ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Քաղաքական նվաստացում և ազգային արժանապատվության ոտնահարում

06 Փետրվար 2026 Նախօրեին Աբու Դաբիում կազմակերպված արարողությունը, որի ընթացքում Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը պարգևատրվեցին իբր երկու երկրների միջև «խաղաղության» հաստատմանն ուղղված ջանքերի համար, դարձավ մեր նորագույն պատմության հերթական ամոթալի դրվագը՝ որպես քաղաքական հանձնվողականության, բարոյական ապականման և պետական ինքնանվաստացման խտացված պատկեր։ Միջազգային դիվանագիտական շպարանքի, մեծապետական շահերի վրա հիմնված և մատուցված «խաղաղությունը» փաստացի բացահայտում էր Հայաստանի գործող իշխանությունների քաղաքական կամազրկությունը, որի հետևանքով լեգիտիմացվում է թշնամու ցեղասպան գործելակերպը, անտեսվում է արցախահայության հայրենազրկման իրողությունը, շրջանցվում են Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների ճակատագրերը, իսկ հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը ենթարկվում է հետևողական ու ծրագրավորված ոտնահարման։

Եվ հենց այդ «խաղաղասիրական» շղարշի ներքո, ընդամենը մեկ օր անց Բաքվի ռազմական դատարանը հրապարակեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մի մասի նկատմամբ վաղուց քաղաքական պատվերով նախորոշված դատավճիռները։ Ցմահ ազատազրկում, տասնամյակների բանտարկություն՝ այն գործիչների համար, որոնք 2023 թվականի սեպտեմբերից պահվում են Բաքվում որպես քաղաքական պատանդներ։ Այս վճիռները որևէ առումով անակնկալ չէին։ Դրանք վաղուց էին կանխորոշված և կայացվել էին Ադրբեջանի քաղաքական իշխանության կողմից։ Դատարանը պարզապես կատարեց իրեն վերապահված տեխնիկական դերը՝ հնչեցնելով այն, ինչ արդեն որոշված էր վերևում։

Արդարադատության իմիտացիան այս գործերում այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ձևականության մակարդակում չի պահպանվել դատավարության տրամաբանությունը։ Դատավորները հանդես են եկել որպես քաղաքական որոշումների վավերացնողներ՝ հաստատելով այն թեզը, որ ադրբեջանական դատական համակարգում հայի նկատմամբ արդար դատաքննությունը սկզբունքորեն բացառված է։ Սա պայմանավորված է ոչ թե առանձին դատավորների որակներով, այլ պետական մակարդակով հովանավորվող հայատյաց քաղաքականությամբ, որտեղ խտրականությունը և ատելությունը վերածվել են պետական գաղափարախոսության բաղադրիչի։

Այս խորապատկերում ավելի ցայտուն է արտացոլվում Հայաստանի գործող իշխանությունների գորշ ու ցավալի քաղաքականությունը, որը վառ արտահայտված է հետևողական նահանջով ազգային ու պետական շահերի պաշտպանության ոլորտում։ Աբու Դաբիի հարթակում, միջազգային ուշադրության կենտրոնում գտնվելով, Հայաստանի վարչապետը անգամ չհիշեց Բաքվի բանտերում պահվող հայ ռազմաքաղաքական գերիների գոյության մասին։ Այդ լռությունը գիտակցված և հաշվարկված էր։ Այն քաղաքական ընտրություն էր, որը երիցս բացահայտեց Հայաստանի գործող իշխանությունների իրական էությունը։

