ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

ԵԽ նոր զեկույց. Էրդողանի քաղաքականության քննադատություն. անդրադարձ Ցեղասպանության հարցին

22 Փետրվար 2019 Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած Թուրքիայի մասին տարեկան զեկույցը դատապարտում է Էրդողանի իշխանության ներքո տեղի ունեցած մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները, խոսքի ազատության սահմանափակումը: ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս զեկույցը կառույցի և այդ երկրի միջև անխուսափելիորեն կարող է բարձրացնել քաղաքական լարվածության մակարդակը:

-Պարոն Շիրինյան, փետրվարի 20-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Թուրքիայի մասին իր տարեկան զեկույցը: Ի՞նչ շեշտադրումներ կառանձնացնեք զեկույցից:

-Ընդհանուր առմամբ, զեկուցը խիստ քննադատական շեշտադրումներով դատապարտում է Թուրքիայի նախագահ Էրդողանի իշխանության ներքո տեղի ունեցած մարդու իրավունքների անթիվ խախտումները, խոսքի ազատության սահմանափակումը, քաղաքական հալածանքներն ու ձերբակալումները, ինչպես նաեւ ազգային, կրոնական եւ սեռական փոքրամասնությունների վրա ճնշումները: Բանաձևը, մասնավորապես, դատապարտում է Թուրքիայի տարածքից դուրս տեղի ունեցած ընդդիմադիր, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող գործիչների կամ լրագրողների նկատմամբ հալածանքները: Դրանից բացի Եվրախորհրդարանը որեւէ հիմնավորված պատճառ չի տեսնում երկրում 2016-ի հեղաշրջման փորձից հետո արտակարգ դրությունն անընդհատ երկարաձգելու հարցում:

-Եվրախորհրդարանը, այս ամենը հաշվի առնելով, որոշեց վերահաստատել անցյալ տարվա իր որոշումը, այսինքն, պահանջել Եվրոպական հանձնաժողովից կասեցնել Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի բանակցությունները: Ի՞նչ զարգացումների սա կարող է հանգեցնել:

-Այս որոշումը երկու կողմերի միջև քաղաքական լարվածության մակարդակը անխուսափելիորեն կբարձրացնի: Հանգուցալուծումը կարող է լինել այն ժամանակ միայն, երբ Թուրքիայի կառավարությունը իսկական բարելավումների դիմի վերոնշյալ ոլորտներում:

Ես կցանկանայի նշել, որ այս տարվա Թուրքիայի մասին զեկույցը, ինչպես 2015-ից սկսած բոլոր զեկույցները, ուղղակի հղում է կատարում Եվրախորհրդարանի կողմից 2015 թվականի ապրիլին Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի համար վճռական կարևորություն ունի այս մեկը, որովհետև այսպիսով Եվրախորհրդարանն ամեն տարի Թուրքիայի մասին իր զեկույցի միջոցով իրականության մեջ վերահաստատում է Ցեղասպանության ճանաչումը և վերստին, անուղղակիորեն, Թուրքիային, ինչպես նաև Եվրամիության անդամ բոլոր երկրներին պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ազդակ ուղղում:

-Կարծես, զեկույցում անդրադարձ կա Թուրքիայում ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգությունը պահպանելու հարցին: Ի՞նչ ուղերձ է այն պարունակում:

-Կարևոր է նաեւ նշել, որ Եվրախորհրդարանն այս զեկույցով կոչ է ուղղում Թուրքիային՝ հարգել իր իրավական պայմանավորվածությունները՝ պահպանելով այդտեղ բնակված ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգությունները: Խոսքը հույների, ասորիների եւ հայերի պատմական կառույցների եւ ունեցվածքի պահպանման մասին է: Բանաձևում նաև նշված է, որ Թուրքիան պետք է կազմի այս համայնքներին պատկանող բոլոր քանդված կամ կործանված ունեցվածքների հստակ ցանկը:

-Պարոն Շիրինյան, զեկույցում խոսվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին և կարծես, այստեղ կրկին հավասարության նշան է դրված:

-Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ, զեկուցը անհասկանալիորեն սլաքն ուղղում է երկու պետություններին և խրախուսում է հետևողական լինել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ ընդգծվում են սահմանները բացելու դեպքում ապագա տնտեսական օգուտները երկու երկրների համար:

Այստեղ ուզում եմ նշել, որ ավելի տրամաբանական եւ ճիշտ կլիներ, եթե Եվրոխորհրդարանի զեկույցի այդ բաժնի հասցեատերը լիներ միայն Թուրքիան՝ մատնանշելով նրա պատասխանատվությունը այսօրվա իրավիճակի հարցում՝ նրանից պահանջեր որդեգրել ավելի լուրջ վերաբերմունք, Հայաստանի հետ հարաբերություններում պատրաստակամություն հայտնել բանակցություններ սկսել առանց որեւէ նախապայման պարունակող համաձայնագրի շուրջ եւ, մասնավորապես, հրաժարվել ղարաբաղյան հիմնախնդրի մասին որևէ նախապայման ներկայացնելուց:

Ամեն պարագայում Թուրքիան տեղյակ է, որ անիրատեսական եւ անկարելի է Եվրամիությանն անդամակցելը, եթե հարաբերությունների չի կարգավորել տարածաշրջանի բոլոր պետությունների հետ, մանավանդ, երբ Եվրամիության տարածքների մի մասը տակավին թուրքական իշխանության ներքո է:

Աննա Գզիրյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company