ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • «Հայաստան» դաշինք
  • Ասուլիսներ

Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը

27 Մարտ 2026

Այսօր՝ մարտի 27-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով:

Նա ամփոփեց խորհրդարանական շաբաթը և պատասխանեց լրագրողների հարցերին:

«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել երեք կետի վրա: Նախ ուզում եմ դուք ինքներդ էլ հարցնեք, թե Նիկոլ Փաշինյանը ի՞նչ սոցիոլոգիական հարցումներ է ստանում, ինչպիսի՞ն է նրա մոտ պատկերը, որ որոշել է այս շրջանից սկսած սեփական ժողովրդին սպառնալ պատերազմով։ Ինչքան վատ պիտի լինի որևէ քաղաքական ուժի վիճակ, որ դիմի նման ծայրահեղ քայլի, որովհետև, այո՛, սեփական ժողովրդին պատերազմով սպառնալը ծայրահեղ քայլ է»,- հայտարարեց Քրիստինե Վարդանյանը:

«Երկրորդը, որ ուզում եմ ձեր ուշադրություն հրավիրել այն է, որ մեզ արդեն տևական ժամանակ է ասում են, որ Հայաստանում առկա է հիբրիդային սպառնալիք, որ ընտրություններից առաջ այդ սպառնալիքը սրվում է միայն, անգամ արտաքին հետախուզական ծառայությունը իր զեկույցում անդրադառնալուց բացի մի առանձին հայտարարությամբ հանդես եկավ, նշեց, որ բացահայտվել է կոնկրետ երկրի հատուկ ծառայության միջամտության դեպք: Ես պարզ հարց ունեմ մեր ինքնիշխաններին, չակերտավոր ինքնիշխաններին: Եթե կոնկրետ դեպքեր են բացահայտվել: Եթե այդքան կոնկրետ տեղեկություններ ունեք, ինքնիշխաններ, ինչո՞ւմն է խնդիրը, որ կաշկանդված եք տալ այն պետության անունը, որը մեր համար ներկայացնում է այդ սպառնալիքը։ Ինչպե՞ս կարող է ինքնիշխանությունը ունենալ սահմանափակում, ինչի՞ց եք վախենում ընդհանրապես, ի՞նչ կաշկանդում ունեք։ Դա հենց ինքնիշխանության սահմանափակում չէ՞ արդյոք, որ դուք նկարագրում եք սպառնալիք չափազանց կոնկրետությամբ, բայց կաշկանդված եք ասել՝ ո՞ր երկրից է գալիս այդ սպառնալիքը, իսկ գուցե չեք ասում, որ գնաք Բրյուսել, մի բան ասեք, գնաք Մոսկվա, մեկ այլ բան ասեք:

Սա երկրորդ դրվագը և երրորդ դրվագը, որի վրա ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել: Դուք այս վերջին ամիսներին հատկապես ականատես եք եղել, թե ինչպես են էլի փորձում մեր ուժի նկատմամբ: Ի՞նչ են ասում, ասում են՝ Հայաստան խմբակցությունը գալու է և Գյումրի երկու սցենար է իրականացնելու: Սպառնում են Գյումրի երկուսով, չնայած Գյումրիում որևէ հակաօրինական բան տեղի չի ունեցել և ինչ տեղի է ունեցել, դա օրինականության, քաղաքականության շրջանակներում է: Ավելին, ՔՊ-ն չի բողոքարկել Գյումրիի ընտրության արդյունքները։ Բայց հաջորդ նախադասությամբ ասում են Հայաստան խմբակցությունը շեմը հաղթահարելու շանս չունի: Ես կոչով եմ դիմում, կողմնորոշվեք՝ վերջը մենք շեմը չե՞նք հաղթահարելու, թե՞ գալու ենք՝ Գյումրի երկուս ենք անելու: Այս երկու հայտարարություն իրար հակասում են ճիշտ էնպես, ինչպես հակասում են ձեր հայտարարությունները խաղաղության մասին ու այն մասին, որ Ալիևը մեր դեմ պատերազմի է պատրաստվում»,- հավելեց նա։

Ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ում լինի իշխանափոխություն. ասաց Քրիստինե Վարդանյանը՝ ի պատասխան այն հարցին, թե «Ուժեղ Հայաստանից» հայտարարել են, որ բացառում են Քոչարյանի հետ համագործակցությունը․ արդյո՞ք իրենք պատրաստ են քվեարկել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի օգտին։

«ՀՀ-ում, այո՛, պետք է իշխանության գա մարդ, ով ամենից շատ քվեն է ստացել ժողովրդի կողմից։ Մենք չենք առաջնորդվելու, որ պարտադիր մեր թեկնածուն առաջադրվի»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company