ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Գործ ունենք հերթական արշավանքի հետ, որը կազմակերպել է բռնապետը

23 Հունվար 2026

ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը, որի օրակարգում ՔՊ-ական պատգամավորների մշակած «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծն է:

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց դիտորդական առաքելությունների գործունեությունը խստացնող նախագիծը։ «Մենք էլ ենք անակնկալի եկել, որովհետեւ ընդամենը երեկ երեկոյան ԱԺ կայքում տեղադրվեց ծանուցում այն մասին, որ խորհուրդն այսօր ժամը 11-ին հրավիրում է նիստ՝ քննարկելու պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը։ Սա հերթական անգամ իշխանության լկտի ու զոռբա պահվածքի օրինակներից մեկն է»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ ՔՊ-ական պատգամավորների հեղինակած նախագիծն ընդամենը երեկ է դրվել շրջանառության մեջ։ Նա նշեց, որ այսօր ինքն ու խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մասնակցել են խորհրդի նիստին, ներկայացրել են, որ չի կարելի նման կարեւոր հարցն այսպիսի այլանդակ արագությամբ բերել օրակարգ՝ առանց պատշաճ քննարկման։

«Դիտորդական առաքելություն իրականացնողներին, հատկապես նրանց, ովքեր վերջին ՏԻՄ ընտրություններում անաչառ գնահատականներ են հնչեցրել, այս մարդկանց ընդհանրապես չեն ծանուցել, նրանց հետ նախագիծը չի քննարկվել, չի քննարկվել նաեւ ընդդիմության ու հասարակական սեկտորի այն ներկայացուցիչների հետ, որոնք իշխանության սրտի ներկայացուցիչները չեն։ Չի քննարկվել նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Վենետիկ, ԺՀՄԻԳ համակարգերը։ Եվ բերել են այս նախագիծը։ Նախագիծը բովանդակային առումով կարող է բնութագրվել որպես իշխանական դիտորդական առաքելությունների ձեւավորման նախագիծ։ Զրկելու են բոլոր այն մարդկանց, ովքեր դիտորդական առաքելության կարգավիճակ են ստացել եւ նրանց գնահատականները, խոսքերը այս կամ քաղաքական ուժին ուղղված քննադատություն են պարունակում, որը քարոզչություն կամ հակաքարոզչություն իրականացնելու տակ են իրենք ներկայացնում»,- ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ գործ ունենք հերթական արշավանքի հետ, որը կազմակերպել է բռնապետը՝ իր չակերտավոր ընտրությունը լեգիտիմացնելու փորձի շրջանակներում։ «Դրա համար մենք հրաժարվեցինք քննարկումից, որովհետեւ սա համարվում է, ըստ էության, ընտրական օրենսդրության ընդունման կանոնների խախտում, եթե ընդդիմությունը չի մասնակցում ու ներգրավված չի եղել փոփոխություններին։ Սա նաեւ նախազգուշացում է, որ ապագայում էլ նման բաներ չլինեն, սա հնարավորինս արագ պետք է շտկվի։ Թե ինչպիսի գործողություններ առաջիկայում կլինեն, մենք լրացուցիչ կքննարկենք ու կասենք»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Նա ասաց, որ ԱԺ մեծամասնության կողմից իրականացված նախորդ փոփոխությունների շրջանակներում շատ լուրջ խնդիր կա նաեւ լրատվամիջոցների համար։ Նույն պահանջների ներքո լրատվամիջոցները կարող են զրկվել հավատարմագրումից․ «Օրինակ՝ լրագրողը կարող է գնալ ու բացահայտել, որ մեկն այլանդակություն է անում, կարող են որակել այնպես, որ լրագրողը զբաղված է հակաքարոզչությամբ։ Այսինքն՝ մենք գործ ունենք տոտալ վերահսկողության փորձի հետ»։

Ըստ Մինասյանի՝ իշխանությունները մաքսիմալ ձեւով այլանդակում են ընտրական ամբողջ գործընթացը եւ դարձնում բացառապես իշխանական վերահսկողությանը ենթակա ընտրություններ։ Միջազգային կառույցներն էլ ընդամենը քաղցր խոսքեր են լսում ՀՀ իշխանությունների կողմից կամ ուզում են լսել այդպիսի խոսքեր եւ ձայն չեն հանում։ «Բայց մենք պետք է այս ամենը բարձրաձայնենք, եւ կոչ եմ անում նաեւ տեղական դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ներին, լրատվամիջոցներին՝ ձեր բողոքի ձայնը բարձրացրեք հանրության առաջ։ Մենք ինքներս էլ ենք դիմելու եւ պատրաստ ենք համագործակցել, որպեսզի իշխանական այս այլանդակությունները փորձենք զսպել»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company