ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Մենք Հայաստանի և Ղարաբաղի միավորման կողմնակիցն ենք

18 Փետրվար 2019 ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հարցազրույց է տվել ադրբեջանական Turan գործակալությանը: Հարցազրույցն անցկացվել է Երևանում, 2019 թ. փետրվարի 2-ին, «Թուրան» լրատվամիջոցի խմբագիր Շահին Հաջիևի կողմից, ով հարցերը տվել է ռուսերեն լեզվով, Մանոյանը պատասխանել է հայերեն, թարգմանությունը կատարել է լրագրող Տիգրան Հովհաննիսյանը։ Շուրջ մեկուկես ժամ տևած տվյալ հարցազրույցի ձայնագրությունն առկա է, և Turan գործակալությունն այն ներկայացրել է իր հայեցողությամբ: Հրապարակման մեջ առկա են անճշտություներ և այն ստորև ներկայացնում ենք խմբագրական որոշ մեկնաբանություններով:

* * *

«Հունվարի վերջին պատմության մեջ առաջին անգամ «Դաշնակցություն» կուսակցության համագումարը անցկացվեց Լեռնային Ղարաբաղում: Դա ցույց է տալիս, որ դաշնակցականների համար Ղարաբաղը ամենակարևոր հարցերից է, և կուսակցությունը հակամարտության լուծումը տեսնում է Հայաստանին Ղարաբաղի միացման մեջ»: Այդ մասին Turan գործակալությանը տված հարցազրույցում ասել է Դաշնակցության համանախագահ Կիրո Մանոյանը (ՀՅԴ-ում համանախագահի պաշտոն չկա, իսկ Կ. Մանոյանը ՀՅԴ Բյուրոյի անդամ է, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն-arfd.am խմբ.):

«Մեր դիրքորոշումը այն է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է միանա Հայաստանին, քանի որ այն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և չի լինի: Մեր գլխավոր նպատակն է ամրագրել Ղարաբաղի այդ կարգավիճակը»,-ասել է Մանոյանը:

Նրա խոսքով` Ղարաբաղն անկախացել է 1991-ին` հանրաքվե անցկացնելով: Դա տեղի է ունեցել դեռ ԽՍՀՄ ժամանակ գործող օրենքների հիման վրա: «Անկախություն հռչակեց նաև Ադրբեջանը: Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումից հետո Հայաստանի հետ Ղարաբաղի միացման հարցը միայն տեխնիկական բնույթ կունենա»,-կարծում է դաշնակցության լիդերը (Կ. Մանոյանը ՀՅԴ Բյուրոյի կազմում չի զբաղեցնում ներկայացուցչի կամ նախագահի հանգամանք և, ընդհանրապես, կուսակցությունը ունի կոլեգիալ կառավարման համակարգ-arfd.am խմբ.):

Հարցին` ինչպե՞ս հայկական կողմը կարող է հասնել դրան, եթե միջազգային հանրությունը դե յուրե Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է ճանաչում, Մանոյանը պատասխանում է, որ նախ դրվում է Ղարաբաղի՝ մի քանի երկրների կողմից ճանաչման հարցը: «Դա հնարավորութուն կտա դիտարկել Ղարաբաղը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և Ադրբեջանի դիրքորոշումը` խոչընդոտել դրան չի կարող: Դրանից հետո Ղարաբաղի ճանաչումը միջազգային հանրության կողմից կլինի միայն ժամանակի հարց»,-նշում է Մանոյանը:

Հարցին` արդյո՞ք անիրական չի համարում նման սցենարը, Մանոյանը հիշեցնում է Կոսովոյի ճակատագիրը: «Արդեն մի շարք երկրներ ճանաչել են Կոսովոյի անկախությունը, որը դարձել է միջազգային իրավունքի սուբյեկտ` չնայած Սերբիայի առարկությանը»,-ասում է նա:

Հայկական հասարակության ո՞ր մասն է կողմ Հայաստանին Ղարաբաղի միացմանը: Այս հարցին Մանոյանը պատասխանել է հետևյալ կերպ. «Հայկական ազգային կոնգրեսի (Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունն է) դիրքորոշումը այս հարցում չի համընկնում մերի հետ: Սակայն խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրանք չեն ստացել ժողովրդի աջակցությունը (այստեղ խոսքը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների մասին է-arfd.am խմբ.): Միևնույն ժամանակ, (խոսքը 2018 թ. դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին է-arfd.am խմբ.) հաղթած կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլ» քաղաքական շարժումը, այդ հարցում աջակցում է մեր դիրքորոշմանը»,-ասում է դաշնակցականների լիդերը:

«Այդ դեպքում, ինչո՞ւ Դաշնակցությունը չանցավ խորհրդարան»: Դրան Մանոյանը պատասխանում է, որ խորհրդարան չեն անցել ոչ միայն դաշնակցականները, այլև` հանրապետականները, «Սասնա ծռեր»-ը և ՀԱԿ-ը (այստեղ ևս, ՀԱԿ-ի պարագայում, խոսքը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների մասին է-arfd.am խմբ.): «Սակայն այդ հարցում քաղաքական ուժերի մեծամասնությունը և Հայաստանի բնակչությունը միակարծիք են, թեև քաղաքական էլիտայի փոքր մասը կողմ չէ Հայաստանի կազմում Ղարաբաղի ընգրկմանը: Մասնավորեապես, այդպիսին է Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը:

Հարցին` Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է կողմ հանդես գալիս Ղարաբաղի միացմանը, Դաշնակցության լիդերը պատասխանում է՝ մեծամասնությունը:

Հարցին` մտադիր են արդյո՞ք հայերը պատերազմել նշված նպատակներին հասնելու համար, Կիրո Մանոյանը տալիս է անսպասելի պատասխան` պնդելով, որ ադրբեջանական հասարակությունում տրամադրությունները այնպիսին են, որ նրանք հասկանում են՝ Ղարաբաղը վերադարձնել հնարավոր չէ և Բաքուն ստիպված կլինի դա ընդունել: «Ձեզ համար բարդ կլինի պատերազմել` հասարակության շրջանում նման տրամադրությունները հաշվի առնելով»,-ասաց Մանոյանը:
Շարունակելով միտքը, նա պնդում է, որ 2001 թվականին Ադրբեջանի իշխանությունները պատրաստ էին ճանաչել Ղարաբաղի անկախությունը` Քի Ուեսթում բանակցությունների արդյունքների հիման վրա:

«Միաժամանակ դրվել էր Ղարաբաղը (Մանոյանն ասել է՝ ԼՂԻՄ-ը -arfd.am խմբ.) շրջապատող տարածքների վերադարձի հարցը, սակայն այսօր` 18 տարի անց, իրական չէ խոսել անկախության դիմաց այդ տարածքների վերադարձի մասին: Դուք պետք է դրա հետ հաշտվեք»,-տիրական տոնով խոսում է Մանոյանը, միաժամանակ մեղմ ժպտալով:

Հնարավո՞ր է այսօր Քի Ուեսթի կարգավորման տարբերակը, երբ Ղարաբաղը միանում է Հայաստանին Լաչինի միջոցով, իսկ Նախիջևանը միանում է Ադրբեջանին: «Դա իրական չէր այն ժամանակ, այսօր` առավել ևս»,-պատասխանում է Մանոյանը:

«Եթե դարձյալ պատերազմ լինի, հայերը կկորցնեն Ղարաբաղը շրջապատող տարածքները և Ղարաբաղը: Ավելի լա՞վ չէ հիմա միմյանց ընդառաջ գնալ և պայմանավորվել»: Այդ հարցի Դաշնակցության լիդերը ասում է, որ չի բացառում նման սցենարը, սակայն անմիջապես ավելացնում է. «Ավելի շուտ հենց դուք կկորցնեք նոր տարածքներ»:
Ինչ վերաբերվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորմանը, ապա դա ենթադրում է Ղարաբաղի և շրջապատող տարածքների միացում:

«Մենք դեմ ենք փոխզիջմանն այդ հարցում և Ղարաբաղը շրջապատող տարածքները նույնպես պետք է միանան Հայաստանին», – հայտարարում է Մանոյանը:

«Հայաստանում,. իշխանափոխությունից հետո, ավելի հաճախ են հնչում կարծիքներ հակամարտության փուլային կարգավորման մասին: Որքանո՞վ է իրական, որ ներկայիս իշխանությունները կգնան այդ տարբերակին»: Այդ հարցին Դաշնակցության լիդերը պատասխանում է, որ Հայաստանի նոր կառավարությունը դեռ պաշտոնապես նման բան չի ասում: «Ամեն ինչ անորոշ խոսակցությունների մակարդակում է: Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը հստակ ասում է մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ, առանց նրա մասնակցության հակամարտությունը չի լուծվի»:

Ինչպե՞ս է Դաշնակցությունը տեսնում Թուրքիայի հետ հակամարտության կարգավորումը: «Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայիս սահմանն անօրինական է: Իրավական սահմանը որոշվել է Վիլսոնի կողմից 1920 թվականին, և այն պետք է անցնի Էրզրումով, Կարսով, Տրապիզոնով և Վանով: Նման տարածքային վեճեր աշխարհում շատ կան և դրանց առկայությունը չի նշանակում, որ հանուն դրա պետք է պատերազմել»,-հստակեցնում է Կիրո Մանոյանը:

Աղբյուրը՝

turan.az

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company