ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հովհաննես Քաջազնունու ճակատագիրը Խորհրդային Հայաստանում

01 Փետրվար 2019 Այսօր, փետրվարի 1-ին, լրանում է անվանի ազգային-քաղաքական և կուսակցական-պետական գործիչ Հովհաննես Քաջազնունու ծննդյան 151-րդ ամյակը:

Նա լայն հասարակայնությանը հայտնի է որպես 1918-1920թթ. Հայաստանի հանրապետության առաջին վարչապետ, Բաքվի հայկական սբ. Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի ճարտարապետ և «Դաշնակցությունը անելիք չունի այլևս» հանրահայտ գրքի հեղինակ, սակայն քչերին է հայտնի, թե ինչ ճակատագրի արժանացավ մեծանուն հայը` հայրենիք վերադառնալուց հետո: Ընթերցողին ներկայացնում ենք մեծ հայի կյանքի Խորհրդային Հայաստանում ապրած տարիների չլուսաբանված էջերը:

1923թ. ապրիլի 7-ից մինչև մայիսի 19-ը Վիեննայի մեջ գումարվում է Հ.Յ.Դ. Արտասահմանյան մարմինների արտակարգ խորհրդաժողովը (կոնֆերանս): Խորհրդաժողով հրավիրվում է և Հ.Քաջազնունին, սակայն վերջին պահին նա հրաժարվում է մասնակցել և իր զեկուցումը, որը վերնագրված էր «Հ.Յ.Դաշնակցությունը անելիք չունի» ուղարկում է փոստով: 1923թ. հուլիսին Հ.Քաջազնունին իր զեկույցը կուսակցական շարքային ընկերներին ավելի մատչելի դարձնելու նպատակով հրապարակում է առանձին գրքույկով, ինչը մեծ աղմուկ է բարձրացնում թե ՀՅԴ կուսակցության մեջ և թե Սփյուռքի գաղութներում: Նույն թվի օգոստոսի 15-ին Հ.Քաջազնունին նամակ է գրում Կարպատների մեկուսի կոմիտեին (ՀՅԴ կուսակցության այն շրջանի ղեկավարությանը, որի մեջ գտնվում էր Հ.Քաջազնունին,-Հ.Մ.), որով հայտնում է, որ դուրս է գալիս ՀՅԴ կուսակցության շարքերից: Այնուհետև Հ.Քաջազնունին 1924թ. մարտի 15-ին դիմում է Բեռլինի Խորհրդային իշխանության ներկայացուցչության Անդրկովկասյան Խորհրդային Հանրապետությունների առևտրական ներկայացուցչին` խնդրելով թույլտվություն տալ վերադառնալ Խորհրդային Հայաստան: 1924թ. սեպտեմբերի 25-ին Անդրերկրկոմի խնդրանքով և Ալ. Մյասնիկյանի զեկուցումով ՀամԿ(բ)Կ կետկոմի քաղբյուրոն թույլտվություն տվեց և վերադարձի որոշում ընդունեց Հ.Քաջազնունու համար: 1924թ. դեկտեմբերի վերջերին Հ.Քաջազնունին հասնում է Բաթում, որտեղից անցնում է Թիֆլիս, իսկ 1925թ. հունվարի 19-ին նա արդեն Երևանում էր: Եվ իրապես մեծ հույսերով ու նպատակներով Հ. Քաջազնունին վերադարձավ Երևան:

Պատանեկան խանդավառությամբ նա անցավ գործի իր մասնագիտական գիտելիքները ի նպաստ դնելու հանուն նոր Հայաստանի կերտմանը: Այդ տարիներին Հայաստանում ընթանում էին մեծ ծավալի շինարարական աշխատանքներ և ճարտարապետների խիստ կարիք էր զգացվում: Եվ Քաջազնունու բարձր պրոֆեսոնալիզմը և խորը գիտելիքները մեծ դեր խաղացին երիտասարդ Հանրապետության հասարակական և ճարտարապետական կյանքում: 1925թ. Հ.Քաջազնունին ,գալով Երևան, ընտրվում է ՀՍՍՀ Պետպլանին կից Տեխնիկական խորհրդի անդամ և կարճաժամկետ ծառայությունից հետո մարտի սկզբից ստանձնում է Հայբամբակկոմիտեի շինարարական բաժանմունքի վարիչի պաշտոնը, որը զբաղեցնում է մինչև 1927թ. մարտ ամիսը: Լինելով բարձրակարգ ճարտարապետ` նա հաճախ էր հրավիրվում տարբեր հանձնաժողովների աշխատանքներին և տալիս նախագծերի եզրակացություններ: 1926թ. Հ.Քաջազնունին մասնակցում է կառուցվելիք ժողտան (օպերայի և բալետի շենքի) հայտարարված մրցույթին (նախագիծը ցավոք չի պահպանվել,-Հ.Մ.): 1927-29թթ. Քաջազնունու նախագծերով և նրա անմիջական ղեկավարությամբ Երևանում և Սարդարապատում կառուցվեցին բամբակամշակման գործարաններ (չեն պահպանել,-Հ.Մ.), նույն թվականներին կառուցում է ձեթ-օճառի գործարանը Երևանում, իր բոլոր օժանդակ կառույցներով, բնակելի ավան աշխատողների համար:

