ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Արմեն Ռուստամյանը` Հայաստանում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպման մասին

05 Փետրվար 2026

«Մենք չսահմանափակվեցինք այն նեղ օրակարգով, որ իրենք էին մեզ ներկայացնում։ Ասացինք՝ լուրջ հարցեր կան ՀՀ-ում, որոնք ձեր օրակարգում չեն տեղավորվում և սա առիթ է, որ մենք խոսենք այդ թեմաներով։ Մենք ուզել ենք ընդդիմության հետ առանձին հանդիպում, քանի որ կարճ հանդիպման ժամանակ հնարավոր չէ ամենը ասել»,-այսօր, Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ‘Ֆլահերթիի հետ հանդիպմանը։

Արմեն Ռուստամյանն ասաց, որ չի ստացվել առանձին հանդիպում ունենալ ԵԽ հանձնակատարի հետ, այլ հանդիպել են պատվիրակության կազմում և ինքն ու Հայկ Մամիջանյանը մոտ 15 րոպե են կարողացել խոսել հանձնակատարի հետ։ Հայտնեց, որ չորս հիմնական թեմա են ներկայացրել՝ քաղբանտարկյալներ, եկեղեցու դեմ արշավ, գերիների հարց, Եվրոպայի խորհրդի մոտեցումներն ու մեր մոտեցումները։

Արմեն Ռուստամյանն ասաց, որ հանձնակատարն անդրադարձել է իրենց բարձրացրած խնդիրներին, քանի որ չէր կարող չխոսել այդ մասին։

Նաև հայտնեց, որ ահազանգել են, որ ՀՀ-ում կալանքը դարձել է պատժի միջոց․ «Ունենք դեպքեր, երբ ավելի ծանր են, բայց անձանց չեն կալանավորում։ Սա արդեն խոսում է քաղաքական հետապնդումների մասին»։ Ըստ Արմեն Ռուստամյանի՝ գերիների հարցով ԵԽ-ում ունեն հստակ դիրքորոշում․ «Մեկ այլ հարց ենք բարձրացրել, թե ինչպես է ձեր մոտ ձևավորվում միայն մեկ կարծիք այն բանի մասին, ինչ ՀՀ-ում տեղի է ունենում։ Ինքս Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ եմ, բազմիցս այս հարցերը բարձրացրել ենք, ոչ մի համարժեք պատասխան չտրվեց, թե ինչու չեղարկվեց համազեկուցողների այցը ՀՀ։ Իտալացի պատվիրակը հիվանդացել էր, հետո տեսել եմ նրան, կարող էին չչեղարկել, այլ գուցե հետաձգել այցը։ Տպավորություն է, որ իրենք պարզապես չեն ուզում լսել այլ կարծիք, ընդդիմադիր որևէ այլ մոտեցում։ Փաստորեն՝ եթե մարդկանց իրենց թեթև ձեռքով Կրեմլի ագենտներ են դիտարկում, ուրեմն կարելի է նրանց իրավունքները ոտնահարել։ Սա ի վերջո, նույն ԵԽ-ի հեղինակության հարցն է»։

Անդրադառնալով ԵԽԽՎ-ի կողմից ընդունված «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» բանաձևին՝ Արմեն Ռուստամյանն ասաց․ «Չեն գալիս, չեն գալիս, հերիք չէ, դեռ միակողմանի էլ հայտարարություններ են անում։ Մոնիտորինգի հանձնաժողովի բանաձևը տեսե՞լ եք։ Եթե չեք եկել, ուրեմն մի խոսեք։ Ասել եմ, որ սա մեզ համար անընդունելի է։ Համազեկուցողներն ինչո՞ւ չպետք է գային»։

Արմեն Ռուստամյանն ասաց, որ ԵԽ հանձնակատարին բոլոր քաղբանտարկյալների մասին գործ առ գործ, փաստարկված տեղեկատվություն են ներկայացնելու։

