Կազմակերպական շրջաններ

Հիմնադրումից անմիջապես հետո, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը սկսեց կազմակերպական կառույցը տարածել պատմական հայկական տարածքներում եւ դրանցից դուրս։
1898-ին գումարված Հ.Յ.Դ. երկրորդ Ընդհանուր ժողովին մասնակցելու համար հրավիրվել էին հետևյալ կազմակերպական շրջանները. Պոլիս, Իզմիր, Տրապիզոն, Երզնկա, Կիպրոս, Թիֆլիս, Բաքու, Ալեքսանդրապոլ, Կարս, Բաթում, Օդեսա-Ղրիմ, Նոր Նախիջեւան, Մոսկվա, Պարսկական Ատրպատական, Վան, Սասուն, Կարին, Արարատ, Բալկանյան թերակղզի, Եգիպտոս, Ամերիկա։
1907-ին գումարված Հ.Յ.Դ. չորրորդ Ընդհանուր Ժողովին մասնակցել են պատգամավորներ հետեւյալ կազմակերպական շրջաններից. Մուշ-Սասուն, Վասպուրական, Ռշտունիք եւ Մոկս, Վան, Երեւան, Ղարաբաղ, Գանձակ, Ալեքսանդրապոլ, Կարս, հյուսիսային Կովկաս, Նոր Նախիջեւան, Թիֆլիս, Բաթում, Բաքու, Ատրպատական, Կիլիկիա, Ամերիկա, Բալկաններ, Ռուսաստանի եւ Եւրոպայի Հ.Յ.Դ. Ուսանողական Միությունները։
1947-ին գումարված Հ.Յ.Դ. տասնչորսերորդ Ընդհանուր ժողովին մասնակցել են հետեւյալ շրջանները. հյուսիսային Ամերիկա, հարավային Ամերիկա, արևմտյան Եվրոպա, Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Իրաք, Հունաստան, Ատրպատական եւ Թեհրան, հարավային Իրան։
Ներկայում Հ.Յ. Դաշնակցությունը կազմակերպական կառույցներ ունի մոտ 30 երկրում։