Դրանք կառուցվեցին «Գրախտ» ընկերության կողմից և հանդիսացան Խորհրդային Հայաստանի առաջին արդյունաբերական շինությունները: Իսկ բնակելի ավանի շինարարությունը գործարանի տարածքի մոտ Հայաստանում առաջին փորձերից է հանդիսանում: Այն հետապնդում է որոշակի նպատակ. աշխատողների բնակեցման շրջանները անմիջականորեն աշխատավայրին մոտեցնելը: Այդ միտումը բնորոշ է 20-ական թվականների հայկական ճարտարապետությանը: 1926թ. Գյումրու սարսափելի երկրաշարժից հետո Հ.Քաջազնունին մշտապես գտնվել է այնտեղ, ուսումնասիրել քանդված տների բնույթը, առաջարկել շենքերը ճիշտ կառուցելու ուղիներ: 1927թ. հանդես է եկել զեկույցով Լենինականում իրականացվող վերականգնողական շինարարական աշխատանքների բնույթի վերաբերյալ:

Հետագայում 1935թ. Հ.Քաջազնունին Լենինականում նախկին Բուլվարնայա (Կիրովի) և 27-րդ փողոցների խաչմերուկում կառուցում է բնակելի նոր շենք: Այս կառույցը մինչև օրս կանգուն է և դիմակայել է անգամ 1988թ. ավերիչ երկրաշարժը, համարվում է Հ.Քաջազնունու լավագույն գործերից մեկը: 1927թ. մարտից Հ.Քաջազնունին աշխատել է շինարարական նախագծերի հսկողության ոլորտում, սկզբում` Տնտխորհրդին կից Շինարարա-Տեխնիկական կոմիտեում, ապա Պետպլանին ԷԿՕՍՕ-ին կից Շինարարա-Տեխնիկական կոմիտեի նախագահի տեղակալ (մինչև 1931թ.):

1932-37թթ. եղել է ՀՍՍՀ Կոմունալ տնտեսության ժողկոմիսարիատի խորհրդի գիտ. քարտուղարը: Միաժամանակ Հ.Քաջազնունին ակտիվորեն մասնակցում է հասարակական գործունեությամբ: Հայաստանի Տեխնիկական ընկերության նախագահության անդամ էր, ապա` նախագահ: 1928թ. Հ.Աճառյանի, Գ.Հակոբյանի, Ա.Տերյանի հետ համահեղինակությամբ Հ. Քաջազնունին իր տեխնիկական և գրական գիտելիքների մեծ պաշարով մասնակցում է «Շինարարական կառույցների ռուս-հայերեն բառարանի» ստեցծմանը: Այդ բառարանը բաղկացած էր 7560 բառ-հոդվածներից: 1929թ. նոյեմբորի 1-ից հանդիսանում էր «Կորչի անգրագիտությունը» ընկերության անդամ: 1926թ. աշնանից մինչև 1931թ. գարունը Հ.Քաջազնունին դասավանդում է Երևանի Համալսարանի նոր կազմակերպված տեխնիկական ֆակուլտետում (շինարարական արվեստ), ապա Շինարարական ինստիտուտում (ճարտարապետական նախագծում) առարկաները: 1930թ. փետրվարի 9-ին ՀՍՍՀ Լուսժողկոմատի կոլեգիայի որոշմամբ Հ.Քաջազնունու շնորհում են Պրոֆեսորի գիտական կոչումը: 1930թ. Հ.Քաջազնունին կառուցում է Ապարանի շրջխորհրդի երկհարկանի շենքը, որի ծավալի մեջ ընդգրկված են նաև ճաշարան և հյուրանոցը, իսկ 1936թ. մարտի 8-ին նա «Աշխատանքային պայմանագիր» (Трудовое соглашение) է կնքում Բերիայի անվան Բարձրագույն կոմունիստական գյուղատնտեսական դպրոցի տնօրեն Ս.Խաչատրյանի հետ, որով պարտավորվում է վերանախագծել և շարունակել այդ շինության կենտրոնական մասի և աջ թևի կառուցումը: Այդ շենքը այժմյան Տերյան փողոցի վրա գտնվող Պոլիտեխնիկական ինստիտուտի այժմյան ռեկտորատն է, որը Ա.Թամանյանի հանձնարարությամբ են սկսել առաջին նախագծային և շինարարական աշխատանքները:Ըստ Ճարտարապետ Լ.Դոլուխանյանի այդ շենքի վերաբերյալ բացի հիշյալ «Աշխատանքային պայմանագրից» որևէ փաստաթուղթ չի պահպանվել, և հեղինակի հարցը մտորումների տեղիք է տալիս:

