ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Բանակցությունների օրակարգից պետք է հանվեն մադրիդյան սկզբունքները

01 Ապրիլ 2019 Արցախի Հանրապետության ԱԺ փոխխոսնակ Վահրամ Բալայանը Փաշինյան-Ալիև բանակցություններից մեծ սպասելիքներ չունի: Tert.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ բանակցությունների օրակարգից պետք է հանվեն մադրիդյան սկզբունքները, դրանցով հաջողության հասնել հնարավոր չէ, հայկական կողմին ձեռնտու չեն:

Վահրամ Բալայանը նաև ընդգծեց, որ տեղին է համարում Դավիթ Տոնոյանի կողմից հնչեցված հայտարարությունները՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքի համատեքստում:

-Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ բանակցությունների վերաբերյալ: Նա նշել է, որ քննարկվել են Արցախը բանակցային սեղան վերադարձնելու, մադրիդյան սկզբունքների և հանրություններին խաղաղության նախապատրաստելու հարցերը:

-Ընդհանուր առմամբ, ցանկացած բանակցություն դրական եմ համարում, եթե չկա բանակցություն, չկա սեղանի շուրջ երկխոսություն, դրան հաջորդում է պատերազմը: Նախընտրելի է, որ բանակցային գործընթացները շարունակվեն: Բայց, իհարկե, մեծ սպասելիքներ չկան, որովհետև այս պահին երկու կողմերի մոտեցումներն այնքան տարբեր են, մասնավորապես, Ադրբեջանի դիրքորոշումը շատ ծայրահեղական է, անհնարին է որևէ համաձայնության հասնել: Վերջին շրջանում որևէ պայմանի չեն համաձայնում, իրենք պայման են դնում, որ արցախահայությունը պետք է հրաժարվի իր պետականությունից, որը, իհարկե, անհնար է իրագործել, ինչպես ասում են, վերադարձ անցյալին չկա, ստեղծել ենք պետականություն, պիտի ամրապնդենք:

Իհարկե, Ալիևը չի համաձայնի բանակցային գործընթացին ներգրավել Արցախը: Ես մտածում եմ, որ միգուցե դրանով են նրանք փորձում ձախողել հետագա բանակցությունները: Ըստ էության , եթե արցախյան կողմը չմասնակցի բանակցություններին, անհնարին է հասնել հարցի որևէ կարգավորման: Բայց, ինչպես ասում են, խոսել պետք է, քննարկել պետք է, և կարծում եմ, որ կարող են նաև հումանիտար բնույթի ծրագրեր իրականացնել, որոշակի ծրագրեր, որոնք հնարավորություն կստեղծեն, որ Ադրբեջանի ժողովրդի մոտ որոշակի տրամադրություն ձևավորվի:

Մենք խնդիր չունենք որպես երկիր, պետականություն, մեր հարցը վաղուց՝ 1994 թ. պատերազմի ավարտից հետո ենք լուծել, մենք ունենք մեր հրամանները, Սահմանադրությունը, բանակը, կառավարությունը, մնում է այդ ամենի իրավական ձևակերպումն ապահովել: Պետական, ժողովրդի կողմից ընտրված Արցախի իշխանությունը պետք է մասնակցի և լուծում ապահովվի: Նիկոլ Փաշինյանի ասածի մեջ ճշմարտություն կա, վերջիվերջո Արցախի ժողովուրդը վստահության քվե չի տվել ՀՀ վարչապետին և չի ընտրել: Իհարկե, ԱՀ-ն իր ժողովրդի ընտրած ղեկավարությամբ պետք է այդ ամենին մասնակցի: Բանկցությունները կարող է վարել ծնունդով շիրակցի, բայց ներկայացնի Արցախի իշխանություններին:

– Մադրիդյան սկզբունքների քննարկումը որքանո՞վ է ձեռնտու հայկական կողմին: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այդ մասով անհրաժեշտ են պարզաբանումներ:

-Մեզ համար անընդունելի են այդ սկզբունքները, բանակցությունները, ամենայն հավանականությամբ, մինչև հիմա այդ սկզբունքների շուրջ են ընթանում, որը, բնականաբար, մեզ հետ չի քննարկվել: Կարծում եմ, որ պետք է մադրիդյան սկզբունքները օրակարգից հանել, մաքուր էջից սկսել, շատ-շատ հարցեր կան, որոնք լուծումներ են պահանջում: Անհնարին է այդ փաստաթղթի շուրջ բանակցություններով որևէ հաջողության հասնել:

– Կարո՞ղ ենք ասել, թե հանդիպումից հետո վստահության մթնոլորտ է ստեղծվել, թե՞ սահմանին լարվածություն կարող է լինել:

-Կարծում եմ՝ սկզբնական շրջանում որոշակի բեռնաթափում կլինի, բայց վստահ լինել, որ Ադրբեջանը չի գնա սադրանքների, դժվար է, վերջիվերջո միլիարդավոր դոլարների զենք է ձեռք բերում, միայն հետապնդելով մի նպատակ. ոչնչացնել Արցախի Հանրապետությունը, հասնել Սևանա լիճ, Երևան:

-Մի կողմից խոսվում է հանրություններին խաղաղության նախապատրաստելու մասին, մյուս կողմից էլ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսում է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքի մասին, նրա հայտարարությանն ինչպե՞ս եք վերաբերվում, հակասություն չկա՞:

-Տոնոյանի հայտարարության հետ համամիտ եմ: Մենք տարիներ շարունակ մեզ խելոք ենք պահել, որ բանակցային գործընթացը չձախողվի, մենք փորձել ենք Ադրբեջանի հետ քաղաքակիրթ ձևով վարվել, բայց Ադրբեջանն ամեն սահման անցնելով՝ անընդհատ ռազմատենչ հայտարարություններ է անում, այլ դիրքերից է խոսում: Պաշտպանության նախարարը ճիշտ է, ԱՀ նախագահն էլ էր վերջին տարիներ այդ մասին խոսում: Աստված չանի, ռազմական գործողություններ լինելու պարագայում դրանք տեղափոխվելու են հակառակորդի դաշտ՝ Ադրբեջանի տարածք:

Ադրբեջանում 1994 թ. մինչև հիմա հակահայական հիստերիայի պայմաններում խոսել են այն մասին, որ Ադրբեջանում պատրաստ են խաղաղության, դժվար է, դա բավականին երկարատև գործընթաց է, բայց Ադրբեջանի ղեկավարությունը պիտի իր մեջ քաջություն գտնի՝ քայլեր կատարելու այդ ուղղությամբ, այդ ժամանակ կխոսենք և գնահատական կտանք:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Շրջանցումներ Եւ Հիմնական Օ

Հայաստանի Հանրապետութեան բանակի օրը անշուշտ առիթ է մեր զինեալ ուժերէն սահմաննե

29 Հունվար 2026
Հայ դատի հանձնախումբը դատապարտում է հա

Հայ դատի Ամերիկայի Արևմտյան ափի հանձնախումբը խստորեն դատապարտում է «Medicare»

29 Հունվար 2026
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի հայտար

Թուրքիայի աջակցությունը արտերկրում իրականացվող հալածանքներին պետք է դադարեցվի

29 Հունվար 2026
Արամ Մանուկյան. Կենդանի քաղաքական ուղե

Վանի ինքնապաշտպանության օրերին Արամ Մանուկյանը ոչ միայն ղեկավարեց զինված դիմադ

29 Հունվար 2026
Ակնարկ. Սպառնալ Եւ Բանակցիլ

Ամերիկեան նաւատորմերու տարածաշրջան ժամանումը առաջին հայեացքով պատերազմի նախաշե

29 Հունվար 2026
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներն ու «Հայաստա

Հայոց բանակի կազմավորման 34–րդ տարեդարձի կապակցությամբ, այսօր՝ հունվարի 28-ին

28 Հունվար 2026
ԵԽԽՎ-ում ունեն իրենց առաջնահերթությու

Եթե Ստրասբուրգում ընդունված ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթաց

28 Հունվար 2026
Եւրոպական միութեան տարածաշրջանային քաղ

ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների առանցքային հարթակներից մէկը՝ Արեւելեան գործընկերութիւն

28 Հունվար 2026
Մեծի Տանն Կիլիկիոյ Սիսի Կաթողիկոսարան

Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմ

28 Հունվար 2026
Դէպի Միջազգային Ամբողջատիրութիւն

Նախորդ դարու իննսունական թուականներուն Խորհրդային Միութեան փլուզումէն ետք, արե

28 Հունվար 2026
1920 թվականի գաղտնի փաստաթուղթը բացահա

Վերջին ամիսներին բազմիցս հղումներ են արվում թուրքագետ, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյա

28 Հունվար 2026
Ոչ թե համակերպվել, այլ՝ պայքարել, սա պ

ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն, հունվարի 25-ին նշեց ՀՅԴ հիմնադ

27 Հունվար 2026
Արեւմտեան Ամերիկայի Շրջանը Լոս Անջելես

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, «Հայրենիք, Ինքնութիւն, Հզօրացում» կարգախօսով,

27 Հունվար 2026
Բագրատունի. «Երբ Հիմնահարցեր Կան, Բնակ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, Հայկական երեսփոխանական պլոքի ն

27 Հունվար 2026
Ակնարկ. Ապու Տապիի Հետ Առնչուած Հանգամ

Ապու Տապին համեմատաբար արեւմտեան ազդեցութեան տակ գործող հարթակ կը նկատուի, մին

27 Հունվար 2026
Հերթական մարզային հանդիպումը Աբովյան ք

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն հունվարի 25-ին հանդիպել են Աբովյան ք

26 Հունվար 2026
Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահը

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խոր անհանգստություն է արտահայտում Հալեպի և Սի

24 Հունվար 2026
Գործ ունենք հերթական արշավանքի հետ, որ

ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանում լ

23 Հունվար 2026
ԱԺ-ն մարտադաշտ է, եթե չկա քաղաքական բա

Հունվարի 22-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գ

23 Հունվար 2026
Քաղբանտարկյալների հարցը մեզ համար առաջ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պա

23 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company