ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հատումն ու պատմական օրինաչափությունը

03 Նոյեմբեր 2026

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները փաստեցին, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում օրինական ընտրությունների ճանապարհով երբևէ իշխանությունը զիջել այլ քաղաքական ուժերի։ Հոկտեմբերի 25-ին մի շարք համայնքներում տեղի ունեցած համայնքային ընտրությունները մեկ անգամ ևս հաստատում են այս համոզումը։ Փաշինյանը, ինչպես կենտրոնական իշխանության դեպքում, նույնպես և տեղական որևէ համայնքում ընդդիմության հաղթելու հավանականությունն հանրության գիտակցությունից վանելու համար, պատրաստ է 1) մշտական վախի մեջ պահել հասարակությանը, 2) դիմել ցանկացած անօրինականության, 3) երկրի վարչական, ուժային, և այլ ազդեցիկ համակարգերն ամբողջովին ծառայեցնել իր նպատակին, 4) զանգվածորեն վարկաբեկել, հետապնդել ու կալանավորել ընդդիմադիր ազդեցիկ գործիչներին, 5) արտաքին շահագրգիռ ուժերի հետ Հայաստանի հաշվին գնալ քաղաքական գործարքների՝ վերջիններիս գործնական աջակցությունը ստանալու համար և այլն։

Համապետական ընտրություններից հետո Փաշինյանը խորհրդարանում հապշտապ կերպով օրենք անցկացրեց, որի միջոցով, հատկապես Ռուսաստանում, արտագնա աշխատանքով ընտանիքների հանապազօրյա հացը վաստակող տասնյակ հազարավոր հայաստանցիների զրկեց ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, խորհրդարանական մանդատները խլելուց հետո շինծու մեղադրանքով կալանավորեց ընդդիմադիր երրորդ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որից հետո արդեն չորրորդ անգամ կալանավորեց խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին և, հավանաբար որպեսզի ճնշումն իր նպատակին հասնի, այս անգամ կալանավորեց նաև երկրորդ նախագահի ավագ որդուն։ Խորհրդարանական ընտրությունների շրջանում ձեռնարկած ապօրինությունները կրկնվեցին նաև հոկտեմբերի 25-ի համայնքային ընտրություններում։

Ձերբակալությունները շարունակվեցին ընդհուպ մինչև ընտրությունների օրը, թիրախ ընտրելով համայնքապետի, ինչպես և ավագանու մոտ երկու տասնյակ թեկնածուների։ Փաշինյանը որքան ավելի խոցելի է դառնում իր քաղաքական գործունեության ձախողման և փակուղում խճճվելու առումով, այնքան դառնում է դյուրագրգիռ քննադատության հանդեպ և ավելացնում է հետապնդումներն ու քաղաքական բանտարկյալների թիվը։ Բոլոր թվարկած քայլերն ու գործողությունները վկայում են այն մասին, որ Փաշինյանի քաղաքական կացությունը նմանվել է թակարդում հայտնված այն կենդանու վիճակին, որը որքան ավելի ջղա ձիգ ջանքեր է գործադրում ստեղծված իրավիճակից դուրս պրծնելու համար, այնքան ավելի է խճճվում թակարդում։ Վերջերս Փաշինյանը հայտարարեց, թե սահմանադրական հանրաքվեի անցկացմանը եթե ընդդիմությունը չմիանա, ինքը կարող է նոր ընտրություններ անցկացնել։

Ի՞նչ է սա, սպառնալի՞ք խորհրդարանական ուժերին, շանտա՞ժ՝ ուղղված միանգամից և՛ ընդդիմությանը, և՛ ժողովրդին, և՛ Նիկոլի կոկորդին չոքած արտաքին ուժերին։ Մեկ բան ակնհայտ է՝ այսօր գլխավոր պահանջատերը, որի ճնշումից Հայաստանի վայ ղեկավարը չի կարողանում խուսանավել Ադրբեջանն է՝ Թուրքիայի աջակցությամբ։ Սրան հակառակ ընտրություններից առավել թուլացած Փաշինյանի մոտ մեծացել է վախը ժողովրդական ընդվզումից, իսկ մյուս կողմից՝ նա գտնվում է երկու քարի արանքում, որոնցից մեկը ազգային շահերը պաշտպանելու մարտահրավերն է ՝ մյուսը՝ ազգային շահերի հաշվին սեփական մորթը փրկելու ցանկությունը։

