Մամուլի ասուլիսի հրավեր
12 Փետրվար 2019Սույն թվականի փետրվարի 13-ին, ժամը 12.00-ին, Հ.Յ.Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակի ժողովասրահում(Հանրապետության 30, երկրորդ հարկ) տեղի կունենա Հ.Յ.Դ. Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և Հ.Յ.Դ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանի մամուլի ասուլիսը:
Թեման՝ ՀՀ կառավարության ծրագրի և կառուցվածքի վերաբերյալ Հ.Յ.Դաշնակցության մոտեցումները:
Հ.Յ.Դ. Հանրային կապերի գրասենյակ
12.02.2019