ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Համազգային
  • Լուրեր

Տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 85-ամյակին նվիրված գիտաժողովի զեկույցների ժողովածուի շնորհանդեսը

12 Մարտ 2026

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի համատեղ նախաձեռնությամբ մարտի 11-ին կայացավ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 85-ամյակին նվիրված գիտաժողովի զեկույցների ժողովածուի շնորհանդեսը։

Ժողովածուն ներառում է անվանի բանաստեղծի գրական ժառանգությանը նվիրված մի շարք կարևոր ուսումնասիրություններ` անդրադառնալով նրա գրական բացառիկ տաղանդին, հաստատելով Ռազմիկ Դավոյանի` բոլոր ժամանակների բանաստեղծ լինելու անժխտելի ճշմարտությունը։

Գիրքը կազմել և խմբագրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը։ Նա շնորհակալություն հայտնեց Համազգայինի Երևանի գրասենյակին` սերտ համագործակցության և համատեղ իրականացրած մի շարք կարևոր նախաձեռնությունների համար։ Նա նաև կարևորեց Ռազմիկ Դավոյանի տիկնոջ` Լոնդոնի համալսարանի լեզվաբանության դոկտոր Արմինե Թամրազյանի մեծ ջանքերը` բանաստեղծի գրական ժառանգության հանրայնացման և սույն ժողովածուի կազմելու գործում։

Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանն իր խոսքում նշեց, որ 85-ամյակն առիթ է ևս մեկ անգամ արժևորելու անվանի գրողի ստեղծագործական ուղին, ում համար անցյալի մեծագույն գրողների ստեղծած արժեքները չափանիշ էին, բայց ներկայում նա ստեղծեց անհատական, ինքնատիպ Դավոյան գրողի եսը։

Նա շեշտեց նաև բանաստեղի մեծ ներդրումներն ու ջանքերը Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի ստեղծման և գործունեության հարցում։

«Ռազմիկ Դավոյանը ոչ միայն այս երկրի հարազատ բանաստեղծն էր, այլև` հարազատ քաղաքացին»,- իր ելույթում կարևորեց Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը` նշանավորվելով գրողի ոչ միայն գրական, այլև` հասարակական, մշակութային լայն գործունեությունը։

Գրքի խմբագիր Լիլիթ Գալստյանը, ով նաև Համազգայինի Երևանի գրասենյակում երկար տարիներ աշխատել է Դավոյանի հետ, նշեց.«Բանաստեղծները չեն մահանում, քանի կա նրանց տողը և տողի խորհուրդը։ Ռազմիկի տողը և տողի խորհուրդը ապրում է հիմա և ապրելու է հետո` ժամաբակի հետ ավելի ու ավելի արժևորվելով։ Նրա տողերը նրան դարձնում են բանաստեղծ` բոլոր ժամանակների համար»։

Ռազմիկ Դավոյան բանաստեղծի անցած ճանապարհն իրենց խոսքում արժևորվեցին նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Աբրահամյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Աբգար Ափինյանը, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկյանը։

Դավոյանի տիկին Արմինե Թամրազյանն իր շնորհակալությունը հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան թե՛ գիտաժողովի և թե՛ սույն ժողովածուի կյանքի կոչման գործում։

Համազգայինի Երևանի գրասենյակ

Ստորեւ՝ «Երկիր Մեդիայի» ռեպորտաժը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company