ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մարտիրոս Չարուխճեան. Յեղափոխական խոյանքի մարմնացումը

20 Փետրվար 2012

20 Փետրուարին, հարիւրերեք տարի առաջ՝ 1909ին, Ալվարի (Թաւրիզ) մէջ, յանուն Պարսկական Սահմանադրական շարժման յաղթանակին, երիտասարդ իր կեանքը զոհաբերեց հայ ժողովուրդի ազգային-ազատագրական շարժման եզակի դէմքերէն Մարտիրոս Չարուխճեան։

Հազիւ 25 տարի ապրեցաւ արդարադատ ահաբեկիչի ու յանդուգն մարտիկի դաշնակցական կերպարը մարմնաւորած Մարտիրոսը։ Քսան տարիքը նոր թեւակոխած էր, երբ Նիկոլ Դումանի ղեկավարութեան տակ նետուեցաւ կռուի դաշտ, հայ¬թաթարական ընդհարումներու շրջանին, իր անունին կապելով մարտական քաջագործութիւններ։

Մրրկածին Դրոյի անբաժան ընկերն էր եւ անոր հետ միասին ստացած էր կրակի իր մկրտութիւնը, 1905ին, տխրահռչակ Նակաշիձէի ահաբեկման համարձակ գործողութեամբ։ Այնուհետեւ իրեն եւ Դրոյին վստահուած էր Պաքուի, Նախիջեւանի եւ Վրաստանի ջարդարար Ալիխանովի ահաբեկումը, որ նոյնքան համարձակ քայլ էր եւ իր օրին զգաստացուց անզէն հայութիւնը կոտորելու ելած Ցարական Ռուսաստանի իշխանաւորներն ու անոնց թաթար գործակատարները։

Յանդուգն մարտիկի իր բացառիկ արժանիքին համար ալ Մարտիրոս մաս կազմեց դաշնակցական մարտիկներու այն փոքրաթիւ խումբին, որ անզուգական Քեռիի գլխաւորութեամբ ընկերացաւ Ռոստոմին, 1908ին, երբ Դաշնակցութիւնը փութաց Ատրպատական՝ Իրանեան յեղափոխութեան իր զօրակցութիւնը բերելու համար։ Շահի բռնատիրական վարչակարգը վճռած էր բիրտ ուժով խեղդել Պարսկաստանի Սահմանադրական շարժումը եւ Դաշնակցութիւնը որոշած էր իր գործուն մասնակցութիւնը բերել Սահմանադրական շարժման պաշտպանութեան, որուն մարտական ղեկավարութիւնը ստանձնած էր անզուգական Եփրեմը։

Ալվարի կռիւը Պարսկական յեղափոխութեան յաղթանակը կերտող ճակատամարտներէն մէկը եղաւ եւ այդ կռուին էր, որ Մարտիրոս, իր երկու ընկերներով՝ Կարոյի եւ Սեթոյի հետ, խիզախօրէն յառաջ մղեց սահմանադրական ուժերը եւ իր կեանքի գնով նուաճեց յաղթանակը։

Աւելի քան հարիւր տարուան հեռաւորութեամբ յետադարձ ակնարկ մը նետողը բնականաբար հարց կու տայ, որ Դաշնակցութիւնը ի՛նչ գործ ունէր Պարսկաստանի մէջ՝ Շահի միապետական զօրքերուն եւ պարսիկ Սահմանադրականներու միջեւ ծաւալած այդ կռուին մասնակցելով։ Մանաւանդ ինչո՛ւ այդ մասնակցութիւնը ղեկավարուեցաւ Ռոստոմի տարողութեամբ գործիչի մը կողմէ, որուն աջակիցները եղան Խանի տիտղոսին արժանացած Եփրեմը, Քեռին, Մարտիրոսը եւ անուանի միւս դաշնակցական մարտիկները։

Միայն յեղափոխական զօրակցութեան մղումով չի բացատրուիր Դաշնակցութեան մասնակցութիւնը Պարսկաստանի Սահմանադրական շարժման մղած ինքնապաշտպանական կռուին։ Անշուշտ կար այդ մղումը եւ հիմնաւոր պատճառներ ունէր։ 1906ին բռնկած եւ յաջողութեամբ պսակուած Սահմանադրական շարժումը իր բարերար անդրադարձը ունեցած էր Շահի բռնատիրական եւ խաւարամիտ իշխանութեան տակ տառապող ոչ միայն պարսիկ ժողովուրդին, այլեւ աւելի քան ութսուն հազար հաշուող հայութեան կեանքի պայմաններուն վրայ։

Այդքանն իսկ բաւարար էր, որպէսզի Դաշնակցութիւնը ընդառաջէր պարսիկ Սահմանադրականներու զօրակցութեան դիմումին՝ ընդդէմ Շահի միապետական զօրքերու շղթայազերծած հակահարուածին։

