ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում
  • Ասուլիսներ

Քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը, դատական և անվտանգության կառույցների չարաշահումը հունիսյան խորհրդարանական ընտրություններից առաջ, մտահոգություններ են առաջացնում

12 Մարտ 2026

Ժողովրդավարության մոնիթորինգ իրականացնող միջազգային նախաձեռնության նախնական գնահատականը հրապարակվել է քաղաքացիական հասարակության, քաղաքական կուսակցությունների և պետական կառույցների ներկայացուցիչների հետ մեկշաբաթյա հանդիպումներից հետո

Երեւան, Հայաստան — Հայաստանում քաղաքական և քաղաքացիական իրավունքների համար միջավայրի վատթարացումը լուրջ մտահոգություններ է առաջացնում այն ժողովրդավարական պայմանների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են արդար և ազատ ընտրություններ անցկացնելու համար։ Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էՀայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան (International Observatory for Democracy in Armenia / IODA) նախաձեռնությունը՝ ներկայացնելով իր նախնական գնահատականը այս շաբաթ Հայաստանում իրականացրած առաջին փաստահավաք առաքելությունից հետո։

Կառավարության կողմից դատական իշխանության և կրոնական հաստատությունների անկախության նկատմամբ միջամտության, ինչպես նաև ենթադրյալ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քաղաքականացված քրեական հետապնդումների վերաբերյալ առկա փաստերը՝ ներառյալ քաղաքական առաջնորդների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավաբանների և հոգևորականների նկատմամբ գործողությունները, խաթարել են քաղաքական մրցակցության հավասար պայմանների նկատմամբ վստահությունը։

«Թշնամական հարևաններով շրջապատված փոքր երկրի համար Հայաստանի ամենաթանկարժեք ակտիվը նրա ժողովրդավարությունն է։ Տարածաշրջանում այդ հազվագյուտ երևույթը դառնում է հատկապես մտահոգիչ այն պայմաններում, երբ կառավարության քայլերը աստիճանաբար սահմանափակում են ժողովրդավարական ազատությունները՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ», — ասել է IODA-ի գործադիր խորհրդի անդամ Քեննեթ Ռոթը։

«Միջազգային հանրությունը, ցավոք, իր ուշադրությունը կենտրոնացրել է ոչ թե ամենակարևորի՝ կենսունակ ժողովրդավարության պահպանման վրա, այլ ընտրությունների արդյունքում որևէ կողմնակալ արդյունք ապահովելու վրա՝ լինի այն «արևմտամետ» թե «ռուսամետ»», — նշել է IODA-ի գործադիր խորհրդի անդամ Ֆիլիպ Քալֆայանը։

IODA-ն անկախ և ոչ կուսակցական նախաձեռնություն է, որը ստեղծվել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը դիտարկելու համար՝ 2026 թվականի հունիսին նախատեսված ընտրություններից առաջ։ Կազմակերպությունը որևէ ազգային կառավարության կամ միջազգային կառույցի հետ կապ չունի և կազմված է բացառապես մարդու իրավունքների անկախ փորձագետներից։

IODA-ի պատվիրակությունը, որ Հայաստանում գտնվել է մարտի 7-ից 12-ը, իր նախնական գնահատականը կազմել է երկրի տարբեր դերակատարների հետ հանդիպումների հիման վրա՝ ներառյալ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, հոգևորականների, հասարակական կազմակերպությունների և ընտրությունների ամբողջականությունն ու մարդու իրավունքները ապահովող պետական մարմինների հետ խորհրդակցություններից հետո։ Արդարադատության և ներքին գործերի նախարարությունները, Սահմանադրական դատարանը, ինչպես նաև կառավարող կուսակցությունը՝ Քաղաքացիական պայմանագիրը, հրաժարվել են հանդիպել պատվիրակության հետ։ Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Քեննեթ Ռոթը, Ֆիլիպ Գալֆայանը, Սառա Լիհ Ուիթսոնը և Մարկ Ջոնսը։

IODA-ի պատվիրակության նախնական գնահատականում նշված հիմնական մտահոգությունները ներառում են հետևյալ փաստերի առկայությունը.

-Քաղաքական շարժառիթներով ձերբակալություններ և կալանքներ ընդդիմադիր գործիչների նկատմամբ, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի՝ «Ուժող Հայաստան» կուսակցության առաջնորդի, ինչպես նաև արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի, Միքայել Աջապահյանի, Արշակ Խաչատրյանի և Մկրտիչ եպս. Պռոշյանի նկատմամբ, երբեմն նաև՝ ոստիկանության կողմից խիստ և անհամաչափ ուժի կիրառմամբ և հաճախ՝ երկարատև ու անհարկի նախնական կալանքով.