Հասցրե՞լ է արդյոք, Քաջազնունին իրականացնել այդ պայմանագիրը` մնացել է անհայտ: Միաժամանակ պետք է նշել, որ Հ.Քաջազնունու կյանքը Խորհրդային Հայաստանում այնքան էլ հեշտ չի անցել: Հայրենիքում նա մշտապես գտնվել է ՆԿՎԴ-ի գործակալների մշտական հսկողության տակ, ենթարկվում զանազան ճնշումների, հասարակության կողմից հաճախ մեղադրվում էր իր լոյալության համար, պիտակավորվելով` որպես «ծպտված հեղափոխական և սաբոտաժնիկ»:

1930թ. Հ.Քաջազնունին Խորհրդային Հայաստանի 10 ամյակին նվիրված մի հոդված է պատրաստում տպագրել (որն այդպես էլ չի տպագրվում), սակայն այս հոդվածը մեծ աղմուկ է բարձրացնում ուսանողության շրջանում, որոնք ծանոթանալով հոդվածի բովանդակությանը Հայաստանի ինժեներ-տեխնիկների և գյուղատնտեսական մասնագետների համագումարում, դիտարկում են օտար գաղափարախոսության առկայություն Հ.Քաջազնունու հոդվածի բովանդակության մեջ և ընդունում պարսավանքի բանաձև: Այդ համագումարում ելույթ է ունենում ՀԿ(բ)Կ Կենտկոմի 1-ին քարտուղար Ա.Խանջյանը: «Խորհրդային Հայաստան» թերթը անրադառնում է այդ համագումարի և Ա.Խանջյանի ճառին: Իր խոսքում Ա. Խանջյանը անրադառնալով Հ.Քաջազնունուն մասնավորապես ասում է. «…Քաղաքացի Քաջազնունին, չնայած իր ծերունի հասակին, երիտասարդի պես ոգևորվում է մեր շինարարությամբ, մեր կուլտուրական վերելքով: Սակայն նա և նրա նմանները չեն ուզում կամ չեն կարողանում հաշտվել այդ շինարարության սոցալիստական իմաստի ու բովանդակության հետ, շարունակելով զարդարված մնալ սոսկ լոյալության փետուրներով»: 1931թ. աշնանը Հ.Քաջազնունին չդիմանալով այդ աննախադեպ քննադատությանը ու ճնշմանը դուրս է գալիս Շինարարական ինստիտուտից և այլևս գիտա-կրթական գործունեությամբ չի զբաղվում: Հետաքրքրական է, որ ականատեսնի վկայությամբ Հ.Քաջազնունին հանդիպում է խնդրում ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ՝ Սահակ Տեր Գաբրիելյանի հետ և բողոքում, որ իրեն մեղադրում են որպես հակահեղափախական, «ծպտված Դաշնակցական, սաբոտաժնիկ և անգամ Չեկան ստիպում է մամուլի մեջ դաշնակցությանը վարկաբեկող հոդվածներ գրել, սակայն նա մերժում է` պատճառաբանելով, որ Դաշնակցության մասին իր ասելիքը արդեն ասել է արտասահմանում և անգամ խնդրում, որ եթե իր ներկայությունը անբաղձալի է և վնասակար է Հայրենիքում, կամ թույլ տալ վերադառնալ արտասահման, կամ աքսորել Սիբիր: Իհարկե Քաջազնունուն արտասահման վերադառնալ թույլ տալ չէր կարող Սահակ Տեր-Գաբրիելյանը, բայց խոստանում է, որ նման ելույթներ Քաջազնունու հանդեպ այլևս չեն լինի: Այս խոսակցությունից հետո Սահակ Տեր-Գաբրիելյանը ափսոսանքով ասում է. « Մեր այս յիմար լրբերը փոխանակ գնահատելու եւ օգտըւելու այս մեծ մարդուց եւ հայրենասէրից, իրենց ելոյթներով ցոյց են տալիս միայն իրենց տգիտութիւնն ու հոգու փոքրութիւնը»: Բնականաբար, Քաջազնունին ներքուստ վերաիմաստավորելով իր Խորհրդային Հայաստանի հանդեպ, ընդունում է, որ սխալվել է և այդ մասին խոստովանել իր դստեր՝ Մարգարիտայի առջև:

1950թ Մարգո Քաջազնունին պատմաբան Դ.Մուրադյանի հետ ունեցած իր անկեղծ զրույցում վկայել է. «Երբ 1936թվին՝ Աղասի Խանջյանի սպանությունից հետո, սկսվեցին զանգվածային բանտարկությունները, հայրս խիստ շփոթվել էր և տխուր էր: Նա հավատացած էր, որ իրեն ևս կբանտարկեն: Մտերիմ ընկերներն ասում էին, որ ճպետք էր գար Հայաստան, բայց հայրս պատասխանում էր՝ պետք է գայի, բայց այդ գիրքը չպետք է գրեի: Նա ասում էր՝ ես խիստ զղջում եմ: Խոսակցության վերջում Մարգո Քաջազնունին ավելացրեց. «Հայրս շատ էր ափսոսում, որ գրել է այդ գիրքը»: Վերը հիշատակված Հ.Քաջազնունու մեղադրական գործի եզրակացության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 1931թ. Հ.Քաջազնունու և մի խումբ մարդկանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն և մեղադրվել անտնտեսվարության մեջ, սակայն հանցակազմ չգտնելով 1931թ. փետրվարի 26-ի որոշումով այդ գործը կարճվում է: 1937թ. որոշակի դադարից հետո Խորհրդային ՆԿՎԴ-ն չէր կարող աննկատ թողնել Հ.Քաջազնունուն: 1937թ. հուլիսի վերջերին Հ.Քաջազնունին հանգստանում էր Ստեփանավանում և իր աղջկան` Մարգարիտային ուղղված նամակում հիշատակում է, որ մտադիր է մնալ այնտեղ մինչև օգոստոսի 6-ը, սակայն Հ.Քաջազնունու վիճակված չէր երկար հանգստանալու, քանի որ հուլիսի 28-ին ՆԳ Ժողկոմիսար Խ.Մուղդուսու ստորագրությամբ տրվում է օրդեր թիվ 6/41 Հ.Քաջազնունու բնակարանը խուզարկելու և ձերբակալելու վերաբերյալ: Հուլիսի 29-ին նա Ստեփանավանում ձերբակալվում է ՀՍՍՀ ՆԿՎԴ-ի կողմից:

Հետաքրքրական է, որ Հ.Քաջազնունու ձերբակալելու և մեղադրանք ներկայացնելու հիմք հանդիսացել է նրա որդի Կարեն Քաջազնունու ցուցմունքը-մատնագիրը, որտեղ նա հայտնում է, որ իր հայրը` Հովհաննես Քաջազնունին հանդիսանում է համոզված դաշնակցական, «կատարյալ բուրժուաե, «խորհրդային կառավարության թշնամի», բացի դա հիմք է հանդիսացել ձերբակալելու համար որոշ օպերատիվ տվյալները: Ժամանակակիցները, ովքեր եղել են Չեկայի նկուղներում և տեսել են Հ. Քաջազնունուն և հետագայում հրաշքով կարողացել են դուրս գալ Խորհրդային կայսրության սահմաններից պատմել են, որ Հ.Քաջազնունին բանտարկված է եղել թիվ 17 խցիկում և մեղադրվել «լրտեսությանե մեջ, իբր «գողացել և օտար պետության է տրամադրել ինչ-որ գծագրեր»: Եվ որպեսզի ստիպեն նրան խոստովանել իր արարքը Քաջազնունին ենթարկվել է զանազան կտտանքների և կուրացվել է 3500 մոմանոց էլեկտրական լամպերի միջոցով: Ի հարկե դժվար է ասել որքանով են համապատասխանում ժամանակակիցների պատմածները, սակայն դրանք հեռու չեն իրականությունից և բոլշևիկները ընդունակ էին կտտանքների միջոցով ստանալ իրենց ուզած ցուցմունքը: Իրականությունն այն է, որ Հ. Քաջազնունու մեղադրական գործում միակ հարցաքննությունը կատարվել է 1937թ. նոյեմբերի 16-ին: Հարցաքննության ժամանակ Հ.Քաջազնունին չի հերքել, որ ինքը մինչև Խորհրդային կարգերի հաստատումը վարել է ակտիվ դաշնակցական գործունեություն, բայց միաժամանակ նշել, որ Խորհրդային Հայաստան վերադառնալուց հետո հակապետական գործունեությամբ չի զբաղվել: Ընդ որում, առաջադրված մեղադրանքներում Քաջազնունին իրեն մեղավոր չի ճանաչել։ Ա Հ. Քաջազնունու մեղադրական գործը 2016թ. հայտնաբերել է հայտնի պատմաբան՝ Արարատ Հակոբյանը և տպագրել «Վեմ» ամսագրի 2016 և 2017թթ համարներում: Իր հոդվածներում ուսումնասիրելով ողջ արխիվային գործը, պատմաբան Ա. Հակոբյանը գրում է. «Եռյակը 1937 թ. դեկտեմբերի 5-ին մեղադրյալ Հ. Քաջազնունու հանդեպ կայացրել է գնդակահարության դատավճիռ՝ անձնական գույքի բռնագրավմամբ։ Առողջական խնդիրների պատճառով նա պառկած է եղել Երևանի բանտային հիվանդանոցում։ Սակայն նախկին վարչապետի առողջական վիճակի հետագա սրացումը (պաշտոնական վարկածով՝ ծերունական թուլություն, տուբերկուլյոզ և գրիպ) հանգեցնում է նրան, որ նա մահանում է բանտային հիվանդանոցում 1938 թ. հունվարի 15-ին, 70 տարեկան հասակումե ։ հազարավոր այլ բռնադատվածների հարազատների նման իր հորը արդարացնելու նպատակով Մարգո Քաջազնունին 1955 թ. հունիսի 22-ին ընդարձակ, հիմնավորումներով լի դիմում-հայց է ուղղել Հայկ. ՍՍՌ ՊԱԿ-ի նախագահ Գ. Բադամյանցին, սակայն այն մերժվեց: Արդարացման հարցը հետաձգվեց, և ի վերջո խնդիրը լուծվեց միայն ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո։ Անկախ Հայաստանի դատախազությունը, ուսումնասիրելով Հ. Քաջազնունու քր. ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանը 1992 թ. դեկտեմբերի 12-ի. «Որոշեց Հովհ. Քաջազնունու նկատմամբ քր. գործը կարճել հանցակազմի բացակայության պատճառով, նրան համարել արդարացված և ռեաբիլիտացված»։

Մինչև 1990-ական թվերը թե´Մարգարիտային և թե´ հանրությանը անհայտ էր թե որտեղ է ամփոփված Հ. Քաջազնունու աճյունը: Քաջազնունու մարմինը ամփոփված է եղել ներկայիս ժամացույցի գործարանի տարածքում գտնվող «Կոզերե կոչվող գերեզմանատանը, սակայն այդ տարածքում ժամացույցի գործարան և դպրոցի շենք կառուցելու նպատակով հողին է հավասարեցվում ողջ գերեզմանատունը, իսկ Հ. Քաջազնունու և մյուս երևելի մարդկանց աճյունները անհետ կորչում են: Հոր հիշատակը վառ պահելու նպատակով Մարգարիտա Քաջազնունին «Թոխմախյան լճի» գերեզմանատանը Հովհաննես Քաջազնունու անունով հիշատակաքար է կանգնեցնում:

Անուրանալի է Հովհաննես Քաջազնունու ծառայությունները Հայաստանի առաջին հանրապետոթյան կերտման գործում, նա իր ողջ գիտակից կյանքը, կարողությունը և գիտելիքները նվիրեց հանուն Հայաստանի հանրապետության բարօրությանը:

Շնորհավո՛ր ծննդյանդ օրը, վարչապետ…

Հայկ Մարտիրոսյան

ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի ասիստենտ

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company