Նիկոլն իր թիմի հետ լծված է սոցիալ-տնտեսական և անլուծելի այլ բարդությունների հեռանկարի շեմին հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելու գործով, շատ լավ հասկանալով, որ ողջ կեղծիքը մոտակա ժամանակներում հօդս է ցնդելու օճառի պղպջակի պես։ Միաժամանակ նա փորձում է երկարաձգել Ադրբեջանին ու Թուրքիային, Ռուսաստանին ու Եվրոպային, ԱՄՆ-ին ու Իրանին տրված իր հավաստիացումների իրականացումը՝ վերջիններիս շահերի հետ հաշվի նստելու, իսկ որոշների առջև էլ պարտավորությունները կատարելու հարցերում։ Ընդ որում, ընտրական գործընթացներում ամեն տեսակի անօրինականություն գործած Փաշինյանը հույս ուներ, թե Եվրոպան իրեն թիկունք կլինի և՛ Ռուսաստանի հետ հարաբերությունների, և՛ նոր շուկաների տրամադրման, և՛ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, և՛ սոցիալական անկանխատեսելի հեռանկարի շեմին նյութական շոշափելի աջակցության, և՛ ծառացած մյուս բարդ խնդիրներում։

Այնինչ եվրոպական մեծմեծ խոստումները մնացին խոստումների մակարդակում, թեև պետք է ընդունել, որ այսօրվա համաեվրոպական նոմենկլատուրային վերնախավն ինքը նախանձելի վիճակում չէ և գալիք տարում զբաղված է լինելու սեփական քաղաքական ինքնապահպանման հոգսը հոգալով։ Այս մարդիկ փաստացի Ուկրաինայի կողմից դարձան պատերազմի մասնակից և այսօր կանգնած են սեփական պարտությունն ընդունելու խայտառակության առջև, երբ նրանց համար անգամ տեղ չի նախատեսվել բանակցությունների սեղանի մոտ։ Եվրոպայի իրական տերերը զզվել են իրենց խորացող հոգսերի հաշվին Ուկրաինայի հոգսերը հոգալու ղեկավարությունների ձախող քաղաքականությունից, իսկ ավելի եռանդուն ու ըմբոստ շերտերը փոթորկել են հրապարակները՝ լրջորեն ցնցելով վերևում նստածների աթոռները։ 2027 թվականին անխուսափելի է թվում եվրոպական քաղաքական էլիտայի դիմապատկերի լուրջ փոփոխությունը, ինչը կարող է որբության մատնել Զելենսկու և Փաշինյանի նման լիբերալ գլոբալիզմի հորձանքին հանձնված բախտախնդիրներին։

Փաշինյանի վերը նկարագրված քայլերը փաստում են, որ անլույս թունելում հայտնված ղեկավարը խախտելով օրինականության և մնացած բոլոր կարմիր գծերը գնում է վա բանկ՝ թերևս համոզված լինելով, որ ութամյա անփառունակ գործունեության համար արդեն իսկ իրեն սպառնում է երկրի քրեական օրենսգրքով սահմանված ամենաբարձր պատժաչափը։ Ամեն գնով երկրի բոլոր լծակները ձեռքում պահելու ճիգը, պոտենցիալ բոլոր մրցակիցներին չեզոքացնելու քայլերը, հենց այս տագնապալի հեռանկարի հետևանքն են։ Հասկանալով, որ իր աթոռի ամենափոքր տատանման դեպքում անսկզբունք ու անհայրենիք թիմը ցրիվ է գալու, նա շարունակում է, երբեմն և գաղտնի հրամաններով, հսկայական պարգևատրում-կաշառքներ բաժանել պետական նոմենկլատուրային։ Որքան էլ որ վարչական լծակների, բազմազան զեղծարարությունների ու ակնհայտ օրինախախտումների ճանապարհով Փաշինյանին հաջողվում է տպավորություն ստեղծել, թե վայելում է ժողովրդի մեծամասնության համակրանքը, հանրային պարզ շփումների ընթացքում զգում է այն կուտակված ատելության էներգիան, որը յուրաքանչյուր պահի և ամենաանսպասելի ձևով կարող է պայթել և լավայի պես հրապարակները հեղեղել շիկացած զանգվածներով։

