ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ուղերձ

Հաւատքի, Պայքարի Եւ Յաղթանակի Նոր Տարի

31 Դեկտեմբեր 2025

Ժամերու տարբերութեամբ կը փակենք մեր ժողովուրդի վերջին տասնամեակի ամենադժխեմ տարիներէն մէկը` դիմաւորելու համար վտանգաւոր անակնկալներով լեցուն տարի մը:

Բնական է, որ Նոր տարին առհասարակ ուրախութեան եւ լաւ օրերու ակնկալութեան ու յոյսի մաղթանքներով սկսի:

Բնական է անտարակոյս առհասարակ անհատական եւ ընտանեկան մակարդակներու վրայ:

Որքա՜ն պիտի ուզէինք նաեւ նման ակնկալութեամբ դիմաւորել 2026 տարին համազգային մակարդակի վրայ` Հայաստան հայրենիքի եւ Հայաստանով տագնապող ու ազգային ապրումներով սնանող սփիւռքահայութեան համար:

Մեր ողջ ժողովուրդին լինելիութեան սպառնացող եւ տարիներու կուտակում եղող շարունակուող ապազգայնացման թունաւորումը չէ դադրած տակաւին:

Յանձնուած է Արցախը, անիկա «ճանչցուած» է, իբրեւ Ազրպէյճանի հողային տարածք:

Տեղահանուած կը մնայ Արցախի հայութիւնը, եւ անոր կեցութիւնը Հայաստանի մէջ ենթակայ է կամայական ու կասկածելի վերաբերումի, Պաքուի բանտերուն մէջ կալանաւորուած կը մնան Արցախի համար իրենց ամէնէն թանկարժէքը տուած ազատատենչ հերոսներ:

Ազրպէյճանական ուժեր գրաւած կը պահեն հայաստանեան հողամասեր եւ Թուրքիոյ հետ միասնաբար ամէնօրեայ սպառնալիքներով նոր «յաղթանակներ» կը պահանջեն արձանագրել:

Այսպէս ըսուած, ժողովրդավարական ընտրութիւններով, փտածութեան դէմ պայքարի կարգախօսով բեմերը գրաւած իշխանաւորները հարուածեցին ու կը շարունակեն հարուածել մեր ժողովուրդի գոյատեւումը ապահոված համազգային ամէն արժէք:

Եկեղեցին, Արարատը, ազգային խորհրդանիշները, համահայկական միաւորումը, Ցեղասպանութեան ճանաչումը, սփիւռքի կապուածութիւնը Արցախին ու Հայաստանին, Հայոց պատմութիւնը հետեւողական, ծրագրուած ու մնայուն այլանդակ խօսոյթով բռնահարուածի տակ են` ի խնդիր «իրապաշտ» խաղաղութեան, տնտեսական (անհեռանկար) բարելաւումի, հանգիստ ու բարօր կեանքի եւ անշո՛ւշտ բարի դրացնութեան:

Այո՛, արդար է Նոր տարին դիմաւորել ուրախ սեղաններու շուրջ, խրախճանքներով, սքանչելի կենացներով եւ լաւին, բարիին, գեղեցիկին, առողջութեան, պայծառ ու անվտանգ օրերու բարեմաղթութիւններով: Վերջին հաշուով, այս նաեւ մաս կը կազմէ մեր ազգային աւանդութիւններուն եւ կը նպաստէ հայկականութեան պահպանման:

Հայ մարդը իր անհատէն անդին` հաւաքական, ազգային ցաւերով ապրող, տառապող եւ արարող է:

Ու իբրեւ այդպիսին` ան նաեւ 2026-ը կը դիմաւորէ աշխարհասփիւռ հայութեան անմիջական եւ հեռաւոր ապագային համար արդար մաղթանքներ կատարելու եւ ակնկալութիւններ ունենալու գիտակցութեամբ:

Հայաստանի եւ հայութեան լինելիութիւնը ապահովելու պայքարը համազգային հաւաքական ձգտում է եւ պահա՛նջ միաժամանակ:

Մեր ազգային արժէքներն ու պատմական ժառանգը պահպանելը համահայկական պահանջ է անտարակոյս:

Հայ եկեղեցին իր բոլոր նուիրապետական աթոռներով ամուր, անխոցելի ու անկախ տեսնելն ու պահելը համայն հայութեան համար անզիջելի սկզբունքէն անդին` ոչ մէկ այլընտրանք կ՛ընդունի:

Արցախի բռնահանուած մեր հայրենակիցները իրենց հայրենական հողը վերադառնալու եւ ինքնորոշման իրաւունքով իրենց ճակատագիրը որոշելու պահանջը անվիճելի է, եւ` ոչ մէկ սակարկութեան առարկայ:

Սփիւռքը ամուր պահելու անհրաժեշտութիւնն ու կամքը համասփիւռքեան պահանջ է` ի շահ ամբողջական Հայաստանին եւ համայն հայութեան:

2026 տարին պարտինք դիմաւորել ի մտի ունենալով այս ու նման իրականութիւններ` թէ՛ համահայկական ճակատի վրայ, եւ թէ՛ սփիւռքեան գաղութներու ներքին տագնապներու նկատառումով:

Որպէսզի 2026-ը չնմանի 2025-ին, այսօր անհրաժեշտ է մեր սեփական բարօրութեան մաղթանքներուն միացնել հաւաքական համահայկական վերականգնումի ձգտող մաղթանքները:

Դադրեցնել զիջումնային քաղաքականութեան, յանձնուողական տրամադրութեան եւ պարտադրուած ենթարկուածութեան մտածելակերպն ու ընթացքը:

Հիասթափութեան, անտարբերութեան եւ անգործութեան փոխարէն` ընտրենք դիմադրողականութեան զօրացման եւ համայն հայութեան լինելիութեան սպառնացող վտանգներուն դէմ ծառանալու համազգային դիմադրութիւնը: Ազգը ա՛զգ պահելու դիմադրութիւնը:

Ժամանակին հետ քայլ պահելու, աշխարհի փոփոխութիւններուն հետ մենք զմեզ հաշտեցնելու դիւրին եւ դիւրահաճոյ ընթացքը ընդունելով, չդադրինք պահել մե՛րը` հայկականը, ազգայինը: Ազգայնամոլութիւնը մերժելով` պահենք եւ ուժեղացնենք ազգային արմատականութիւնը, արմատները զօրացնելու, արմատներով աճելու եւ արմատներուն վերադառնալու ազգափրկիչ պայքարը:

Ժամանակները արագասոյր կը թաւալին: Մենք ժամանակ չունինք կորսնցնելու:

Ազգովին վտանգուած ենք:

Ազգովին պարտինք դիմադրել:

2026-ը անզիջող պայքարի, համազգային դիմադրութեան, արմատներուն վերադառնալու համահայկական զօրաշարժի տարուան պէտք է վերածենք անպայման:

Լինելիութեան պայքարը կիսամիջոցներ եւ քաղցր ժպիտներ չ՛ընդունիր:

Հաւաքական վճռակամութիւն, համահայկական վերընձիւղում կը պահանջէ 2026-ը:

Մերը հաւատքի եւ յաղթանակի մաղթանք է:

Գոյատեւման եւ անտեղիտալի պայքարի մաղթանք է:

Հայը հայ, Հայաստանը ամբողջ հայութեան հայրենիքը պահելու մաղթանքն է:

Շնորհաւո՛ր Նոր տարի:

Համահայկական յաղթանակ բերող Նոր տարի:

Յ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company