ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Համազգային
  • Լուրեր

Տեղի ունեցավ Զարեհ Խրախունու «100 բանաստեղծություն» խորագրով ժողովածուի շնորհանդեսը

27 Մայիս 2026

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի ու Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ մայիսի 25-ին կայացավ Զարեհ Խրախունու «100 բանաստեղծություն» խորագրով ժողովածուի շնորհանդեսը։

Գիրքը լույս է տեսել պոլսահայ անվանի բանաստեղծի ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ և ընդգրկում է նրա՝ տարբեր տարիների լույս տեսած ժողովածուներից ընտրված հարյուր բանաստեղծություն։ Ժողովածուն կազմել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը։

Շնորհանդեսի առիթով Հայաստան էին ժամանել Զարեհ Խրախունու դուստր Նորա Համբարձումեանը, դստեր ամուսինը՝ Ալէն Համբարձուեանը, որդին՝ Հարօ Ճիւմպիւշեանը, Պոլսո «Մարմարա» թերթի փոխխմբագիր Նաիրա Մկրտչեան Սյուզմէն։

Միջոցառումը վարում էր «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Քնարիկ Աբրահամյանը։

Բացման խոսքով հանդես եկավ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը։ Նա ներկաներին ողջունեց անվանի գրողի հարյուրամյա հոբելյանի առիթով և նշեց, որ համալսարանի մշակութային-գրական կյանքում նշանավոր օր է, քանի որ պատիվ ունեն համալսարանի հարկի տակ հյուրընկալելու Խրախունու ընտանիքին։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ու կարևորեց Համազայինի հետ սերտ համագործակցությունը, որը ծնունդ է տվել մի շարք գրքերի ու ձեռնարկների և շարունակվում է նմանօրինակ գրքով ու շնորհանդեսով։

Պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն իր խոսքում արժևորեց գրողի անցած ուղին՝ նշելով․ « Շատ ու շատ բանաստեղծներ կերազեին Զարեհ Խրախունու նման ճանապարհ անցնել։ Մի առիթով նա ասել է, որ մարդու կենսագրությունն իր անցյալն է։ Միայն փոքր ու մեծ հավելումներ կարող են լինել, քանի մարդը շարունակում է ապրել։ Եվ այսօր ես կասեմ՝ Խրախունին իր ժողովածուներով շարունակում է ապրել մեր մեջ՝ միաժամանակ մեզ հաջորդող սերնդին ուղղություն տալով։ Ողջ իմացական կյանքի ընթացքում բանաստեղծական ապրումը նա տալիս էր երկունքի խորհուրդով․․․» ։

Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանն էլ շեշտեց․ «Խրախունին իր ստեղծագործություններով նոր էջ բացեց հայ գրականության պատմության մեջ։ Նրա յուրաքանչյուր գործ մեզ պատմում է ոչ միայն գրողի անցած ճանապարհի մասին, այլև տանում է մեր ազգային ճակատագրի հետքերով։ «Լեռը» բանաստեղծության մեջ Խրախունին ինքնության արժեք է մեզ փոխանցում, նա մեզ հուշում է, որ լեռը մեր ինքնության խորհրդանիշն է, որ այն ավելի բարձր է, քան մենք, ու մենք մշտապես պետք է բարձրանանք, հասնենք նրա գագաթին․․․» ։

Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը, փոխանցելով Կենտրոնական վարչության շնորհավորանքի և ողջույնի խոսքը, կարևորեց․ «Մեր գրական աշխարհի համար Խրախունուն կարելի է համարել երևույթ:

Առհասարակ, պետություններն անմահության երթի մեջ գտնվող իրենց գրողներին պարբերաբար տպագրում են, որովհետև հասարակությանը անընհատ պետք է սնուցել սեփական արժեքներով։ Ես նկատեցի, որ Խրախունին Հայրենիքում 2010թ․էր տպագրվել։ Ու այսօր` 16 տարի անց, Համազգայինը նրա խոսքը՝ նոր հատընտիրի տեսքով, նվիրում է ընթերցողին»։

Շնորհանդեսի ընթացքում խոսք ասացին նաև` գրողի ընկեր, հասարակական գործիչ, Կարօ Աբրահամեանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական բաժանմունքի դեկան Աշոտ Գալստյանը, Պոլսո «Մարմարա» օրաթերթի փոխխմբագիր Նաիրա Մկրտչեան Սյուզմէն, ինչպես նաև` դերասան Արամ Կոստանյանը, ով կարդաց պատառիկներ Խրախունու ստեղծագործություններից։

Բանաստեղծի դուստրը՝ Նորա Համբարձումեանը, ընտանիքի անունից շնորհակալական խոսք ասաց միջոցառման կազմակերպիչներին և նշեց, որ անչափ հուզված է Հայրենիքում այսպիսի անկեղծ ու ջերմ շնորհանդեսով Խրախունուն արժևորելու համար։

Միջոցառման վերջում բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը նշեց, որ հայագետ Ժան Պիեռ Մահեն բարձր գնահատական է տվել Խրախունուն՝ Հայաստանին նվիրված իր հրաշալի գրքում Հովհաննես Թումանյանի և Պարույր Սևակի կողքին դնելով Զարեհ Խրախունուն։

Շնորհանդեսն ավարտվեց հյուրասիրությամբ։

Համազգայինի Երևանի գրասենյակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company