ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հայտարարություններ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ (բաժին 7)

25 Փետրվար 2019

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Սկիզբը կարդացե’ք այստեղ (բաժին 1), (բաժին 2), (բաժին 3),(բաժին 4),(բաժին 5), (բաժին 6)

Սոցիալական պաշտպանություն

1. Եկամտային հարկի փոփոխություններում անտեսվում է սոցիալական բաղադրիչը` փաստորեն միայն հարուստների համար է իրականացվելու բարեփոխում: Ավելին՝ քննարկման և իրացման կարիք ունի նվազագույն աշխատավարձի չհարկվող շեմ սահմանելու հարցը: Եկամտահարկի գանձման ժամանակ հաշվի պետք է առնել ոչ միայն անձի, այլև տնային տնտեսության համախառն եկամուտը (բազմազավակությունը, ընտանիքի միակ եկամտի աղբյուրի և այլ գործոններ):

2. Ինչպես նշվեց՝ կառավարության ծրագրում որոշակիացված չէ սոցիալ-տնտեսական զարգացման գործում պետության ուղղակի մասնակցության և պարտավորությունների շրջանակը, հատկապես սոցիալական խորացող կոնկրետ խնդիրների լուծումների համատեքստում՝ խրոնիկ գործազրկություն և աղքատություն, այդ թվում՝ աշխատողների շրջանում աղքատության բարձր մակարդակ, տարածքային զարգացման անհամաչափություն, ժողովրդագրական ճգնաժամի խնդիրներ: Մասնավորապես, այս խնդիրների լուծման համար որդեգրված է զարգացման հետևյալ ընդհանրական բանաձևը. կառավարությունը հավասարապես բոլորի համար կստեղծի ազատ շուկայական, կոռուպցիայից զերծ մրցակցային պայմաններ, իր գործառույթները կպատվիրակի մասնավորին՝ առավելագույնս կրճատելով պետական ապարատը։ Ըստ այդմ՝ յուրաքանչյուր ոք պետք է իր վաստակին համարժեք ապրի և լինի երջանիկ, կամ իր և իր ընտանիքի սոցիալական չլուծվող խնդիրների համար այսուհետ պիտի մեղադրի ինքն իրեն, այլ ոչ թե՝ օրվա իշխանությանը:

3. Նպատակադրումներից բացակայում է հանրային կյանքում համերաշխ զարգացման հիմնական պայման հանդիսացող՝ հատկապես խոշոր ձեռնարկատերերի սոցիալական պատասխանատվության, ինչպես նաև սոցիալ-աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության ինստիտուտների լիարժեք արմատավորումը:

4. Տնտեսության աճի համար առաջարկվող տարեկան 5% թիրախը չի կարող համարվել բավարար՝ հռչակվող ներառական զարգացման տեսանկյունից, եթե նկատի ունենանք նաև հարկեր/ՀՆԱ հարաբերակցության և պետական բյուջեից սոցիալական ոլորտին ուղղվող միջոցների հետագա աճի անորոշ թիրախավորումը: Նպատակադրված տնտեսական աճը չի կարող համարժեք լինել առնվազն սոցիալական պաշտպանության ոլորտում դրված հնգամյա հետևյալ թիրախներին՝ ծայրահեղ աղքատության վերացում, աղքատության մակարդակի էական նվազեցում, գործազրկության մակարդակի էական կրճատում:

5. Սոցիալական ոլորտին ուղղվող պետական բյուջեի միջոցների համար նախատեսվող աճի և այս ոլորտի նպատակադրումներում ևս կա ակնհայտ անհամապատասխանություն: Պետական բյուջեից ֆինանսավորման աճի հնարավորություն ի սկզբանե նախատեսված է միայն առողջապահության, կրթության և գիտության ոլորտների համար: Սակայն, միևնույն ժամանակ, էապես հավակնոտ նպատակադրումներ են շարադրված նաև սոցիալական պաշտպանության և ժողովրդագրության ոլորտներում, որոնք պահանջում են պետական լրացուցիչ և կայուն ֆինանսավորում: Ասենք, օրինակ՝ ընտանիքի (անձի) սոցիալական կարիքներին համապատասխան՝ բազմաբնույթ և ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում, պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար բարձրացում՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ, կուտակային բաղադրիչի պահպանում, որն աստիճանաբար ավելացնելու է պետական բյուջեից այս համակարգին ուղղվող միջոցների չափը, գործազրկությունը (այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում) էապես կրճատելու համար նախատեսվող զբաղվածության աջակցության նոր ծրագրերը, մանկատնից դուրս եկող երիտասարդների անկախ կյանքի կազմակերպման գործընթացը սահուն կազմակերպելու համար նախատեսված պետական հետևողական աջակցությունը, ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող, հայրենադարձ ընտանիքների աջակցության ծրագրերը:

6. Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առավելապես ներառված են կազմակերպչական արդյունավետության բարձրացման նպատակադրումներ: Այս ոլորտից դուրս են մնացել ներառական զարգացմանը համահունչ, ներկայումս խիստ արդիական մի շարք բնագավառների նպատակադրումները և դրանց արդյունավետ իրականացման ծրագրերը։

