ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական բանավէճերից մինչեւ խորհրդարանական ծեծկռտուքներ

03 Նոյեմբեր 2026

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները, երբ պատգամաւորները բռունցքներով հարուածներ էին փոխանակում, ընդդիմադիր պատգամաւորներից մէկն արիւնահոսում էր, իսկ ԱԺ փոխնախագահներից մէկը աթոռ էր նետում նիստերի դահլիճով մէկ, պէտք է տագնապ յարուցեն Հանրապետութեան ապագայով մտահոգ իւրաքանչիւր հայի մօտ։

Սակայն այդ տեսարաններից անդին կայ առաւել մտահոգիչ մի հարց. ինչո՞ւ է Հայաստանի խորհրդարանն աստիճանաբար սկսում նմանուել Թուրքիայի խորհրդարանին։

Տասնամեակներ շարունակ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քաղաքական նիստերն ուղեկցուել են բռունցքներով ծեծկռտուքներով, նետուող առարկաներով եւ ֆիզիկական յարձակումներով։ Հայաստանում նման տեսարանները ժամանակին բացառիկ երեւոյթ էին։ Սակայն 2018 թուականին Նիկոլ Փաշինեանի իշխանութեան գալուց յետոյ խորհրդարանական ծեծկռտուքներն աստիճանաբար դարձել են քաղաքական կեանքի առաւել յաճախ հանդիպող դրսեւորումներից։

Դիտարկենք պատմական փաստերը։

1989 թուականին Թուրքիայի խորհրդարանի պատգամաւոր Աբդուրեզաք Ջէյլանը մահացու հրազէնային վիրաւորում ստացաւ՝ փորձելով միջամտել իր գործընկեր պատգամաւորների միջեւ ծագած ընդհարմանը։ 2001 թուականի յունուարին պատգամաւոր Ֆեւզի Սիհանլիօղլուն մահացաւ սրտի կաթուածից՝ խորհրդարանական ծեծկռտուքի ընթացքում հարուած ստանալուց յետոյ։ 2014 թուականին դատական բարեփոխումների շուրջ բուռն քննարկումների ժամանակ պատգամաւորները բռունցքներով հարուածներ փոխանակեցին, ինչի հետեւանքով ընդդիմադիր պատգամաւորներից մէկը հիւանդանոց տեղափոխուեց։ 2016 թուականին իշխող կուսակցութեան եւ ընդդիմութեան պատգամաւորները բռունցքներով ու ոտքերով հարուածներ փոխանակեցին խորհրդարանական անձեռնմխելիութեան շուրջ վէճերի ընթացքում։ Նման բռնութիւններ տեղի ունեցան նաեւ 2017 թուականի սահմանադրական քննարկումների ժամանակ։

Այս օրինաչափութիւնը շարունակուեց։ 2024 թուականի օգոստոսին թուրք պատգամաւորները յարձակուեցին ընդդիմադիր պատգամաւորներից մէկի վրայ՝ բանտարկուած գործընկերոջ վերաբերեալ քննարկման ընթացքում, ինչի հետեւանքով խորհրդարանի յատակին արիւն թափուեց։ Նոր ընդհարումներ տեղի ունեցան նաեւ 2025 եւ 2026 թուականներին։

Տարբեր տասնամեակներ եւ թուրքական տարբեր կառավարութիւններ ընդգրկող այս միջադէպերը վկայում են Թուրքիայի խորհրդարանական քաղաքական մշակոյթում վաղուց գոյութիւն ունեցող խնդրի մասին՝ հիմնաւորուած բանավէճը ֆիզիկական ահաբեկմամբ փոխարինելու երեւոյթի։

Այժմ դիտարկենք Հայաստանը։

Չնայած Հայաստանի նախկին կառավարութիւններին բնորոշ թերութիւններին, կոռուպցիայի մասին մեղադրանքներին, քաղաքական առճակատումներին եւ սուր մրցակցութեանը՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում լայնածաւալ ծեծկռտուքները հազուադէպ էին։

Այդ տարբերութիւնը սկսեց վերանալ Փաշինեանի այսպէս կոչուած «Թաւշեայ յեղափոխութիւնից» յետոյ։

2020 թուականի մայիսին իշխող կուսակցութեան պատգամաւոր Սասուն Միքայէլեանը խորհրդարանական նիստի ընթացքում բռունցքով հարուածեց ընդդիմադիր առաջնորդ Էդմոն Մարուքեանին՝ յարուցելով աւելի լայն ընդհարում։ 2021 թուականի օգոստոսին Հայաստանի խորհրդարանում ընդամէնը երկու օրուայ ընթացքում երեք ծեծկռտուք տեղի ունեցաւ, այդ թւում՝ միջադէպ, որի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւորներից մէկը ոտքով հարուածելու փորձ կատարեց ընդդիմադիր պատգամաւորի ուղղութեամբ։

2026 թուականի հոկտեմբերին այս օրինաչափութիւնն արդէն ակնյայտ էր։ Ամսուայ սկզբին տեղի ունեցան ֆիզիկական ընդհարումներ, որոնց յաջորդեց հոկտեմբերի 29-ի զանգուածային ծեծկռտուքը «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Ուժեղ Հայաստան» խմբակցութիւնների պատգամաւորների միջեւ։

Թերեւս ամենախօսունը Փաշինեանի արձագանգն էր։

Իր խորհրդարանական մեծամասնութեան ներկայացուցիչների վարքագիծը միանշանակ դատապարտելու փոխարէն՝ վարչապետը պաշտպանեց իր պատգամաւորներին եւ նոյնիսկ արդարացրեց աթոռ նետելը՝ որպէս համաչափ արձագանգ այն բանին, ինչն ինքը որակել էր որպէս ընդդիմութեան լկտիութիւն։

