ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված կան որոշակի մտահոգություններ

06 Փետրվար 2019 2020 թվականին նախագահական և խորհրդարանական ընտրություններ են սպասվում Արցախում, բայց մինչև այդ, 2019 թվականին Արցախում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը:

Նա նշեց, որ դեռ վաղ է խոսել սպասվող ընտրություններից, քանի որ ընտրապայքար դեռ չի սկսվել, թեկնածուներն էլ հստակ հայտնի չեն:

Խոսելով Արցախի ներքաղաքական զարգացումներից`Դավիթ Իշխանյանն անդրադարձավ վերջին շրջանում այնտեղ տեղի ունեցած կադրային փոփոխություններին: «ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոնից ազատվելը և այս հանգրվանում որոշակի փոփոխություն մտցնելը, չեմ կարծում, թե անհրաժեշտություն էր: Սակայն ՊԲ հրամանատարի փոփոխությունը ներքաղաքական զարգացումների վրա որևէ անդրադարձ չի ունեցել: Լևոն Մնացականյանը բոլորիս կողմից հարգված գեներալ է, իր փառապանծ ուղին է անցել, բայց նա քաղաքական գործընթացների մեջ չի եղել»,- ասաց նա:

Նա իր խոսքում նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ներքին քաղաքական ցնցումներ են եղել նաև Արցախում: «Հայաստանյան իրադարձությունների ֆոնից` իշխանափոխությունից հետո որոշակի փոփոխությունների պահանջ առաջացավ նաև Արցախում: Սակայն հիմա Արցախի քաղաքական կյանքը շարունակում է իր բնականոն ընթացքը և որևէ առումով խոր ազդեցություն չեղավ: Այնուհանդերձ կան որոշ մտահոգություններ` ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված: Հայաստանի նոր իշխանությունների կողմից որդեգրած նոր քաղաքականությունը կարող է իր անդրադարձն ունենալ հիմնախնդրի վրա, բայց դեռ վաղ է դրա մասին խոսելը: Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ներքին քաղաքական ցնցումներ են եղել նաև Արցախում»,- ասաց նա:

Մեր ճշտող հարցին` ի՞նչ մտահոգությունների մասին է խոսքը, նա պատասխանեց, որ խնդիրն այն քաղաքական մեսիջների մեջ է, որ ստանում են տարբեր ձևաչափերի հանդիպումներից, ինչպես նաև որոշակի զարգացումներից:

«Իմ մատնանշած մտահոգություններով է պայմանավորված այն հանգամանքը, որ իմ հարազատ կուսակցությունը` Դաշնակցությունը, Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի` որպես իրավական փաստաթղթի առկայության անհրաժեշտությունը օրակարգ մտցրեց: Եվ թերևս մեր բաց թողած քաղաքական պահերին մենք պետք է կարողանանք նոր իրավիճակ և նոր պահ ստեղծելու հնարավորություն տալ: Արդեն անհրաժեշտ է ռազմաքաղաքական այդ դաշինքը գործնականի վերածել, տրամաբանական ավարտին հասցնել գործընթացը»,- նշեց նա:

Ըստ Դավիթ Իշխանյանի` այդ մտահոգությունները միշտ էլ եղել են, բայց վերջին շրջանում ավելի են խորացել: «Մտահոգությունները նախկինում էլ են եղել` կապված մադրիդյան սկզբունքների, կազանյան փաստաթղթի հետ: Այդ մտահոգություններն ավելի խորացան 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո: Ապրիլյան իրադարձությունները մեզ հուշեցին, որ անհրաժեշտ է որոշակի կոնկրետ և գործնական քայլեր ձեռնարկել: Գուցե նոր իշխանությունների հետ հույսեր էինք փայփայում, որ ազգային շահերից բխող գործնական քայլեր կձեռնարկեն, բայց ցավոք սրտի, կարող եմ ասել` այդ քայլերը չենք տեսնում և նաև կան որոշակի մշուշոտ պատկեր և մշուշոտ քաղաքական զարգացումներ»,- եզրափակեց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company