Վերատպվել է Վարդգես Ահարոնյանի՝ Թումանյանի մասին պատմող գիրքը
22 Փետրվար 2019
Հովհաննես Թումանյանը գրքասերներին համախմբեց «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանում: Գրողի 150-ամյակին նվիրված հերթական՝ «Յովհաննէս Թումանեանը. Մարդ եւ բանաստեղծ» գրքի շնորհանդեսը Համազգային հայ կրթական եւ մշակութային միության եւ «Նոյյան տապան» գրախանութի նախաձեռնությունն էր:
Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի խոսքով՝ գրքի վերատպումը պատահական չի եղել:
Մանրամասները՝ տեսանյութում։