Սա պարզապէս խորհրդարանական վարուելակարգի հարց չէ։ Այն հիմնարար հարց է առաջացնում Հայաստանի ղեկավարութեան կողմից հաստատուող քաղաքական չափանիշների վերաբերեալ։

Տարիներ շարունակ Փաշինեանի քննադատները զգուշացրել են այն երեւոյթի մասին, որը բնութագրում են որպէս Հայաստանի աստիճանական թուրքացում։ Այս եզրոյթը չի վերաբերում թուրք ժողովրդին, այլ ենթադրեալ քաղաքական վերափոխմանը՝ հայկական ազգային հաստատութիւնների թուլացմանը եւ կառավարման այնպիսի գործելակերպերի որդեգրմանը, որոնք կապուած են բռնապետութեան, ահաբեկման եւ այլախոհութեան լուսանցքայնացման հետ։

Խորհրդարանական զսպուածութեան անկումը պէտք է դիտարկել այս աւելի լայն քննարկման համատեքստում։

Երբ Հայաստանի քաղաքական ղեկավարութիւնն այլախոհութիւնն աստիճանաբար դիտարկում է որպէս պատժի ենթակայ արարք, այլ ոչ թէ պատասխան պահանջող փաստարկ, եւ երբ ֆիզիկական առճակատումն արդարացւում է պետական իշխանութեան ամենաբարձր մակարդակներում, դժուար է անտեսել նմանութիւնը Թուրքիայի խորհրդարանական պատմութեան մտահոգիչ դրուագների հետ։

Հեգնանքն ակնյայտ է։ Փաշինեանն իշխանութեան եկաւ՝ խոստանալով ժողովրդավարական վերափոխում, նախկին կառավարութիւնների չարաշահումների վերացում եւ քաղաքական հանդուրժողականութեան նոր մշակոյթ։ Ութ տարի անց Հայաստանի քաղաքացիներն ականատես են լինում, թէ ինչպէս իրենց ընտրեալ ներկայացուցիչները բռունցքներով հարուածներ են փոխանակում հէնց այն հաստատութիւնում, որին վստահուած է երկրի կառավարումը։

Ժողովրդավարութիւնը չի չափւում միայն ընտրութիւններ անցկացնելով կամ յեղափոխութեան յաղթանակ հռչակելով։ Այն չափւում է իշխանութիւն վստահուած անձանց վարքագծով, յատկապէս՝ քաղաքական հակառակորդների նկատմամբ նրանց վերաբերմունքով։

Հայաստանի Ազգային ժողովը պէտք է լինի մի վայր, որտեղ գաղափարները բախւում են գաղափարներին, այլ ոչ թէ բռունցքները՝ դէմքերին։

Իրական վտանգը միայն այն չէ, որ հայ պատգամաւորները սկսել են իրենց պահել այնպէս, ինչպէս իրենց թուրք գործընկերները՝ Թուրքիայի խորհրդարանական ամենաաղմկայարոյց ընդհարումների ժամանակ։ Վտանգն այն է, որ նման վարքագիծը կարող է աստիճանաբար սովորական դառնալ, արդարացուել եւ ի վերջոյ ընդունուել որպէս Հայաստանի քաղաքական մշակոյթի բաղկացուցիչ մաս։

Հայաստանը դարեր շարունակ դիմակայել է օտար տիրապետութեանը՝ պահպանելով իր ազգային ինքնութիւնն ու հաստատութիւնները։ Այսօր այն չպէտք է հրաժարուի իր քաղաքական արժանապատուութիւնից՝ սովորական դարձնելով այնպիսի վարքագիծ, որի յաղթահարումը պէտք է լինէր իր իսկ ժողովրդավարական ձգտումների նպատակը։

Հայ ժողովուրդն արժանի է իր պատմութեանը, զոհողութիւններին եւ ազգային ինքնիշխանութեան ձգտումներին վայել խորհրդարանի։ Ո՛չ թէ աթոռների նետման ու բռունցքների հարուածների հերթական ներկայացման։

Լեւոն Պարոնեան
«Օրակրգ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է նոր Սահմանադրութ

Նիկոլ Փաշինյանը կրկին կարող է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիա

12 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Աւստրալիոյ 53-րդ Շրջանային Ժողո

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Աւստրալիոյ կառոյցի 53-րդ Շրջանային Ժողովը սկսաւ

11 Նոյեմբեր 2026
Ո՛չ՝ պարտադրուած Սահմանադրութեան

Հայաստանի Սահմանադրութեան շուրջ ծաւալող պայքարը պարզապէս իշխանութեան եւ ընդդիմ

11 Նոյեմբեր 2026
Խաղաղութեան գինը …

Հայաստանի ներկայիս իշխանախումբը 2018 թւականին կառավարական համակարգը բռնազաւթել

11 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Թրքական Եւ Ազրպէյճանական Առաւե

Հայաստանի առաջին նախագահին գլխաւոր խորհրդականին տուած հարցազրոյցին ընթացքին հն

11 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջ

Նոյեմբերի 9-ը հայկական պետականության ռազմավարական սնանկության և սուբյեկտայնութ

11 Նոյեմբեր 2026
Փաշինյանի անիմաստ ելույթը Համաշխարհայի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 6-ին Երևանում անցկացված Հա

10 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company