ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

TRIPP-ի ծրագիրը կարող է վերածվել ռազմավարական վտանգի

27 Հոկտեմբեր 2026

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը ԱԺ-ում` TRIPP նախագծի համաձայնագրի վավերացման քննարկմանը.

Սիրելի հայրենակիցներ,

Պարզունակ է և վտանգավոր TRIPP–ին որպես զուտ տրանսպորտային նախագծի մոտենալն ու տարանցիկության տնտեսական շահերի կամ հնարավոր բարեկեցության վրա լավատեսություն կառուցելը։

TRIPP-ը նախ և առաջ աշխարհաքաղաքական պրոյեկտ է, և խնդիրն այն է, թե Հայաստանն ինչպես է պաշտպանում իր շահերը, իր ինքնիշխանությունն ու հեռանկարը։

Որքան էլ փորձենք խուսափել անվտանգային կոմպոնենտից, գոնե ինձ համար անընդունելի է TRIPP-ի անջատումը իրական խաղաղության փաթեթից, այն պարագայում, երբ Հայաստանից տարածքներ շարունակում են օկուպացված մնալ, երբ Բաքվում գերիներ ունենք, երբ Ադրբեջանիս ամենօր նոր պահանջներ են թելադրվում։

1․Տարանցիկությունը ինքնին տնտեսական շահ չէ․ գոնե այս պահին Հայաստանի տնտեսական արդյունքների և փոխադարձության մասին որևէ հաշվարկ չի ներկայացվել։ Տնտեսականի կողքին, ահռելի է և ակնհայտ Ադրբեջանականի և թուրքական աշխարհը շահը․ Նախիջևանն անխոչընդոտ կապվում է Ադրբեջանին, որի ռազմավարական և աշխարհաքաղաքական գինը պատմական է։

Մինդեռ Համաձայնագիրը չի պարունակում համեմատելի որևէ մեխանիզմ, որը կսահմաներ Հայաստանին խոստացված «փոխադարձ առավելությունների» բնույթը, ծավալը կամ կիրարկելիությունը։

2․Հայաստանը կառուցապատման իրավունք է տալիս, ինչի մասին նաև հայտարարել է Փաշինյանը։ Եվ չկա հաջորդ հարցի պատասխանը- ի՞նչ տարածքներ է ընդգրկում կառուցապատումը։ Հողօգտագործման և կառուցապատման 49-ամյա բացառիկ իրավունքներ են տրամադրում՝ առանց հստակ տեղանքի։

3․Մենք քվեարկելու ենք մի փաստաթուղթ, որը բազմաթիվ հարցերի կողքին շարադրված է պայմանագրերին ոչ բնորոշ հավաստիացման կամ ըղձական եղանակով։ Highly likely մոտեցումով։

Ակնհայտ է, որ համաձայնագրում տեղ գտած իրավական անհստակությունները խիստ ռիսկային են ինքնիշխանությանն ու իրական վերահսկելիության առումով։

3․ՍԴ դրական եզրակացությանը չի տալիս մի շարք իրավական–սահմանադրական հարցերի պատասխաններ։

Իսկ ինքնիշխանությունը չափվում է ոչ թե թղթի վրա մի քանի անգամ արձանագրված լինելու հանգամանքով, այլ՝ սեփական տարածքի նկատմամբ իրական վերահսկողական մեծանիզմների երաշխավորված առկայությամբ։

Համաձայնագիրը նախատեսում է օրենսդրական բացառություններ, որոնց բովանդակությունը սահմանվելու է առևտրապայմանագրային փաստաթղթերով, այդ թվում մասնավոր սեփականություն հանդիսացող հողերի ձեռքբերումանը կամ այլ իրավունքներին առնչվող։

Քվեարկելու եք, վավերացնելու ապագա օրենսդրական բացառությունների օգտին՝ առանց ունենալու դրանց բովանդակությունը, Նաև նախքան կանոնադրության և Բաժնետիրական համաձայնագրի կնքումը կամ հրապարակումը։