Մարդը, ով միայնակ դուրս եկավ հեղափոխություն անելու և նրա վճռականությունը ձնագնդի պես իր մեջ ներառեց երկրում կուտակված դժգոհության էներգիան, ի տարբերու թյուն ընդդիմության, շատ լավ է հասկանում, որ հեղաշրջում անելու համար չպետք է սպասել, թե երկրի 3 մլն քաղաքացիները երբ դուրս կգան փողոց։ Որպես օրինակ հիշենք ինչպես, այսպես կոչված, Նիկոլի թավշյա հեղափոխության պիկին Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց թիվը ներկայացվեց 150.000։ 2026 թվականին Նիկոլի նախընտրական վերջին հանրահավաքում նույն վայրում նույն չափով խմբված մարդ կանց թիվը պաշտոնապես ներկայացվեց 30-40.000։

1988-1990 թվականներին Ազատության հրապարակը տեղավորում էր 15-20.000 մարդու, իսկ երբ կրիտիկական օրերին հեղեղվում էին շրջակա փողոցներն ու Կարապի լճի ափերը, այդ թիվը չէր գերազանցում 40-50.000-ը։ Կարելի է ավելորդ համարել այս մանրամասների մեջ խորանալը, սակայն դրանք ներկայացվում են փաստելու համար, որ համաժողովրդական զանգվածային միջոցառումների դեպքում մինչև հանրության 3-5 տոկոսն ընդգրկող կրիտիկական զանգվածի գումարվելը, նշանակում է, որ այն լծակի պես ունակ է ապահովելու հսկայական զանգվածների մտավոր ու ֆիզիկական ակտիվացումը։

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ այդ կրիտիկական զանգվածից կարողացել են օգտվել այս երկրի երկու մեծ ամբոխվարները՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը։ Եվ այս փորձն իր մաշկի վրա զգացած Փաշինյանը հասկանում է, որ երբ հեղափոխական իրավիճակը հասունանում է, միշտ էլ կգտնվեն այն գլխավորող պրակտիկ ու վճռական մարդիկ։ Հասկանում է նաև, որ երբ հասարակությունը պատրաստ է, ժողովրդական հրաբուխը կարող է ժայթքել ամենաանսպասելի ժամանակ։

Օրինակ, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» «Ելք» դաշինքի կազմում, ոչ առանց աջակցության, հավաքել է համեստ 7,78% ձայն, առաջատար «Հանրապետական» կուսակցության 49.08%-ի դիմաց։ Այնինչ, մեկ տարի անց այս իրավիճակը պետք է գլխիվայր շուռ գար և շարունակվեր ցայսօր։

Նիկոլ Փաշինյանն իր խայտառակ կառավարման ընթացքում, ո՛չ վարչական և ո՛չ էլ քաղաքական առումով չհասունացավ երկիր ղեկավարողի մակարդակի, բայց նա վերածվեց մի քաղաքական կենդանու, որը բնազդով ու հոտառությամբ զգում է մթնոլորտի փոփոխությունը, կրունկները խուտուտ տվող ալեկոծության հասունացումը։

Այդ պատճառով էլ նա այսօր վերածվել է հանուն անձնական ինքնապահպանության ամեն ինչ զոհաբերելու պատրաստ դաժան և անսանձ բռնապետի և անում է այն՝ ինչի ականատեսն ենք։ Բոլորից լավ նա գիտի իր առջև ծառացած անլուծելի խնդիրները, և ինչպես, բոլոր իր նմաններն իրենից առաջ, փորձում է շրջանցել պատմական օրինաչափությունը, հույս տածելով, թե իր պարագայում այդ օրինաչափությունը չի գործի։

«Դրօշակ» թիվ 10 2026թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan

27 Հոկտեմբեր 2026
Խաժակ Մկրտիչեանի այցելութիւններն ու հա

Խաժակ Մկրտիչեան հանդիպումներ ունեցաւ Հ.Յ.Դ. Աւստրալիոյ հովանիին տակ գործող միո

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company