Հարգանքի տուրք՝ Արթուր Մկրտչյանի հիշատակին
18 Փետրվար 2019
Փետրվարի 16-ին լրացել էր Արթուր Մկրտչյանի ծննդյան 60-ամյակը: ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահի 60-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ կայանալու են այսօր՝ փետրվարի 18-ին:
Առավոտյան Արթուր Մկրտչյանի շիրիմին ծաղիկներ են խոնարհել և իրենց հարգանքի տուրքը մատուցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ԱԺ նախագահը, ԱՀ պետնախարարը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ՊԲ հրամանատարը, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, նախարարներ, պատգամավորներ, ՀՅԴ Արցախի կառույցի անդամներ, Արթուր Մկրտչյանի գաղափարական ընկերները և ընտանիքի անդամները:
Բակո Սահակյանն օրինակելի է համարել Արթուր Մկրտչյանի հայրենասիրությունը, նվիրվածությունը եւ պարկեշտությունը՝ հավելելով, որ նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում: