ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Ֆրանսահայ համայնքի ընթրիքին մասնակցելու է նախագահ Մակրոնը, քննարկվելու է արցախյան հիմնախնդիրը

04 Փետրվար 2019 Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհուրդը փետրվարի 17-ին անցկացնելու է ֆրանսահայ համայնքի ընթրիք: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Ընթրիքին մասնակցելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ներկա են լինելու նաև Ֆրանսիայի կրթության նախարարը, Փարիզի քաղաքապետը, Փարիզյան շրջանի մարզպետը և տասնյակ պատգամավորներ և Սենատի անդամներ, հայտնի անձեր,- ասաց նա՝ հավելելով, որ ընթրիքին ներկա են լինելու բոլոր հայկական կազմակերպությունները, կլինեն նաև այլ համայնքներից՝ մուսուլմաններից, եզդիներից, հրեաներից, ասորիների ներկայացուցիչներ,- ընթրիքին մասնակցելու են նաև այլ երկրների շատ դեսպաններ՝ մոտ 480 մարդ»:

Մուրադ Փափազյանի խոսքով՝ համայնքի ամենամյա ընթրիքը շատ մեծ քաղաքական «ժամադրություն» է, որի ընթացքում կարողանում են բոլորին իրենց քաղաքական պատգամը փոխանցել: «Այս տարի մենք որոշել ենք կենտրոնացնել մեր պատգամն Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախության հարցի շուրջ, որպեսզի նախագահ Մակրոնը և բոլորն իմանան, որ սփյուռքը և ընդհանրապես հայ ժողովուրդը Արցախի ժողովրդի կողքին է: Սրա վրա մենք շեշտը պետք է դնենք լրջորեն»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանը նշեց, որ հիմա իրենց դրական ազդակներ արցախյան հիմնախնդրի մասին չեն հասնում: «Այդ ազդակներն այն մասին են, որ կարող են զիջումներ լինել, որ բավականին շատ ճնշումներ են գործադրվում Հայաստանի վրա: Դժվար և մտահոգիչ լուրեր են հասնում մեզ, և մենք նկատում ենք, որ արդեն ժամանակն է ցույց տալու, որ հայ ժողովուրդը միասնական է Արցախի հարցի շուրջ, և այն համար մեկն է մեր առաջնահերթություններում»,- ասաց նա:

Նախագահ Մակրոնի հետ, ըստ Մուրադ Փափազյանի, արդեն քննարկվել են ընթրիքի մանրամասները, թե ինչ թեմաներ են քննարկվելու: Նրանից համայնքի ակնկալիքն է, որ հայտարարի ապրիլի 24-ը Ֆրանսիայի օրացույցում պաշտոնական օր ներառելու մասին և նաև Ցեղասպանության ուրացման դեմ նոր օրենք ունենալու վերաբերյալ իր արձագանքը ներկայացնի:

«Երրորդ հարցը վերաբերում է Արցախին: Անշուշտ, ռուսական և ամերիկյան կողմերը ԵԱՀԿ համանախագահներ են, բայց մենք ուզում ենք, որ Ֆրանսիան ավելի ազդեցիկ դեր խաղա արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում»,- ասաց նա՝ նկատելով, որ Ֆրանսիայի ազդեցության մեծացումը կարող է Հայաստանի համար դրական նպաստ բերել ԼՂ կարգավորման գործընթացում:

Խոսելով ֆրանսահայության և Հայաստանի հարաբերությունների մասին՝ նա նշեց, որ միշտ է օժանդակել Հայաստանի դիվանագիտությանը: «Մենք կապի մեջ ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ, աշխատում ենք Հայաստանի դեսպանության հետ, որ կարողանանք մեր դերը խաղալ Հայաստանի զարգացման գործում»,- ասաց նա:

Հայ համայնքի ընթրիքից հետո, Մուրադ Փափազյանի խոսքով, իրենց համար լավագույն արդյունքը կլինի այն, որ նախագահ Մակրոնը կատարի վերոնշյալ իրենց ցանկությունները: «Մենք նաև ցանկանում ենք, որ Ֆրանսիան ընդունի, որ որպես ԵԱՀԿ համանախագահ երկիր զենք չվաճառի Ադրբեջանին: Ֆրանսիան պետք է խուսափի Ադրբեջանին զենք վաճառելուց, որովհետև չենք կարող բացառել, որ ֆրանսիական զենքերը չեն օգտագործվի Արցախի ժողովրդի դեմ: Պետք է Մակրոնը նաև մեզ խոսք տա, որ Ֆրանսիան 2019 թվականին ամեն ինչ կանի, որ խաղաղություն հաստավի Արցախում, և Արցախի ժողովրդի անվտանգություն ապահովվի, Արցախի ճանաչումը, անկախությունը դառնան օրակարգի կարևոր մաս»,- ասաց նա:

Հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company