Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին
04 Փետրվար 2026
Ֆրանսիայի Ազգային ժողովը փետրվարի 3-ին 183 քվեով ընդունեց Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բանաձեւը:
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից բանաձեւը ներկայացրեց համահեղինակ Լորան Վոկյեն:
«X»-ի իր էջի վրա նա գրել է. «Իբրեւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, ուրախ եմ իմ առաջարկած բանաձեւի միաձայն ընդունման համար: Ֆրանսիան պարտավոր է գործել, երբ մյուսները լռում են: Մենք պաշտպանում ենք քրիստոնյա ժողովրդի գոյատեւման իրավունքը այն տարածաշրջանում, որտեղ նրանք փոքրամասնութուն են:
Այս մասին հայտնել է նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
«Մենք զրոյի ենք հասցրել Ադրբեջանի ազդեցությունը Ֆրանսիայում»,– նշել է Փափազյանը։