Հայ ռազմաքաղաքական գերիների հարցը վաղուց իսպառ դուրս է մղվել պաշտոնական Երևանի օրակարգից, քանի որ խանգարում է ներկայիս իշխանությունների կողմից «խաղաղության գործընթաց» ներկայացվող կեղծ պատրանքին։ Այդ այսպես կոչված գործընթացը բովանդակային առումով ոչ միայն խաղաղություն չէ, այլև միակողմանի պարտադրանքների և հետևողական նահանջի քաղաքական մեխանիզմ, որտեղ յուրաքանչյուր հաջորդ զիջում ոչ թե նվազեցնում է սպառնալիքները, այլ բարձրացնում է թշնամու պահանջների նշաձողը։ Այս պայմաններում գերիների ազատության համար որևէ իրական քայլ պահանջում է քաղաքական կամք, վճռակամություն, արժանապատվություն և սկզբունքայնություն, որոնցից Հայաստանի գործող իշխանությունները լիովին զուրկ են։ Ավելին, վերջին տարիներին ձևավորված քաղաքական գիծը հստակ ցույց է տալիս, որ նրանք ոչ միայն չեն պատրաստվում ձեռնարկել նման քայլեր, այլ գիտակցաբար նախընտրում են բավարարել Ադրբեջանի իշխանությունների պահանջները՝ հանուն կարճաժամկետ կայունության պատրանքի և արտաքին հովանավորների հավանության։ Այդ ընտրության հետևանքով պետական հստակ դիրքորոշումը փոխարինվել է լռությամբ, ուրացումով և քաղաքական կապիտուլյացիայով, իսկ գորշող իշխանությունները վերածվել են կամակատարի, որը պատրաստ է ընդունել ցանկացած թելադրանք՝ միայն թե չխաթարվի «կառուցողական գործընկերոջ» կերպարը։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված դատավճիռները ոչ միայն անցյալի նկատմամբ հաշվեհարդար են, այլև հստակ ուղերձ ապագայի համար։ Դա ազդանշան է, որ հայության ազգային նվաստացման նպատակային քաղաքականությունը ոչ միայն չի ավարտվել, այլ շարունակվում է և առաջիկայում ստանալու է նոր ու ավելի վտանգավոր դրսևորումներ։ Եթե այսօր այս անիրավությունը լռելյայն ընդունվում է, վաղը նույն կերպ կարող են ընդունվել նոր տարածքային, իրավական և մեր ազգային ինքնության հետ կապված զիջումներ։

Այս ամենը ամբողջական հակազգային քաղաքական մտածողության արտահայտություն է, որի առանցքում դրված է ազգային շահի հետևողական նսեմացումն ու պետականության արժեզրկումը։ Երբ պետականությունը վերածվում է սակարկության առարկայի, իսկ արժանապատվությունը՝ խանգարող գործոնի, հասարակությունը աստիճանաբար զրկվում է ինքնապաշտպանության կամքից և դիմադրության բնազդից։ Նվաստացումը ներկայացվում է որպես օրինաչափություն, պարտությունը՝ որպես իրատեսություն, իսկ ազգային ինքնաուրացումը՝ որպես խոհեմ և պատասխանատու քաղաքականություն։ Սա խաղաղության ուղի չէ, այլ պետական ինքնալուծարման ծրագրավորված ընթացք։

Պատմությունը բազմիցս փաստել է, որ հայ ժողովրդի պայքարի ոգին հնարավոր չէ վերջնականապես ջախջախել։ Սակայն, չպետք է մոռանանք այն իրողությունը, որ այդ ոգին չի կարող գոյատևել շարունակական նվաստացման և տեղատվության պայմաններում։ Այն պահանջում է սթափ քաղաքական մտածողություն, պատմական հիշողության պահպանում և պայքարի վճռակամություն։ Անհրաժեշտ է հրաժարվել այն վտանգավոր պատրանքից, թե կարելի է անվտանգության դիմաց վաճառել արժանապատվությունը։ Առանց արժանապատվության գոյություն չի կարող ունենալ իրական անվտանգությունը, իսկ առանց արդարության խաղաղությունը վերածվում է ճնշման և բռնության անարդար համակարգի։

Այսօր հնչող ահազանգը վերաբերում է ոչ միայն ներկային, այլև ապագային։ Եթե այս գործընթացը չկանգնեցվի, եթե հասարակությունը չգիտակցի վտանգի խորությունը, վաղվա օրը կարող է բերել ավելի ծանր և ավելի նվաստացուցիչ զարգացումներ։ Դեռևս հնարավոր է շրջել ընթացքը՝ հրաժարվելով իշխանությունների կողմից մեզ պարտադրվող օրակարգին համակերպվելուց, վերականգնելով ազգային ինքնագիտակցությունը և ինքնապաշտպանության կամքը, որը կարող է դառնալ քաղաքական դիմադրության, արժանապատվության վերականգնման և պետական շահի պաշտպանության հիմք։

