Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը
29 Հոկտեմբեր 2026
Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Արեւելքի հարցերով պատասխանատու Հակոբ Բագրատունին հեռակապով հարցազրույց է տվել Եվրոմեդիա24 սոցիալական հեռուստաալիքին, որի ժամանակ խոսել է ինչպես այս օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացների, այնպես էլ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի ու հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման անհրաժեշտության մասին:
Հակոբ Բագրատունին ծավալուն անդրադարձ է կատարել ՀՀ իշխանությունների՝ Սահմանադրությունը փոխելու ձգտումներին՝ դրանք որակելով որպես պարտադրանք օտար պետությունների և ուժերի կողմից: «Եթե Ադրբեջանը չի պահանջում դա անել, ինչպես վստահեցնում է հայրենի իշխանությունը, ապա ինչո՞ւ համար է Սահմանադրությունը փոխելու այս շտապողականությունը, այն էլ այն Սահմանադրությունը, որով իրենք են եկել իշխանության»,- նշել է Հակոբ Բագրատունին:
Անդրադարձ է կատարվել նաև ընդդիմության նկատմամբ իշխանությունների բանեցրած բռնաճնշումներին, որոնց նպատակն, ըստ Հակոբ Բագրատունու, առավել կառավարելի ընդդիմություն ձևավորելն ու այդ, այսպես կոչված պետականամետ ընդդիմության հետ մեր երկրի թշնամիների պահանջները մինչև վերջ իրագործելն է:
Մանրանասները՝ տեսանյութում
