ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հայտարարություններ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ (բաժին 3)

20 Փետրվար 2019

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Սկիզբը կարդացե’ք այստեղ (բաժին 1), (բաժին 2):

Արդարադատություն

1. Արդարադատության ոլորտում կառավարության մոտեցումները ներկայացված են ծրագրի «Օրենքի առջև բոլորի հավասարությունը, արդարադատությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը» բաժնում: Ներկայացվածն ավելի շատ հանրահավաքային հայտարարություն է, քան առկա խնդիրների հայեցակարգային լուծում:

Այսպես, վկայակոչվում է կառավարության քաղաքական կամքի առկայությունը, մեղադրանքներ են ներկայացվում ամբողջ դատական համակարգին, և, ըստ էության, կասկածի տակ է դրվում կայացված դատական ակտերի օրինականությունը: Արդարադատության իրականացման` դատարանների գործառույթների պատշաճ կատարման համար առանձնացվում է երեք քայլ. կառավարության` դատարաններին հրահանգներ չտալու պատրաստակամությունը, դատավորների կողմից անձնական կամ խմբային շահերով դատական ակտեր կայացնելու բացառմանը ուղղված «վերահսկողությունը» և դատավորների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումները:

Նախ՝ տվյալ գնահատականը ամբողջ դատական համակարգին, այլ ոչ թե առանձին դեպքերին, արդարացված չէ, առավել ևս, երբ խոսքը Սահմանադրությամբ ամրագրված իշխանության՝ անկախ և ինքնուրույն գործող հաստատության մասին է: Երկրորդ՝ չի ներկայացվում, թե գործնականում որոնք են այն մեխանիզմները (այդ թվում` օրենսդրությամբ նախատեսված կամ օրենքով չկարգավորված), որոնք կիրառվել են իշխանության առանձին մարմինների և պաշտոնատար անձանց կողմից՝ միջամտելու արդարադատության իրականացմանը, ինչը սահմանադրությամբ արգելված և քրեական պատասխանատվություն նախատեսող գործողություն է: Երրորդ՝ որո՞նք են այն համակարգային բարեփոխումները, որոնք կբացառեն նման ճնշումները, քանի որ որքան էլ քաղաքական կամքը կարևոր է, այն կրում է անձնավորված բնույթ, հիմնավորվում է քաղաքական ընտրություններով, որոնք տարբեր ժամանակներում տարբեր արդյունքների են հանգեցնում, ինչպես նաև այն, որ հաճախ այդպիսի «կամքը» կարող է «սայթաքել»: Կարևոր է նաև ներկայացնել դատավորների անկախության երաշխիքների բաղադրիչ հանդիսացող՝ սոցիալական և նյութական ապահովության համակարգում առկա խնդիրների լուծումները: Չորրորդ՝ արդար դատաքննության սկզբունքի ներքո ի՞նչ հնարավոր իրավական հետևանքների կարող են հանգեցնել այն դատական ակտերը, որոնք ըստ էության անօրինական են ընկալվում:

2. Բացի նշվածից՝ այս բաժնում բացակայում են մի շարք առանցքային հարցադրումների պատասխաններ։ Մասնավորապես՝ ի՞նչ մեխանիզմներով է երաշխավորվելու մարդու՝ ինչպես հիմնական, այնպես էլ ածանցյալ իրավունքների անխոչընդոտ իրացումը գործադիր իշխանության մակարդակում (վարչական կարգով իրավունքների պաշտպանություն), ինչպե՞ս է կառավարությունը տեսնում պետության բացառիկ սեփականությունը հանդիսացող ջրային ռեսուրսների և ընդերքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավազորությունների իրացումը` ի շահ ներկա և ապագա սերունդների, իրավունքների պաշտպանության մինչդատական փուլերում ի՞նչ վերափոխումներ են լինելու, ի՞նչ սկզբունքներով և մեխանիզմներով քրեական արդարադատության համակարգը կերաշխավորի հանցանքի համար համարժեք պատժի սահմանումն ու կիրառումը: Դատապարտյալների սոցիալականացման (ներառյալ աշխատանքի միջոցով բարիքներ ստեղծելը, պատժի կրումից հետո անձի կողմից այլևս հանցագործություն չկատարելու պատրաստակամությունը և այլն), քրեակատարողական հիմնարկների, ազատությունից զրկելու ոչ իրավաչափ դեպքերը բացառելու, խափանման միջոցը պատժի հետ չնույնացնելու, ինչպես նաև անչափահասների հարցերով քրեական արդարադատության համակարգի ի՞նչ վերափոխումներ է պատկերացնում գործադիր իշխանությունը: Վկաների, փորձագետների և տուժողների պաշտպանության համակարգում ի՞նչ վերանայումներ են նախատեսվում: Հատկապես փաստաբաների գործունեության խոչընդոտները (կազմակերպական, ֆինանսական և այլն) վերացնելու, նոտարական գործունեության ոլորտը վերափոխելու, համաներման նախաձեռնության իրավակարգավորման, ներման ինստիտուտի զարգացման, տուժողի և/կամ նրա իրավահաջորդի իրավունքների ու շահերի պաշտպանության համակարգի զարգացման ի՞նչ մոտեցումներ են նախատեսվում առաջիկա տարիներին:

3. Այս բաժնում ակնհայտ շփոթ կա իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության կարևորագույն սկզբունքների միջև:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դե

15 Մայիս 2026
Կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաս

Կարծում եմ՝ բոլոր ընդդիմադիր առաջնորդները պետք է հստակ հայտարարեն, որ Փաշինյան

14 Մայիս 2026
Գերիները Բաքվում են Փաշինյանի ցանկությ

Նիկոլ Փաշինյանին օժանդակող օլիգարխներն ու գործարարներն օգնում են նրան կատարել

14 Մայիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը. Խ

Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրա

14 Մայիս 2026
Ընտրարշաւի մութ ծալքերը

«Մարդիկ երբեք այնքան շատ չեն ստեր, որքան՝ որսէ մը ետք, պատերազմի ընթացքին, կամ

14 Մայիս 2026
Ակնարկ. Չինաստանէն Սիւնիք Եւ Նախընտրակ

Միացեալ Նահանգներու նախագահը Չինաստան կը մեկնի, առանց լուծած ըլլալու Իրանի հետ

14 Մայիս 2026
Ճակատագրական Ընտրութիւն

Ինչպէս յայտնի է, Հայաստան կը պատրաստուի Ազգային Ժողովի ընտրութիւններուն, որոնք

13 Մայիս 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակությունը

13 Մայիս 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մայիսի 12-ին հանդիպել են ԵԽԽՎ դիտ

13 Մայիս 2026
ՀՕՄ-ը մեր ինքնութիւնը սնուցող անսպառ ա

Ստորեւ կը ներկայացնենք, ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» եւ Լաւալի «Շուշի» մասնաճիւղերու

13 Մայիս 2026
Մոնթրէալի մէջ արժանավայել կերպով նշուե

Հովանաւորութեամբ ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան, կազմակերպութեամբ ՀՕՄ-ի Մ

13 Մայիս 2026
Կոնգրեսական Ֆայնը պետք է հեռացվի Կոնգր

Ֆլորիդայից հրեական ծագում ունեցող ամերիկացի հանրապետական կոնգրեսական Ռենդի Ֆայ

12 Մայիս 2026
Անհամբեր սպասում ենք հունիսի 8-ի արշա

Alpha News-ի հետ զրույցում Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության

12 Մայիս 2026
Ներկայիս իշխանությունը կորցրել է վստահ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր և այդ դաշինքի պատգա

11 Մայիս 2026
Ակնարկ. Մշուշ, Ժամկէտ Եւ Մինչ Այդ

Տարածաշրջանին վրայ այնքան քաղաքական մշուշ պատած է, որ իրադարձութիւններու ընթաց

11 Մայիս 2026
Փաշինյանը ստի հերթական ռեկորդն է սահմա

Նախ արձանագրենք, որ «Հայաստան» հիմնադրամի շրջանակներում 1995-ից մինչև 2020թ

11 Մայիս 2026
Յիշատակի Ձեռնարկ` Վիգէն Զաքարեանի Նահա

Երէկ` կիրակի, 10 մայիսին, ազատամարտիկ Վիգէն Զաքարեանի նահատակութեան 34-րդ տարե

11 Մայիս 2026
Այցելություն Եռաբլուր

Այսօր՝ մայիսի 9-ին, հաղթանակի օրվա առթիվ Եռաբլուր են այցելել «Հայաստան» դաշինք

09 Մայիս 2026
Հայկական պետականության ընտրությունը.

Սակայն այստեղ առաջանում է հիմնական հակասությունը, որը գործող իշխանությունը չի

09 Մայիս 2026
Իմ Սիւնակը – Ձեր Աշխարհը. Շուշիի Նահատ

Բեկոր, պատերազմի ընթացքին 11 անգամ վիրաւորուիլը` ճակատագիրին կողմէ դրոշմուած մ

09 Մայիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company