Բայց ռազմաքաղաքական շատ աւելի խորունկ պատճառներ ունէր Դաշնակցութիւնը՝ Իրանեան յեղափոխութեան աջակիցի իր մասնակցութիւնը բերելու համար։ Ատրպատականը եղած էր ու կը շա- րունակէր մնալ հայ ազատագրական շարժման անփոխարինելի խարիսխը՝ թէ՛ զէնքի ու զինամթերքի պատրաստութեան ու դէպի Երկիր փոխադրութեան եւ թէ զինատար խումբերու Երկիր մուտքի ամէնէն վստահելի անցքը հանդիսանալու առումներով։

Օսմանեան իշխանութիւնները 1890ականներէն արդէն կþորոճային Ատրպատականի վրայ յարձակելու եւ հայ յեղափոխականներու բոյն դարձած Թաւրիզը գրաւելու դաւադիր ծրագիրներ։ Իր կարգին Շահը՝ տեսնելով, որ իր ուժերէն վեր է Սահմանադրական շարժման դիմագրաւումը, իսկ Ատրպատականը կը հանդիսանար միջնաբերդը պարսիկ Սահմանադրականներուն, չարեաց փոքրագոյնը կը նկատէր Օսմանեան իշխանութեանց ձեռքով ատրպատականի մաքրագործումը հայ եւ պարսիկ յեղափոխականներէն։

Ազգային ռազմավարութեան այս դիտանկիւնէն, ահա՛, առաջնորդուեցաւ Դաշնակցութիւնը՝ երբ Ռոստոմի գլխաւորութեամբ դէպի Ատրպատական ուղղեց իր ամէնէն փորձառու եւ յանդուգն զինուորները, որոնք վճռորոշ դեր խաղացին թուրքեւպարսիկ դաւադիր իշխանաւորներու սադրանքները ձախողութեան մատնելու եւ Պարսկական Սահմանադրական շարժման յաղթանակը ապահովելու կռուին մէջ։

Այդ յաղթանակին համար ծանր գին վճարեց Դաշնակցութիւնը՝ Մարտիրոս Չարուխճեանի մեծութեամբ յանդուգն մարտիկի զոհաբերումով։

Կ’արժէ Ռոստոմի վկայութեամբ աւարտել Մարտիրոսի հերոսական անմոռանալի կերպարին ոգեկոչումը.

– «Մարտիրոսը, որը գնում էր գործի այնքան եռանդով ու պատրաստակամութեամբ, որքան աւելի մեծ էր նրա հետ կապուած վտանգը, չէր կարող չուղղուել, առանց իսկ հրամանատարին լուր տալու, դէպի ամենավտանգաւոր դիրքը, չէր կարող չուզենալ չափուելու թշնամու բազմութեան հետ մօտիկից, անպատրաստ դիրքի մէջ՝ գլուխը վեր բարձրացնելով նրանց գնդակների դէմ։

«Նա յեղափոխական խոյանքի մարմնացումն էր»։

Անոր մարտիրոսացումը իրաւամբ եղաւ «ամփոփումը մեր յեղափոխական պատմութեան հոգուն», ինչպէս կ’ընդգծէ Ռոստոմ։

Ն.
«ԱԶԱՏ ՕՐ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանն այսօր, ի պատասխան վարչախմբի անբարո ոտն

17 Հունիս 2025
Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բ

Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները նպատակ ունեն վախեցնել և լռեցնել Հայ Ա

17 Հունիս 2025
Փաշինյանի հեռացումը կարող է լինել բացա

Հունիսի 16-ին Euromedia24-ի եթերում էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատ

17 Հունիս 2025
Օրուան հետքերուն հետ

­Միջազգային անիշխանութեան իրականութիւնը եւ անոր վտանգները տարածաշրջանին մէջ

17 Հունիս 2025
Ակնարկ. Միջնորդութեան Առաջարկներուն Ար

Իսրայէլ-Իրան պատերազմի դադրեցման համար Մոսկուայի առաջարկները հիմնական երկու բա

17 Հունիս 2025
Իսրայէլեան Յարձակողականը Աշխարհակարգի

Պարզ է, որ Իսրայէլեան օդուժի ներկայ յարձակողականը Իրանի միջուկային կարողականու

17 Հունիս 2025
Հայտարարություն Սյունիքի մարզի նկատմամ

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանայ

16 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագո

16 Հունիս 2025
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են

14 Հունիս 2025
Սարգիս Ազնաւորեանի Նահատակութեան 40-Ամ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կոմիտէին, ուրբաթ, 6 յունիս 2025-ի երեկոյեա

13 Հունիս 2025
Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ,

13 Հունիս 2025
Իրանը լուրջ պատասխան է պատրաստում

Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

13 Հունիս 2025
Եթե ԱՄՆ–ն չզսպի Իսրայելին, ռիսկային վի

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնար

13 Հունիս 2025
ՀՕՄ-ը հաստատ քայլերով կը շարունակէ իր

Ամեակներու նշումը վերանորոգումի, ՀՕՄ-ի հիմքերը ամրացնելու եւ նոր ուժերով շարու

13 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company