7. Կենսաթոշակային համակարգում նախատեսված է պարտադիր կուտակային բաղադրիչի հետագա արմատավորում, որին նախկինում սկզբունքորեն դեմ էր նաև ներկայումս իշխանության եկած քաղաքական ուժը: Սակայն ներառական զարգացումն օբյեկտիվորեն պահանջում է, որ կենսաթոշակային նոր համակարգի ձևավորումը հիմնված լինի հետևյալ հիմնական սկզբունքների վրա՝ պետության պոզիտիվ պարտավորություն, միջսերնդային և ներսերնդային համերաշխություն, գործատու-աշխատող-պետություն ամբողջական մասնակցության ապահովում, համարժեքություն․ կենսաթոշակի չափի համար ելակետ պետք է հանդիսանա կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքը կամ տվյալ պահին երկրի միջին աշխատավարձի առնվազն 40%-ը, օրինական աշխատանքի խթանում․ աշխատանքային ստաժը նույնպես պետք է հաշվի առնվի թոշակի չափի որոշման համար:

8. Ներառված չեն օբյեկտիվ այն նպատակադրումները, որոնք պետք է վերաբերեն տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրամադրվող պետական խնամքի և սպասարկման գործող ծառայությունների ամբողջականացմանը, որակի և հասցեականության, մատչելիության թիրախավորված բարելավմանը:

9. Բացակայում են տարեցների կյանքի որակի բարելավման, առողջ և արժանապատիվ ծերության ապահովման նպատակադրումները, այդ թվում՝ տարեցների խնամքի և զբաղվածության ապահովման ժամանակակից այլընտրանքային ծառայությունների ներդրման և զարգացման անհրաժեշտությունը (ցերեկային կենտրոններ, ծերապարտեզներ, ծերանոցներին այլընտրանք՝ շուրջօրյա խնամքի փոքր կենտրոններ, տնային պայմաններում խնամք և սպասարկում): Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը բնութագրվում է որպես ծերացող հասարակություն ունեցող երկիր։

10. Անդրադարձ չկա անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման և անապահովության նպաստների հասցեականության բարձրացման բարեփոխումների միասնական հայեցակարգին: Օրինակ՝ անապահովության նպաստ պետք է ստանան այն ընտանիքները, որոնց կազմում չկան աշխատանքային տարիքի աշխատունակ անձինք, իսկ գործազուրկների համար պետական համարժեք աջակցությամբ պետք է ապահովել կայուն զբաղվածություն: Ընդ որում՝ այս նպաստները սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական ծրագրերից են․ տարեկան շուրջ 35 միլիարդ դրամ բյուջե ունեն և օրինական աշխատանքի քաջալերման առումով՝ էական ազդեցություն:

11. Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումը կապվում է միայն մակրոտնտեսական ցուցանիշերի հետ: Սա այն դեպքում, երբ ներառական զարգացման և եկամուտների արդար բաշխման տեսանկյունից՝ դրա հիմքում պետք է հավասարապես լինի նաև կենսապահովման նվազագույն բյուջեի ավելացող արժեքը: Այս պահանջն ամրագրված է նաև Եվրոպական Վերանայված սոցիալական խարտիայով, որը մեր երկիրը վավերացրել է:

12. Հստակ թիրախավորվում է պետական ապարատի հետևողական կրճատումը, սակայն չկա պետական հատվածի աշխատավարձերի բարձրացման որոշակի թիրախավորում:

13. Անտեսված է ներքին աշխատաշուկան օտարերկրյա աշխատուժի հնարավոր անարդյունավետ ներհոսքից պաշտպանելու կարգավորումների ամբողջականացման և լիարժեք գործադրման անհրաժեշտությունը, որը, մեր երկրի զարգացմանը զուգահեռ, դառնում է ավելի առարկայական:

14. Բազմազավակ ընտանիքների պետական աջակցության համակարգի ներդրման մասին ոչ մի խոսք չկա, որը, ի դեպ, նաև Սահմանադրության պահանջն է:

15. Ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից օբյեկտիվորեն կարևորվել է նոր ծրագրերի անհրաժեշտությունը, սակայն այստեղ ևս համակարգային մոտեցում, որոշակիություն և հստակ թիրախավորում չկա: Ասենք, օրինակ՝ բնակարանային ապահովման պետական նպատակային ծրագրի օբյեկտիվ անհրաժեշտությունը, որը շատ դեպքերում բխում է նաև օրենքով ամրագրված և տարիներ շարունակ չիրականացվող՝ պետության պարտավորություններից: Հատուկ միջոցառումների ծրագրի մշակման անհրաժեշտություն կա ինքնազբաղվածությունը խթանելու համար:

16. Անորոշ ձևակերպմամբ նախատեսված է, որ պետությունը ընդամենը պետք է մեղմի սոցիալապես անապահով խավերի բժշկական ապահովագրության ծախսերը: Այս համակարգի ներդրման իրատեսականությունը պահանջում է, որ պետությունը ամբողջությամբ փոխհատուցի առնվազն աղքատ ընտանիքների անդամների բժշկական ապահովագրության ծախսերը:

Առողջապահություն

17. Առողջապահության ոլորտի զարգացման ծրագրի տեսլականը ամբողջական չէ. անդրադարձ չի կատարվել պետության կողմից հատկացվող և այլ աղբյուրներից ստացվող ֆինանսական միջոցների կառավարմանը։ Ներկայացված չեն ծրագրում թվարկված ուղղությունների իրականացման ճանապարհային քարտեզը, ակնկալվող նշաձողերը, ծրագրի իրականացման գործիքակազմը, ինչպես նաև ծրագրի ընթացքը և ավարտը բնութագրող չափորոշիչները։ Դրա փոխարեն ծրագիրը համեմված է ընդհանրական բառակապակցություններով՝ «պետք է ամրապնդել, զարգացնել, պետք է խթանել, հատուկ ուշադրության կենտրոնում պահել, կարևոր են լինելու» և այլն։

Շարունակելի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company