-Դատական համակարգի անկախությանը միջամտելու փորձեր, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի միջոցով, ինչի հետևանքով որոշ դատավորներ հեռացվել են պաշտոնից՝ ըստ երևույթին քաղաքական շարժառիթներով, ինչպես նաև քաղաքական կողմնակալության նշաններ այն դատավորների նշանակման գործընթացում, որոնք քննության են առնում ընդդիմադիր գործիչների գործերը.

-Քրեական օրենսգրքի անորոշ ձևակերպումներով հոդվածների չափից ավելի կիրառություն՝ խոսքի հետ կապված իրավախախտումները քրեականացնելու համար (օրինակ՝ «խուլիգանություն» կամ «կառավարության տապալման կոչեր»), որոնց հիմքով հետապնդվում են պատգամավորներ, ընդդիմադիր գործիչներ և լրատվամիջոցներ.

-Դատական համակարգի և անվտանգության կառույցների ակնհայտ օգտագործում կառավարության կողմից քաղաքական ընդդիմախոսների դեմ։

«Հայաստանի իշխանությունների համար դժվար է պնդել, որ ընտրությունները լինելու են արդար և ազատ, երբ երկրի առաջատար ընդդիմադիր առաջնորդը՝ Սամվել Կարապետյանը, շարունակում է գտնվել տնային կալանքի տակ՝ ըստ երևույթին անհիմն մեղադրանքներով», — նշել է Սառա Լիհ Ուիսթոնը և ավելացրել․ «Կառավարությունը կարծես օգտագործում է օտարերկրյա միջամտության վերաբերյալ ապացույցներ չունեցող պնդումները, որպեսզի եվրոպացի պաշտոնյաները աչք փակեն իր կողմից կիրառվող ավելի ու ավելի ավտորիտար գործելաոճի վրա։ Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը այնքան է ձգտում պահպանել իր իշխանությունը, որ պատրաստ է այդ գործընթացում վտանգի տակ դնել Հայաստանի նոր ձևավորվող ժողովրդավարությունը»։

Առաջիկա ընտրությունները տեղի են ունենալու լարված քաղաքական միջավայրում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևիի միջև արցախյան պատերազմում Հայաստանի պարտությունից հետո կնքված վիճահարույց համաձայնագրի ֆոնին։

IODA-ի պատվիրակությունը նաև նշել է, որ Եվրոպական միությունը, ամերիկացի, թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները փորձել են ազդել Հայաստանի ընտրական գործընթացի վրա՝ հրապարակայնորեն արտահայտելով իրենց աջակցությունը Նիկոլ Փաշինյանին։ ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 12 միլիոն եվրո՝ հիմնականում ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությունը վերահսկելու նպատակով։ Միաժամանակ, թեև կառավարությունը մի շարք ընդդիմադիր առաջնորդների, հոգևորականության ներկայացուցիչների և քաղաքական ուժերի մեղադրել է «ռուսամետ» լինելու մեջ, մինչ այժմ որևէ ապացույց չի ներկայացվել այդ խմբերի կողմից ապօրինի գործողությունների վերաբերյալ։

«Եթե ԵՄ պաշտոնյաները իսկապես ցանկանում են աջակցել Հայաստանին, ապա լավագույն քայլը կլինի պնդել, որ կառավարությունը հարգի Հայաստանի քաղաքացիների իրավունքները և ապահովի իսկապես ազատ ու արդար ընտրություններ», — նշել է Մարկ Ջոնսը և հավելել․ «Հայաստանին վերաբերվելը որպես պարզապես աշխարհաքաղաքական մրցակցության տարածք՝ անարգանք է Հայաստանի ժողովրդի նկատմամբ, որը երկար պայքարել է իր անկախության, ազատության և ժողովրդավարության համար։ Եվրոպան չպետք է ընդունի ժողովրդավարության զոհաբերումը աշխարհաքաղաքական մրցակցության անվան տակ»։

IODA-ի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել armeniaobservatory.org կայքում։

________________
Կոնտակտներ՝

Քարտուղարություն՝ Աննա (անգլերեն, հայերեն, ռուսերեն)

Էլ. հասցե՝ [email protected]

Հեռ.՝ +374 91 618893

Գործադիր խորհրդի՝

Ֆիլիպ Քալֆայան (անգլերեն, ֆրանսերեն), Էլ. հասցե՝ [email protected]

Քեն Ռոթ (անգլերեն), Էլ. հասցե՝ [email protected]

Սառա Լի Ուիթսոն (անգլերեն, հայերեն, արաբերեն), Էլ. հասցե՝ [email protected], Հեռ.՝ +1 (718) 213-7342

Ստորև ներկայացնում ենք ասուլիսի տեսագրությունը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company