Հիշե՛նք հայտնի ասացվածքը. Պատմությունը կրկնվում է՝ առաջին անգամ որպես ողբերգություն, երկրորդ անգամ որպես կատակերգություն: Արցախի կորստով մենք արդեն ապրել ենք պատմական ողբերգությունը։ Եթե դասեր չքաղենք մեր սխալներից և բացթողումներից, ապա նույն սխալները կրկնվելու են, իսկ հետևանքները դառնալու են շատ ավելի ծանր ու անդառնալի՝ մեր ազգային ինքնության և պետականության համար։ Այնպես որ ընտրությունը հստակ է. կամ շարունակել քայլել նահանջի, տեղատվության, նվաստացման և ինքնախաբեության ճանապարհով, կամ վերականգնել քաղաքական արժանապատվությունը և ազգային-պետական մտածողությունը, որը կծառայի ոչ թե Հայաստանի գործող իշխանությունների արտաքին պատվերով սահմանված օրակարգին, այլ սեփական ժողովրդի երկարաժամկետ շահերին։ Վաղվա օրը դեռ հնարավոր է պաշտպանել, եթե այսօր գտնվի դրա համար անհրաժեշտ խիզախությունը։

Արամ Շահնազարյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Լռության գինը

Փետրվարի 5-ին հրապարակվեցին Բաքվի կողմից պատանդառված Արցախի ռազմական և քաղաքակ

06 Փետրվար 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա տարածաշրջանային

06 Փետրվար 2026
Քաղաքական նվաստացում և ազգային արժանապ

Արդարադատության իմիտացիան այս գործերում այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ձևականու

06 Փետրվար 2026
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես արցախահայության օրինական ներկայացո

06 Փետրվար 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Կոչով Դի

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ Լիբանանի մէջ Միացեալ Նահանգներու դեսպան Միշ

06 Փետրվար 2026
Ակնարկ. Օմանէն Պէյրութ Եւ Կազա

Անգարայի երկկողմանի մօտեցումը կրնար բացատրուիլ հետեւեալով: Կեդրոնանալ միայն հի

06 Փետրվար 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Մեկ տարուց ավելի տեւած դատավարական ֆարսի արդյունքում այսօր Բաքվի ռազմական դատա

05 Փետրվար 2026
Արմեն Ռուստամյանը` Հայաստանում ԵԽ մարդ

«Մենք չսահմանափակվեցինք այն նեղ օրակարգով, որ իրենք էին մեզ ներկայացնում։ Ասաց

05 Փետրվար 2026
Ռազմավարական դիմակայությունից դիվանագի

Ամերիկյան և իրանական կողմերի միջև սպասվող բանակցությունները, որոնք նախատեսված

05 Փետրվար 2026
Բողոքի ցույց՝ ի պաշտպանություն բոլոր ք

Այսօր՝ փետրվարի 5-ին Ազգային ժողովի դիմաց տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ի պաշտպ

05 Փետրվար 2026
Վտանգաւոր Օզ վհուկը

Չշփոթենք Մեհմետ Օզ վհուկը «Օզի Կախարդը» (“The Wizard of Oz”) գործին հետ։ Բոլոր

05 Փետրվար 2026
Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն կողմ

Ֆրանսիայի Ազգային ժողովը փետրվարի 3-ին 183 քվեով ընդունեց Ադրբեջանում ապօրինաբ

04 Փետրվար 2026
Հայաստանում ներքաղաքական վերջին զարգաց

Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ Հայ Առաքելական եկ

04 Փետրվար 2026
Սփիւռքը պէտք է վերածուի ազգային նախաձե

Այս ամբողջ ընթացքը կասեցնելու առիթը յառաջիկայ Յունիսին Հայաստանի մէջ տեղի ունե

04 Փետրվար 2026
Հալէպի մեջ տեղի ունեցաւ Հայ Յեղափոխակա

Տօնակատարութեան գեղարուեստական յայտագիրը սկսաւ Համազգայինի «Զուարթնոց» երգչախո

04 Փետրվար 2026
Սահմանադրութիւնը Կարելի Չէ Շրջանցել

Հայաստանի Հանրապետութեան մէջ իշխանութիւններու եւ Հայ եկեղեցւոյ միջեւ արուեստակ

04 Փետրվար 2026
Քաղաքացիական Իրաւանց Ոտնակոխումի Բողոք

Օզի հայատեաց այս յայտարարութիւններուն դէմ բողոքի ալիքը շարունակուեցաւ աճիլ եւ

03 Փետրվար 2026
Լիլիթ Գալստյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրես

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանդ

03 Փետրվար 2026
Ժողովրդագրական իրավիճակի մտահոգիչ միտո

ՀՀ պաշտոնական վիճակագրության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2025 թվական

03 Փետրվար 2026
Երբ Հայրենիքը կործանվում է, համայն հայ

Վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր վարձկան գրողներ տասնյակ հոդվածներ են

03 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company