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.arfd.am/wp-content/uploads/2026/02/AQMTdDnxfdy2b05J2PNoQIydvuJdqrykT9J1r1X9W5DOGZUh9OSnPsClKR3LB_ugPPGQ55gcBDm8C9vyenNmHp0SlMhZHMcB2zQT3o6gmaiYoQ.mp4
FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Լռության գինը

Փետրվարի 5-ին հրապարակվեցին Բաքվի կողմից պատանդառված Արցախի ռազմական և քաղաքակ

06 Փետրվար 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա տարածաշրջանային

06 Փետրվար 2026
Քաղաքական նվաստացում և ազգային արժանապ

Արդարադատության իմիտացիան այս գործերում այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ձևականու

06 Փետրվար 2026
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես արցախահայության օրինական ներկայացո

06 Փետրվար 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Կոչով Դի

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ Լիբանանի մէջ Միացեալ Նահանգներու դեսպան Միշ

06 Փետրվար 2026
Ակնարկ. Օմանէն Պէյրութ Եւ Կազա

Անգարայի երկկողմանի մօտեցումը կրնար բացատրուիլ հետեւեալով: Կեդրոնանալ միայն հի

06 Փետրվար 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Մեկ տարուց ավելի տեւած դատավարական ֆարսի արդյունքում այսօր Բաքվի ռազմական դատա

05 Փետրվար 2026
Արմեն Ռուստամյանը` Հայաստանում ԵԽ մարդ

«Մենք չսահմանափակվեցինք այն նեղ օրակարգով, որ իրենք էին մեզ ներկայացնում։ Ասաց

05 Փետրվար 2026
Ռազմավարական դիմակայությունից դիվանագի

Ամերիկյան և իրանական կողմերի միջև սպասվող բանակցությունները, որոնք նախատեսված

05 Փետրվար 2026
Բողոքի ցույց՝ ի պաշտպանություն բոլոր ք

Այսօր՝ փետրվարի 5-ին Ազգային ժողովի դիմաց տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ի պաշտպ

05 Փետրվար 2026
Վտանգաւոր Օզ վհուկը

Չշփոթենք Մեհմետ Օզ վհուկը «Օզի Կախարդը» (“The Wizard of Oz”) գործին հետ։ Բոլոր

05 Փետրվար 2026
Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն կողմ

Ֆրանսիայի Ազգային ժողովը փետրվարի 3-ին 183 քվեով ընդունեց Ադրբեջանում ապօրինաբ

04 Փետրվար 2026
Հայաստանում ներքաղաքական վերջին զարգաց

Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ Հայ Առաքելական եկ

04 Փետրվար 2026
Սփիւռքը պէտք է վերածուի ազգային նախաձե

Այս ամբողջ ընթացքը կասեցնելու առիթը յառաջիկայ Յունիսին Հայաստանի մէջ տեղի ունե

04 Փետրվար 2026
Հալէպի մեջ տեղի ունեցաւ Հայ Յեղափոխակա

Տօնակատարութեան գեղարուեստական յայտագիրը սկսաւ Համազգայինի «Զուարթնոց» երգչախո

04 Փետրվար 2026
Սահմանադրութիւնը Կարելի Չէ Շրջանցել

Հայաստանի Հանրապետութեան մէջ իշխանութիւններու եւ Հայ եկեղեցւոյ միջեւ արուեստակ

04 Փետրվար 2026
Քաղաքացիական Իրաւանց Ոտնակոխումի Բողոք

Օզի հայատեաց այս յայտարարութիւններուն դէմ բողոքի ալիքը շարունակուեցաւ աճիլ եւ

03 Փետրվար 2026
Լիլիթ Գալստյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրես

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանդ

03 Փետրվար 2026
Ժողովրդագրական իրավիճակի մտահոգիչ միտո

ՀՀ պաշտոնական վիճակագրության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2025 թվական

03 Փետրվար 2026
Երբ Հայրենիքը կործանվում է, համայն հայ

Վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր վարձկան գրողներ տասնյակ հոդվածներ են

03 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company