ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Ալավերդու պղնձաձուլական գործարանին

19 Փետրվար 2019

Մոտ 4 ամիս է, ինչ բազմաթիվ մարդիկ գործազուրկ են դարձել, քանի որ դեռևս չլուծված է մնում Ալավերդու պղնձաձուլարանի ճակատագրի հարցը: Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը տուգանվել էր 380 մլն դրամի չափով՝ շրջակա միջավայրի աղտոտման թույլատրելի սահմանն անցնելու պատճառով: Տեսչական մարմինը նշել էր, որ Պղնձաձուլարանի գործունեության հետևանքով արտանետումների թիվը 6-7 անգամ գերազանցել էր նորման: Պարտքի դիմաց «Վալեքս գրուպին» պատկանող Ալավերդու գործարանը, հնարավոր է, որ անցնի «ՎՏԲ բանկին» , ինչպես որ եղավ Թեղուտի հանքի դեպքում: Նշենք, որ մինչ այս պահը դեռևս հայտնի չէ կաշխատի արդյոք պղձաձուլարանը, թե ոչ:

Հաշվի առնելով այն փաստը, որ պղնձաձուլարանի գործունեության հնարավոր կասեցումը կարող է հանգեցնել լուրջ տնտեսական խնդիրների, Պղնձաձուլարանի հնարավոր փակման և վերագործարկման դեպքերում առաջացող ռիսկերի մասին Analitik.am-ը զրուցեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

Նա նախ նշեց, որ ցանկացած որոշում կառավարությունը պետք է մտածված ընդունի, քանի որ մի կողմում սոցիալական լուրջ խնդիրն է, իսկ մյուս՝ գործարանը վերագործարկելու տեսանկյունից՝ երկակի ստանդարտների խնդիրը. «Երկակի ստանդարտներ կառաջանան, եթե «Լիդիան Արմենիայից» պահանջեն միջազգային փորձաքննություն և բնապահպանական խիստ նորմերի պահպանում, իսկ այստեղ «աչք փակեն» բնապահպանական լուրջ խնդիրների առջև» :

Տնտեսագետի խոսքով՝ պետությունը պետք է վերանայի հանքաարդյունաբերության քաղաքականությունը և արտահանի ոչ թե հումք, այլ վերջնական արտադրանք. «Կոնկրետ ներդրողներ կան՝ չինական ընկերությունը, որ պատրաստ է Լոռիում գործարան բացել միայն այն պայմանով, եթե Հայաստանի պղինձ արդյունահանող ընկերություններն իրեն վաճառեն, ոչ թե՝ արտահանեն»:

Պարսյանը վստահեցնում է, որ պետությանն ավելի ձեռնտու է հումքը վաճառել վերամշակող գործարաններին, քան արտահանել:

Հաշվի առնելով այն փաստը, որ պղնձաձուլարանի գործունեությունը կարող է առաջացնել նաև բնապահպանական ռիսկեր, Analitik.am-ը զրուցեց նաև <<Էկո մեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի հետ: Վերջինս խնդրի բնապահպանական լուծումը տեսնում է ոչ թե գործարանի աշխատանքը դադարեցնելով, այլ՝ երկրորդական պրոդուկտ ստացող գործարանի կառուցմամբ: Այսինքն՝ գործարանին կից պետք է կառուցվի պղնձի ձուլումից առաջացող ծծմբային արտանետումները կուտակող և վերամշակող գործարան, որտեղ կկուտակվեն արտանետումները և չեն աղտոտի միջավայրը. «Նման գործարանի հետ Ալավերդին արտանետումների խնդրից մեկընդմիշտ կազատվի»: Նշենք, որ ծծմբային թափոնների վերամշակման գործարանի ստեղծումը ճիշտ մոտեցում է համարում նաև տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Սակայն հիշեցնում է, որ արտանետված հումքի վերամշակման համար կարող է ավելի մեծ գումար ծախսվել, քան ստացված երկրորդական արտադրանքի արժեքն է: Տնտեսագետը շեշտում է՝ կառավարությունը ցանկացած որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի սոցիալական գործոնը, քանի որ մոտ 700 մարդ կմնա գործազուրկ և պետք է լուծվի նրանց աշխատանքի հարցը: Ալավերդու գործարանի փակումը տնտեսական մեծ հարված կլինի նաև պետության համար, քանի որ կան հարկերի տուրքերի խնդիր և մեր տնտեսության համար տեսակարար կշիռ ունեցող արտահանման հարցը, որին հավասար այլընտրանքն այս պահին չկա: Analitik.am-ը զրուցեց նաև Ալավերդու պղնձաձուլական գործարանի գործազրկության եզրին կանգնած 700 աշխատակիցներից Անդրանիկ Կիրակոսյանի հետ: Նա նշեց, որ գործարանի աշխատակիցներն արդեն մի քանի ամիս է, ինչ ստանում են աշխատավարձի 2/3 մասը, իսկ արդեն մի քանի օրից կկասեցվեն աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը և պարզ չէ՝ կերկարացվե՞ն դրանք , թե ոչ: Նշենք նաև, որ աշխատակիցների մեծ մասն ունի վարկային կուտակումներ և գործազրկության եզրին հայտնվելը լուրջ խնդիրներ կառաջացնի նրանց համար: Հնարավոր է, որ վարկերը մարելու համար ստիպված լինեն արտագնա աշխատանքի անցնել: Հարցի լուծման հնարավոր տարբերակների մասին Analitik.am-ը զրուցեց նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, ով ասաց, որ գործարանը հնարավոր է վերագործարկվի՝ նշելով, որ խնդրի լուծումը կառավարությունում չէ, այլ «Վալեքս գրուպ» -ի և «ՎՏԲ բանկ» -ի միջև է, իսկ կառավարությունը միջնորդի դերում է: Անդրեյ Ղուկասյանի խոսքով՝ փորձում են գտնել իրավիճակային լուծում, իսկ գործարանի վերագործարկումը ժամանակավոր լուծում է՝ 1-1,5 տարի ժամկետով: Մարզպետը նաև հավելեց, որ հենց Ալավերդիում պատրաստվում են ստեղծել այլընտրանքային աշխատատեղեր, որ հետագայում ամբողջ քաղաքը կախված չլինի պղնձաձուլարանից, սակայն չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ աշխատատեղերի մասին է խոսքը: Իզաբել Սահակյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company