից տնտեսական կախվածությունը․ ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականին շարունակել է թռիչքաձև աճը՝ նախորդ տարվա համեմատ 57 տոկոսով, իսկ տեսակարար կշիռը ավելանալով դարձել է 41,1 տոկոս, միևնույն ժամանակ՝ ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է շուրջ 12 տոկոսով, իսկ տեսակարար կշիռը նվազելով դարձել է ընդամենը 7,7 տոկոս։

Միլիարդավոր դոլարի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու խոստումների փոխարեն 2024 թվականին ևս արձանագրվել է օտարերկրյա կապիտալի «փախուստ» տնտեսության իրական հատվածից, մասնավորապես՝ ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը եղել է բացասական՝ – 291 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը նվազել է շուրջ 155 միլիոն ԱՄՆ դոլարով։

«Հարկատուն հերոս է», «նպաստից դեպի աշխատանք», կարգախոսերի ներքո՝ իրականում կեղեքում են ՓՄՁ սուբյեկտներին՝ հարկային տեռորի գործադրումներով, «տուգանքի մատերիալ» դիտարկելով և հարկային բեռը կրկնապատկելով, հարկային առկա օբյեկտիվ արտոնությունները վերացնելով։ Հետևանքներն էլ չեն ուշանում։

2020 թվականին էլ վերացրեցին եկամտահարկի սոցիալական բաղադրիչը՝ նույն դրույքաչափը սահմանելով և՛ աշխատող աղքատների համար, և՛ ամսական միլոնավոր դրամի եկամուտ ստացողների համար։ Եվ սա այն դեպքում, երբ աշխատողների շուրջ 1/4-րդ մասն աղքատ են։

Ակնհայտ է՝ խորանում է եկամուտների անարդար բաշխումը, ավելանում են սոցիալական խնդիրները, որն արդարացիորեն առաջացնում է ցածր եկամուտ ունեցողների բողոքը՝ ավելացող դրսևորումներով։

Ամփոփելով՝ նախորդ չորս տարիներին պարբերաբար խաբելուց և իրենց խոստման կատարումը հետաձգելուց հետո այլևս ակնհայտ դարձավ․

ծրագրային խոստումները չեն կատարվել, քանի որ դրանց կատարմանն ուղղված փոփոխություններ նախատեսված չեն նաև այս կառավարության հաստատած վերջին՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծում։

Ամփոփելով՝ պարզ հարց է առաջանում․

«Եթե անցնող հինգ տարիներին ձեր կանխատեսած տնտեսական միջին տարեկան աճը արձանագրվել է, պետական բյուջեի եկամուտները ծրագրվածի չափով հավաքագրվել է, իսկ պետական պարքն էլ ձեր ծրագրածից էլ ավել է աճել, ապա ինչու՞ չեք կատարում ձեր սոցիալական խոստումները՝ խոստացած չափով չեք բարձրացնում նվազագույն և միջին կենսաթոշակների, անապահովության նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերը»։

Պատասխանը պարզ է․ «Ձեր խոստումներն ի սկզբանե սուտ էին, իսկ ձեր առաջնորդությունը՝ անպատասխանատու և անսահման պոպուլիստական»։

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ոտքի Կանգնող «Ամբաստանեալներ»-ը

«Ոտքի կանգնեցէ՛ք ամբաստանեալներ»․․․դատական նիստերու ընթացքին յաճախ գործածուած

14 Օգոստոս 2026
Խմբագրական. Պանք Օթոման Եւ Խոստումներ

Պանք Օթոմանի գործողութեան 130-ամեակին այժմէական հնչեղութիւն հաղորդելու որեւէ

14 Օգոստոս 2026
Այս իշխանությունը սպառնալիք է հայկական

Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար, հետևաբար, նոր գում

12 Օգոստոս 2026
«Հանուն Արցախի»՝ միասին, Արցախ վերադառ

Արցախից բռնի տեղահանությունից հետո ժամանակը չի կարող մեզ հեռացնել Արցախից։ Ընդ

12 Օգոստոս 2026
Եկեղեցին Անջատ Է Պետութենէն

Պատմականօրէն աննախընթաց իրողութեան մը ականատես եղանք ուրբաթ, 7 օգոստոսին: Ամեն

12 Օգոստոս 2026
Էրդողանի կողմից ցեղասպանության ժխտումն

Չնայած իրենց դիվանագիտական խորամանկությանը՝ թուրք ղեկավարներն այդպես էլ չսովոր

11 Օգոստոս 2026
Պայքարը շարունակվում է. Բանակում Բյու

Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ

11 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ պատմական իրականութ

Սակայն, անհրաժեշտ է կատարել մի կարեւոր քաղաքա-իրաւական մատնանշում։ Սեւրի դաշնա

10 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ Ծրագիրին Եւ Հռչակագ

Սեւրի պայմանագիրի 106-րդ ամեակը յայտնաբար առիթ չէ հանդիսացած հայկական աշխարհին

10 Օգոստոս 2026
Արցախի ժողովրդի իրավունքները սակարկութ

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում, արձագանք

10 Օգոստոս 2026
ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տար

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին Եռաբլուր զի

08 Օգոստոս 2026
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Խաղաղությունը չի կարող լինել անվտանգու

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդ

08 Օգոստոս 2026
Հայ Դատը Դատապարտեց Պաքուի Դէմ Պատժամի

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտեց Թրամփի վարչակազմին կող

08 Օգոստոս 2026
Ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառ

Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առ

07 Օգոստոս 2026
Այդ ճգնաժամը դուք եք ստեղծել

«ՌԴ-ն ՀՀ պետականության համար սպառնալիք չէ։ Ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգե

07 Օգոստոս 2026
Վեհափառի դեմ հարուցված շինծու դատը, եկ

Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանն անդրադարձել է Գարե

07 Օգոստոս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբե

07 Օգոստոս 2026
Արտածման ճգնաժամը

«Աշխարհագրութիւնը մեզ դրացիներ դարձուց։ Պատմութիւնը՝ բարեկամներ։ Տնտեսութիւնը՝

07 Օգոստոս 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտարարէ «ԱՄԱՐԱՍ» ծրագրի կայացումը

06 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company