ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

«Տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևն ինքնասպանություն կլինի Փաշինյանի համար

08 Փետրվար 2019 Հայաստանն անցյալ տարի հեղափոխական գործընթացների հետևանքով տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավականաչափ բարդ իրավիճակում է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` իշխանության եկած թիմը պետք է կարևոր որոշումներ կայացնի ԼՂ հակամարտության, երկրի զարգացման հեռանկարների հարցում, ինչպես նաև կարգավորի ՌԴ-ի հետ վերջերս ծագած խնդիրները: Դրանք լուծելիս կատարված սխալները, ըստ ՀՅԴ-ի առաջնորդներից մեկի` Արմեն Ռուստամյանի, կարող են ճակատագրական դառնալ Հայաստանի համար:
EADaily պարբերականը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրների մասին զրուցել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ:

- Արմեն Եզնակի, վերջերս Ղարաբաղում անցկացվել է ՀՅԴ Ընդհանուր ժողովը: Ինչո՞ւ հենց Ղարաբաղում և հենց հիմա: Դա որոշակի մեսի՞ջ էր:

-Ոչ մի բան պատահական չէ: Ինչպես ասում են` պատահականությունը անհրաժեշտության արտահայտությունն է: Կար երկու պատճառ: Առաջինը`այսօրվա Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերները կապված են ԼՂ հակամարտության հետ, ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցություններն ակտիվացել են: Այստեղ մենք տեսնում ենք որոշակի ռիսկեր և սպառնալիքներ: Ինչպես 30 տարի առաջ, երբ ՀՀ-ում բուռն քաղաքական գործընթացները զարգանում էին` ԼՂ հակամարտությունը հաշվի առնելով, Ղարաբաղը դարձավ հայկական քաղաքականության կենտրոնական թեման, այնպես էլ այժմ մենք կանգնած են ջրբաժանի առաջ, երբ մեր երկրի զարգացման հեռանկարը կապված է ԼՂ խնդրի հետ: Հենց այդ պահն ենք մենք արձանագրել ժողովի ժամանակ և հանդես եկել հատուկ հայտարարությամբ:

Երկրորդ պատճառն այն է, որ արդեն 30 տարի է` գոյությունի ունի հայկական երկու պետություն, և մենք երբեք Արցախում չենք անցկացրել Բարձրագույն կուսակցական ժողով (թեև ՀՅԴ կուսակցությունը գործում է Ղարաբաղում` իր խորհրդարանական խմբակցությամբ - EADaily). Դա առաջին անգամ էր, երբ մենք այդ միջոցառումն անցկացրեցինք հայկական երկրորդ պետության տարածքում:

-ԼՂ հակամարտության թեմային մենք դեռ կվերադառնանք: Իսկ հիմա խոսենք ձեր կուսակցության ներսում վերադասավորումների մասին: ՀՅԴ համագումարի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի նախագահի պաշտոնից հեռացել է ականավոր առաջնորդներից մեկը` Հրանտ Մարգարյանը, որն իր հեռանալու փաստը որակեց որպես մարտավարական: Ինչո՞ւ նման որոշում կայացվեց: Դա կապվա՞ծ է խորհրդարանական ընտրությունների ժամանակ կրած պարտության հետ:

-Նախ` կուսակցության ներսում նշված փոփոխությունը բացարձակապես պետք չէ կապել այն բանի հետ, որ կուսակցության ներսում ստեղծվել է իրավիճակ, երբ շատերը մերժել են մինչ օրս որգեգրված քաղաքականությունը: Ավելին` Բյուրոյի նախկին` 11 հոգանոց կազմի անդամներից 9 վերընտրվել են: Պարզապես ՀՅԴ-ն, ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի, իսկական կուսակցություն է, որտեղ մենեջմենթն իրականացվում է կոլեգիալ որոշումների հիման վրա: Անձերը, անգամ` ամենաուժեղները, վճռական դեր չեն խաղում: Հրանտ Մարգարյանի հեռանալու որոշումը նրա անձնական որոշումն էր: Դա դարձավ նրա պատասխանը քաղաքական զրպարտություններին, որոնք հաճախ ուռճացվում էին ԶԼՄ-ների և սոցցանցերի միջոցով, թե ՀՅԴ-ն ղեկավարում է մեկ մարդ: Իրականացվում էր հատուկ տեղեկատվական արշավ մեկ մարդու դեմ` Հրանտ Մարգարյանի, և տպավորություն էր, թե նա զավթել է իշխանությունը կուսակցությունում:

– Դուք ցանկանում եք ասել, որ կուսակցության ղեկավարը հեռացավ սոցցանցերում և ԶԼՄ-երում տարվող քարոզչության պատճառո՞վ: Եվ այլ էական պատճառ չկա՞ր: Ավելին` չենք հիշում, որ հատկապես վերջերս ՀՅԴ-ի դեմ ԶԼՄ-ներում ու սոցցանցերում ինչ-որ մասշտաբային քարոզչական արշավ տարվեր:

– Ինչպե՞ս չեք հիշում: Նշանակում է` վատ եք հետևել իրադարձություններին: ՀՅԴ-ի դեմ քարոզչական արշավի մասշտաբը սկսեց ընդլայնվել: Օգտագործվում էր այն հանգամանքը, որ եթե Հրանտ Մարգարյանը երկար տարիներ կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչն է, ուրեմն ենթարկեցրել է իրեն քաղաքական ուժը: Դրա հետ կապված` կուսակցության ղեկավար կազմում վերադասավորումը պատասխանն էր այդ քաղաքական զրպարտությունների, այդ պատճառով էլ այն «մարտավարական քայլ» որակվեց: Մենք ցանկանում էինք հասկացնել, որ կուսակցությանը հարկավոր չէ նույնականացնել մեկ մարդու, անձի հետ: Նա շարունակում է լինել կուսակցությունում և իր կարևոր դերն ունենալ: Հրանտ Մարգարյանը ճիշտ որոշում կայացրեց` ցույց տալով այդ քարոզչական արշավի սնանկությունը:

-Երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՅԴ-ն երկար տարիներ ընթացքում առաջին անգամ չանցավ խորհրդարան: Դրանից հետո շատ էր խոսվում ՀՅԴ-ի` որպես քաղաքական ուժի անկման մասին: Ի՞նչ ահազանգ ստացաք ընտրությունների արդյունքում, ի՞նչ եզրակացություններ արվեցին:

-Վերաձևակերպելով հայտնի դասականին` կարող եմ ասել, որ ՀՅԴ-ի մահվան մասին խոսակցությունները խիստ չափազանցված են: Դա չի էլ կարող ճշմարտություն լինել, քանի որ ՀՅԴ-ն քաղաքական ուժ է, որը ստեղծվել է մեր ժողովրդի կողմից: Կուսակցությունը ստեղծվել է հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծման համար: Եվ քանի դեռ այդ խնդիրները չեն լուծվել, կուսակցությունը կշարունակի գոյություն ունենալ: Մեր քաղաքական ուժն աշխատում է ցանցային սկզբունքով և ոչ միայն Հայաստանում: Այն ներկայացված է Սփյուռքում, այն երկրներում, որտեղ առկա է մեծ հայկական համայնք: Այդ կապակցությամբ այնքան էլ կարևոր չէ` ներկայացված է կուսակցությունը խորհրդարանում, թե` ոչ: Հայաստանի պատմության մեջ եղել են շրջաններ, երբ ՀՅԴ-ն անգամ արտաքսվել է երկրից, սակայն շարունակել է գոյություն ունենալ: Ժամանակին` ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ կազմավորվեց ՀՀ Բարձրագույն խորհուրդը (խորհրդարան), ՀՅԴ-ն ընդհանրապես չի մասնակցել ընտրություններին և ներկայացված չի եղել: Սակայն որոշ ժամանակ անց, երբ երկրում սկսվեցին տուրբուլենտ քաղաքական գործընթացներ, իշխանության եկած քաղաքական ուժը սկսեց շեղվել իր` նախկինում տված խոստումներից Հայաստանի և Ղարաբաղի միավորման վերաբերյալ, խորհրդարանում ձևավորվեց բավականին խոշոր պատգամավորական խումբ, որը ձգտում էր դեպի մեր կուսակցությունը: Այն զգալի դեր խաղաց այն գործընթացների կանխման գործում, որոնք շեղում էին հայկական պետությունն իր հիմնարար նպատակներից, որոնք ամրագրված են 1990-ին ընդունված` ՀՀ Անկախության մասին հռչակագրում:

-Ստացվում է, որ Դուք զուգահեռներ եք տանում 25 տարվա վաղեմության գործընթացների և այսօրվա իրադարձությունների միջև: Ինչո՞ւ: Մի՞թե ամեն ինչ կարող է ընթանալ նման` ողբալի և ֆորսմաժորային սցենարով:

-Իհարկե: Այդ պատճառով էլ ասում եմ, որ այն ոլորտներում, որտեղ կան բարեխիղճ մարդիկ, պաշտոնական անձինք, որոնք կիսում են մեր հայացքները և անհանգստությունը, այսպես, թե այնպես կգործեն մեզ հետ մի դաշտում: Դրա հետ կապված` ես, այո, չեմ բացառում, որ ֆորսմաժորային իրավիճակների առաջացման դեպքում նաև ՀՀ խորհրդարանը պետք է ճակատագրական որոշումներ կայացնի, այդ ժամանակ բարեխիղճ շատ պատգամավորներ կկիսեն մեր հայացքները:

-Ի՞նչ նկատի ունեք, երբ խոսում եք ֆորսմաժորային իրավիճակի մասին: Ինչի՞ հետ դա կարող է կապված լինել:

-Հիշում եք, օրինակ, 1992-ին գոյություն ուներ մտահոգություն, որ այդ ժամանակ գործող իշխանությունները կարող են ստորագրել փաստաթուղթ, որում Ղարաբաղը կհիշատակվի որպես Ադրբեջանի տարածք: Այն ժամանակ Բարձրագույն խորհուրդը որոշում կայացրեց արգելել կառավարությանը և նախագահին` ստորագրել վերոհիշյալ փաստաթուղթը: Դա ուղղակի ՀՀ Բարձրագույն խորհրդի որոշումը չէր: Ընդունվեց օրենք, որը գործում է մինչ օրս: Այդ օրերին ադրբեջանցիները ճակատում առաջ էին շարժվում, ինչի հետ կապված ՀՀ-ում սկսվեցին բողոքի խոշոր ակցիաներ: Արդյունքում` բողոքի առաջնորդներից մեկը` Վազգեն Մանուկյանը, դարձավ ՀՀ ՊՆ ղեկավար, և ղարաբաղյան ճակատում իրավիճակը փոխվեց հօգուտ մեզ: Մենք ոչ միայն կանգնեցրեցինք ադրբեջանցիների առաջխաղացումը, այլև ազատագրեցինք շատ շրջաններ:

-Հաշվի առնելով այն, որ ՀՀ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմից շատ այլ անձինք ժամանակին համագործակցել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, դուք ենթադրում եք, որ նրանք նմանատիպ հայացքներ ունեն ԼՂ հակամարտության հարցում: Դատելով Փաշինյանի հայտարարություններից` դա այդպես չէ: Ի՞նչ եք կարծում:

-Մենք ունենք նման մտահոգություն, այդ պատճառով էլ բավական թերահավատորեն ենք վերաբերվում այն ամենին, ինչը ներկայումս կատարվում է Ղարաբաղի շուրջը: Իհարկե, մենք հույս ունենք, որ գործող իշխանությունները չեն գնա Տեր-Պետրոսյանի քաղաքական ճանապարհով: Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ ճնշումն ուժեղանում է. պահանջում են արդեն այս տարի անցնել խնդրի իրական լուծմանը: Ինչպե՞ս պետք է լուծվի ԼՂ հիմնախնդիրը, պարզ չէ:

-Սպասեք, ո՞վ և ե՞րբ է պահանջել այս տարի անցնել հակամարտության լուծմանը: Մի՞թե նման հայտարարություն հնչել է:

-Ես խոսում եմ միջազգային առաջնորդների լավատեսական հայտարարությունների մասին: Ամենաթարմ օրինակը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն է, թե Փաշինյանը «խիզախ» քայլերի է գնացել, և որ «հակամարտության կողմերը պետք է պատրաստ լինեն խոսքից գործի անցնելուն»: Մերկելը նաև ասել է, որ Բաքուն պետք է պատասխան քայլեր ձեռնարկի: Իսկ Բաքուն հայտարարում է, որ արդեն այս տարի խնդիրը կարող է լուծվել: Իհարկե, Ադրբեջանը նկատի ունի խնդրի լուծումն իր «տարածքային ամբողջականության» շրջանակում, ինչը ենթադրում է հայկական զորքերի դուրսբերում և տարածքների փոխանցում: Լավ է գոնե, որ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ «Տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևն անընդունելի է հայկական կողմի համար: Այդ դիրքորոշումը իսկապես հույս է ներշնչում, որ Հայաստանը չի հայտնվի բարդ բանակցային իրավիճակում: Ժամանակին այդ բանաձևը հանգեցրել էր Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ինքնասպանությանը. նա հրաժարական տվեց (1998 -ին — EADaily): Անձը, որը հայկական իրականությունում կփորձի նման կերպ լուծել խնդիրը, քաղաքական դիակ կդառնա:

– Ստեփանակերտում ՀՅԴ համագումարի ժամանակ ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչները նշել են, որ ներկայումս Արցախը ներսից ապակայունացնելու, այն ՀՀ քաղաքական օրակարգից դուրս մղելու փորձեր են արվում: Դուք համաձա՞յն եք նման պնդումների հետ: Կա՞ն փաստեր, որոնք հաստատում են այդ պնդումները:

– ԼՂ հակամարտության կարգավորման հարցում անորոշ իրավիճակ է ստեղծվել: Այստեղից էլ գալիս են մտավախությունները: Մի կողմից` միայն կարելի է ողջունել այն, որ Երևանը ձգտում է վերադարձնել Արցախը բանակցային գործընթաց, սակայն, մյուս կողմից, անընդունելի է, եթե Երևանը հանկարծ Ստեփանակերտը թողնի Բաքվի հետ դեմ առ դեմ և լինի միայն դիտորդի կարգավիճակում: Այսինքն` մենք չպետք է վերադառնանք 1990-ականների բանակցային ձևաչափի տրամաբանությանը: Այն ժամանակ Երևանը հայտարարում էր, որ հակամարտությունը Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է, և Հայաստանը կընդունի այն որոշումը, որին կհանգեն հակամարտող կողմերը: Սակայն, սպասեք, ո՞րն է այդ հայտարարության եզակիությունը: Նման դիրքորոշում կարող է հայտնել ցանկացած պետություն, ինչն էլ անում են: Նման հայտարարությամբ հանդես են գալիս միջնորդները: Հայաստանը, սակայն, միջնորդ չէ: Հայաստանը ոչ միայն Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, այլև իր խնդիրներն ունի Ադրբեջանի հետ: Հենց այդ պատճառով անհրաժեշտ է ձևավորել Ադրբեջանի հետ բանակցությունների ճիշտ մոդուս: Օրինակ` փախստականների խնդիրը: Հայկական կողմերը պետք է հստակ արձանագրեն իրենց դիրքորոշումները և կարգավիճակները: Անհրաժեշտ է հստակ ասել, որ Հայաստանը կարող է ներկայացնել Ղարաբաղի շահերը, սակայն բանակցություններում լիովին փոխարինել երկիրը չի կարող և չի անի: Հայաստանը պետք է լինի Ղարաբաղի անվտանգության և անկախության երաշխավորը: Այդ կարգավիճակը պետք է ամրագրվի և ճանաչվի միջազգային մակարդակով: Իսկ դա նշանակում է, որ Երևանը կօգտագործի իր բոլոր քաղաքական, ռազմական և դիվանագիտական հնարավորությունները Ղարաբաղի շահերի, անվտանգության և ինքնիշխանության պաշտպանության համար: Դա քայլերի համալիր է, որը պետք է կատարվի Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջը վերադարձնելու անհրաժեշտության մասին պարզապես հայտարարելու փոխարեն: Այդ կապակցությամբ մենք պնդում ենք, որ ներկայումս առաջացել է Հայաստանի և Ղարաբաղի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու անհրաժեշտություն: Մենք այդ գաղափարի լոբբինգ կիրականացնենք:

-Պարո’ն Ռուստամյան, երկար ժամանակ դուք ի պաշտոնե զբաղվել եք ՀՀ արտաքին քաղաքականության հարցերով: Դուք հասկանում եք, չէ՞, որ Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը փաստացի նշանակում է Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչում: Մի՞թե դա անիմաստ չի դարձնում բանակցությունները և չի տանում պատերազմի:

-Ոչ, ուղղակի այդպես մենք պաշտոնապես և իրավաբանորեն կամրագրենք իրավիճակ, որը դե ֆակտո գոյություն ունի արդեն վաղուց: Այսպիսով` Հայաստանը ֆիքսում է իր կարգավիճակը բանակցային գործընթացում: Պետք չէ մտածել, որ դաշինքի կնքումը նշանակում է Ղարաբաղի անկախության պաշտոնական ճանաչում, և որ Երևանը դուրս կգա բանակցություններից: Երկրի անկախության ճանաչման համար գործի է դրվելու բոլորովին այլ գործընթաց: Ռազմաքաղաքական դաշինքի կնքումը Ղարաբաղի անկախության ճանաչման ակտ չէ: Պաշտոնական մակարդակով Հայաստանի կողմից մինչ օրս արվել են տարբեր հայտարարություններ, որոնցում կիրառվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպումը: Հայաստանի ու Արցախի միջև գործում են միջգերատեսչական համաձայնագրեր, Երևանը ամեն տարի բյուջետային միջոցներ է տրամադրում Ղարաբաղին և այլն: Այսինքն` այդ ամենն արդեն կա, գործում է: Եթե Ադրբեջանը իսկապես ցանկանար պատերազմի համար առիթ գտնել, ապա կօգտվեր այդ պահերից: Դրա փոխարեն Ադրբեջանը ցանկանում է շրջանցել Ղարաբաղը և հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի հետ տարածքային վեճ: Չէ՞ որ դա հայկական կողմերի համար ավելի կործանարար ճանապարհ է: Բաքուն փաստացի ցանկանում է արհամարհել Արցախի գոյության փաստը: Դրա փոխարեն դնում է բանակցություններին համայնքների մակարդակով մասնակցելու հարցը: Մենք պետք է կանխարգելենք այդ փորձերը: Բացի դրանից` մենք փաստացի պատերազմի մեջ ենք: Բաքուն պատրաստվում է պատերազմի: Այդ մասին են վկայում 2016-ի ապրիլյան արյունալի դեպքերը և նախիջևանյան ուղղությամբ Բաքվի գործողությունները, որոնք տեղի ունեցան անցյալ տարի: Հենց այդ պատճառներով մենք պետք է Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքենք և հստակ ամրագրենք, որ Արցախի դեմ հարձակումը` նշանակում է Հայսատանի դեմ հարձակում: Հակառակ դեպքում` Բաքուն, ելնելով ինչ-ինչ նկատառումներից, կարող է պատերազմական գործողություններ սկսել Ղարաբաղի դեմ, և դա իրավաբանորեն չի նշանակի, որ Ադրբեջանը պատերազմ է սկսել Հայաստանի դեմ:

– Վերջին շրջանում շատ է խոսվում Երևանի և Ստեփանակերտի հարաբերություններում ինչ-որ լարվածության առկայության մասին: Դուք եղել եք Ղարաբաղում, հանդիպել այնտեղի ղեկավարության հետ: Որքանո՞վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը:

-Ես չեմ ցանկանում մեկնաբանել երկու հայկական պետությունների ղեկավարությունների հարաբերությունները: Սակայն կարող եմ ասել, որ ՀՀ-ում քաղաքական գործընթացների ֆոնին, որոնք 2018-ի ապրիլին հանգեցրեցին իշխանափոխության, կան մարդկանց խմբեր, որոնք ցանկանում են նման ելք («հեղափոխական» իշխանափոխություն — EADaily) տեսնել Ղարաբաղում: Նրանք անգամ հայտարարում են, որ, այսպես կոչված, հեղափոխությունը չի կարելի լիարժեք իրականացված համարվել, եթե նույնի միջով չի անցել Ղարաբաղը: Մեզ համար դա անընդունելի է: Մենք տեսել ենք ՀՀ-ում տեղի ունեցած բուռն քաղաքական իրադարձությունների բացասական կողմերը: Հասարակությունը խիստ բւեռացված էր, քաղաքական դաշտը բաժանվել էր «սևերի» ու «սպիտակների»: Պատկերացրեք` եթե նման տրամաբանություն սկսի գործել Արցախում: Ոչ ոք իրավունք չունի «ներկելու» Արցախի քաղաքական դաշտը սև ու սպիտակ գույներով: Արցախի քաղաքական դաշտը պետք է միասնական լինի: Չէ՞ որ առկա է անվտանգության սպառալիք:

– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նոր իշխանությունների արտաքին քաղաքականությունը: Կտրուկ քայլեր են արվում բոլոր ուղղություններով, ինչը Փաշինյանի թիմակիցներն անվանում են երկրի ինքնիշխանության ամրապնդման ցուցանիշ, իսկ հակառակորդները դա բացատրում են փորձի պակասով:

– Չցանկանալով խորանալ մանրամասների մեջ` ցանկանում եմ միայն նշել, որ մեզ անհանգստացնում է արտաքին քաղաքականության նկատմամբ դոկտրինային, հայեցակարգային մոտեցման բացակայությունը: Ի՞նչ դոկտրինով է Հայաստանն իրականացնում իր արտաքին քաղաքականությունը, կա՞, արդյոք, ինչ-որ հայեցակարգ, կշռադատված մոտեցումներ, թե՞ երկիրը պարզապես ինքնահոսով է շարժվում:

– Պարո’ն Ռուստամյան, չէ՞ որ Հայաստանը նախկինում էլ չուներ արտաքին քաղաքականության հայեցակարգ կամ դոկտրին: Նման փաստաթուղթ մինչ օրս չկա:

– Ոչ: Ժամանակին Հայաստանը հայտարարել է, որ հավատարիմ է կոմպլեմենտար արտաքին քաղաքականությանը: Դա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության (1998−2008 гг.) օրոք էր: Մենք նույնպես աջակցեցինք այդ մոտեցմանը: Այսպիսով` Հայաստանը հստակ հռչակել էր իր` կենսական նշանակություն ունեցող շահերը, որոնց հիմա վրա կառուցել է իր հարաբերությունները ինչպես անմիջական հարևանների, այնպես էլ գերտերությունների հետ: Հայաստանը, այդ հայեցակարգի համաձայն, պետք է նույն բանն ասեր Մոսկվային, Բրյուսելին և Վաշինգտոնին: Այստեղ ռազմավարական խորություն կար: Այսինքն` եթե Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, մենք չպետք է հարցականի տակ դնենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցը, եթե Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի հետ, ապա չպետք է հարցականի տակ դնի ԵՄ-ի հետ հարաբերությունները և այլն: Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար ճակատագրական բնույթ ունեն: Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքն անփոխարինելի է, քանի որ կարևոր բաղադրիչ է երկրի անվտանգության պահպանման գործում: Ոչ ոք չի կարող ստիպել մեզ հրաժարվել ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններից կամ նվազեցնել դրանց մակարդակը, եթե չի առաջարկում համապատասխան այլընտրանք: Մենք չենք կարող հրաժարվել անվտանգության ռուսական երաշխիքների` նման ծավալից, քանի դեռ մեզ չեն առաջարկել ավելի հզոր այլընտրանք: Հենց այստեղ էլ մենք կաղում ենք: Չկա հայեցակարգային մոտեցում: Դա է հանգեցրել այն բարդությունների առաջացմանը, որոնք այժմ տեսնում ենք մեր գործընկերների և դաշնակիցների հետ հարաբերություններում: Նկատի ունեմ Ռուսատանին, ՀԱՊԿ-ին: Հայաստանը խնդիր ունի ՌԴ-ի հետ հարաբերություններում, ՀԱՊԿ-ի ներսում, որտեղ կենտրոնացած է մեր պետության անվտանգության երաշխիքների մի մասը: Իսկ այդ խնդիրները ծագել են չմտածված գործողությունների պատճառով, որոնք ուղղված են ներքաղաքական հաշիվներ մաքրելուն: Այդ ամենը մի օր կարող է իրեն զգացնել տալ ղարաբաղյան ճակատում:

– Իսկ ինչպե՞ս:

– Եթե մենք կրճատում ենք մեր անվտանգության երաշխիքների ծավալը, թուլացնում ենք մեր դիրքերը, դրանից կարող է օգտվել Ադրբեջանը և պատերազմ սկսել: Հենց դա է խնդիրը: Ոչ թե այն, որ ինչ-որ մեկը դրսից կսադրի Բաքվին, որ պատերազմական գործողություններ սկսի, այլ մենք մեր չմտածված քայլերով կարող ենք նման առիթ տալ: Դրա հետ կապված` ես երկու պատմական զուգահեռներ եմ անցկացնում. 1990-ականների սկզբին Լևոն Տեր-Պետրոսյանի` իշխանության եկած թիմը ժամանակի ընթացքում շեղվեց տված խոստումներից` դառնալով երկրում այնպիսի ճգնաժամի պատճառ, որի հետևանքները մենք մինչ օրս զգում ենք մեր մաշկի վրա: Երկրորդը` դարձյալ 1990-ականներ, ներքաղաքական անկայունություն Ադրբեջանում, հաշիվների մաքրում և ներքին գզվռտոցներ, որոնք թուլացրեցին հարևան երկրի մարտունակությունը: Նաև այդ պատճառով մեզ հաջողվեց հաջողության հասնել ղարաբաղյան ճակատում: Նման առիթ մենք հիմա չպետք է տանք հակառակորդին, որպեսզի չտրվի գայթակղությանը և պատերազմական գործողություններ չսկսի:

– Դուք կարծում եք, որ ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները տանում են երկրի ինստիտուցիոնալ թուլացմա՞ն:

– Ես կարծում եմ, որ չկան կշռադատված, հայեցակարգային մոտեցումներ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականությունում, ինչը մեզ շատ է անհանգստացնում: Մենք պետք է զարգանանք` չզիջելով ինչ-որ բան: Ցանկացած քաղաքական ուժ կամ թիմ, նշանակություն չունի` ինչ հռետորաբանության հիման վրա է եկել իշխանության, պետք է հաշվի նստի օբյեկտիվ իրողությունների հետ: Կա հակամարտություն և ՀՀ շրջափակում: Իշխանությունները պետք է մտածեն այն մասին, թե ինչպես Հայաստանը կզարգանա նման պայմաններում: Կա երկու մոտեցում: Առաջինը` Հայաստանը չի կարող զարգանալ, քանի դեռ լուծված չէ ԼՂ հակամարտությունը, իսկ դրա լուծման համար անհրաժեշտ է կատարել Ադրբեջանի պահանջները, այսինքն` առանց միակողմանի զիջումների մենք չենք կարող զարգանալ: Երկրորդը` զարգանալ` ոչինչ չզիջելով: Այսինքն` մի կողմն ասում է, որ զարգանալու համար անհրաժեշտ են զիջումներ, իսկ մենք պնդում ենք, որ կարելի է զարգանալ` ոչինչ չզիջելով: Այդ առումով որոշակի հույս է ներշնչում ՀՀ վարչապետի դիրքորշումը, համաձայն որի` քանի դեռ Բաքուն չի խոսում սեփական զիջումների մասին, նման հարցով հայկական կողմին պետք չէ դիմել: Մենք պետք է երկրի ներսում գտնենք զարգացման տանող բանալին և հասկացնենք Ադրբեջանին ու Թուրքիային, որ շրջափակումն արդյունավետ չէ: Գլխավոր հարցն այն է, թե այդ երկու մոտեցումներից որ մեկին հավատարիմ կլինի Հայաստանի ղեկավարությունը:

– Դուք առաջարկում եք «Զարգանալ` չզիջելով» թեզը, սակայն ՀՅԴ-ն երկար ժամանակ իշխանության ներսում է եղել, որն իր հերթին բանակցել է Բաքվի հետ փոխադարձ զիջումների մասին` մեծացող միգրացիայի և չնչին տնտեսական աճի ֆոնին: Ինչո՞ւ այն ժամանակ ձեզ չհաջողվեց կյանքի կոչել այդ թեզը, և ինչպե՞ս դա անել այսօր:

– ՀՀ իշխանությունները երբեք մինչև վերջ չեն փորձել իրականացնել այդ մոտեցումը: Ավելին` եղել է երկու դեպք, որ քաղաքական գործիչները որոշել են գնալ հակառակ ուղղությամբ, ինչին մենք համապատասխան կերպով արձագանքել ենք: Առաջինը` Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց դիմել «Զարգանալ զիջումներով» տարբերակին, սակայն երկրի ներսում հանդիպեց հզոր դիմադրության և հրաժարական տվեց: Երկրորդը` նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց` գնալով որոշակի զիջումների: Այդ ժամանակ մենք, և ոչ միայն մենք, նույնպես դեմ հանդես եկանք: Արդյունքում` մեր մտավախություններն արդարացան: Հայաստանը հրաժարվեց Ցյուրիխում 2009-ին կնքված` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին երկու արձանագրություններից: Ներկայումս Հայաստանը դարձյալ ճամփաբաժանի առաջ է կանգնած: Մենք լիարժեք կաջակցենք իշխանություններին, եթե նրանք հավատարիմ լինեն «Զարգանալ` չզիջելով» մոտեցմանը: Իսկ եթե ընտրվի այլ` զիջումների կործանարար ճանապարհը, մենք կտրուկ դեմ հանդես կգանք և կանենք հնարավոր ամեն բան ներկայիս իշխանությունների հրաժարականի համար:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի

Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի

17 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Վաղը՝ նոյեմբերի 18-ին մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է  բեմադրելու

17 Նոյեմբեր 2025
Վաղարշապատը դաս էր

Վաղարշապատում 50 տոկոսից պակաս մասնակցությունը ցույց է տալիս, որ ընտրողների զգ

17 Նոյեմբեր 2025
Հայ Յեղափոխական Դաշնակցության Կենտրոնա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով` նոյեմբերի 15–16-ը Երևանում տեղի է ունեցել Հայ Յեղափոխակ

17 Նոյեմբեր 2025
Ինչպէս պատերազմում՝ այնպէս էլ ֆուտբոլո

2026 թւականի ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի վերջին տուրում, Հայաս

17 Նոյեմբեր 2025
Ո՞Վ Կրնայ Հակաճառել «Ազգընտիր»ին…

Ազգային ժողովի բեմէն՝ «Ազգընտիր հերոս»ը դարձեալ յոխորտանքներ սփռած է ընդդիմադի

16 Նոյեմբեր 2025
Միավորված կերտենք մեր հաղթանակները, որ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսա

15 Նոյեմբեր 2025
Ընդլայնե՛ք ձեր շարքերը, կառչե՛ք ձեր ար

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը ՀՅԴ «Նի

15 Նոյեմբեր 2025
Դաշնակցության համար միշտ ուսանողական ե

Այսօր` նոյեմբերի 15-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը տեղի ունեցավ ՀՅԴ

15 Նոյեմբեր 2025
Միջոցառում ՝ նվիրված ՀՅԴ «Նիկոլ Աղբալյ

Այսօր` նոյեմբերի 15-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը (Կինոյի տուն) տե

15 Նոյեմբեր 2025
Ուրախացէ՜ք, Նոր Հող Պիտի Նուիրենք…

Այս քարտէսը տարածած է Հայ Դատի Յանձնախումբը Աչքալուսա՜նք՝ հայրենի ու համայն հ

15 Նոյեմբեր 2025
Կամաւորներու Յիշատակի Օրուան Նուիրուած

11 Նոյեմբեր 2025-ին, ՀՅԴ-ի Գանատսյի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան Շրջանի եւ

15 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Դաշնակիցներ Եւ Տարբեր Մօտեցում

Ուաշինկթըն-Դամասկոս յարաբերութիւնները նոր շրջափուլ կը թեւակոխեն հիմնական երկու

15 Նոյեմբեր 2025
Արցախը որպես իրողություն չընդունելն առ

Նոյեմբերի 13-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Արցախի ԿԿ նե

14 Նոյեմբեր 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստ

14 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հայտա

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը խոր մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հ

13 Նոյեմբեր 2025
Մարդ մը, Որ Արարատ Չունի Իր Հոգւոյն Խո

Վազգեն Շուշանյան (Հատուած) Ատելութիւնը, որ պորտիդ եօթը կարելի սերունդներ

13 Նոյեմբեր 2025
Չհամաձայնելու անխախտելի իրաւունքը

Ժողովրդավարութեան հիմնական սկզբունքներէն մէկն է, թերեւս՝ ամենէ՛ն հիմնականը, «ո

13 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company