Հարց՝ եթե այդ բացառությունները վերաբերեն պետական սահմանի պահպանության, մաքսային հսկողությանը կամ իրավապահ գործունեության այս կամ այն դրվագներին, արդյոք Հայաստանը կկարողանա լիարժեքորեն իրականացնել իր սուվերեն վերահսկողությունը։

Ըստ էության, համաձայնագիրը չի արտացոլում մասնավոր օպերատորի լիազորությւնների եւ պետական գործառույթների հստակ տարանջատումը, ինչպես նաեւ Հայաստանի համար համապատասխան տարածքի եւ ենթակառուցվածքի նկատմամբ լիակատար ինքնիշխանության պահպանման երաշխիքներ։

4․Համաձայնագիրը չի պարունակում հետադարձելիություն և վեճերի լուծման մեխանիզմներ։ Առարկայացվում է 49 տարվա ժամանակահատված՝ հաջորդ իշխանություններին չերաշխավորելով վերատեսության որևէ գործիքակազմ, որը տույլ կտա Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունների փոփոխության դեպքում վերանայել պայմանները։

5․ Եթե TRIPP ծրագիրը չի ապահովում պետության իրական վերահսկողությունը, հստակ տնտեսական շահը, սահմանադրական երաշխիքները և պայմանները վերանայելու հնարավորությունը, ապա այն սոսկ որպես զարգացման հնարավորություն դիտարկելը։ Առանց այդ երաշխիքների՝ ծրագիրը կարող է վերածվել ռազմավարական վտանգի, որի հետևանքները Հայաստանը ստիպված կլինի կրել երկար:

Բնականաբար, Հայաստանին անհրաժեշտ են նոր ճանապարհներ և տնտեսական նոր հնարավորություններ, սակայն ոչ սեփական ինքնիշխանությունն ու որոշումներ կայացնելու ազատությունը սահմանափակելու գնով։

Կարծում եմ՝ արդարացված է մեր մտավախությունը, որ ԹՐԻՓՆ անելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան կայուն իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր։

https://www.arfd.am/wp-content/uploads/2026/10/VIDEO-2026-10-27-15-27-13.mp4
FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
TRIPP-ի ծրագիրը կարող է վերածվել ռազմա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

27 Հոկտեմբեր 2026
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan

27 Հոկտեմբեր 2026
Սիմոն Զաւարեանի ծննդեան 160-ամեակին եւ

Դաշնակցութեան խի՛ղճը… Այսպէս կո­չուեցաւ Սիմոն Զաւարեան իր ժամանա­կա­կիցներուն

27 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկուածը Ոչ Թէ Ճանապարհայի

Տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւններու արդիւնքին լոյսին տակ Հայ

27 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի ընտրութիւնները․ անվտանգութեան

Ներքաղաքական իշխանութեան պահպանման եւ տարածաշրջանային ուժային հաւասարակշռութեա

27 Հոկտեմբեր 2026
Խաժակ Մկրտիչեանի այցելութիւններն ու հա

Խաժակ Մկրտիչեան հանդիպումներ ունեցաւ Հ.Յ.Դ. Աւստրալիոյ հովանիին տակ գործող միո

26 Հոկտեմբեր 2026
«Արդարադատություն» ըստ Ադրբեջանի․ Ռուբ

Հայ դատի կենտրոնական գրասենյակը հրատարակության է պատրաստել Ռուբեն Վարդանյանի գ

26 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Խաժակ Մկրտիչեան ա

Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Խաժակ Մկրտիչեան, ընկերակցութեամբ Հ.Յ.Դ. Աւստրալիոյ Կեդրոն

26 Հոկտեմբեր 2026
Մեր ամենօրյա պայքարը շարունակելու ենք

Սիրելի՛ հայրենակիցներ, Հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Հ.Յ.

26 Հոկտեմբեր 2026
Արցախեան հակամարտութեան կարգաւորման գո

Արցախեան շարժման հիմնախնդիրը սկզբից, ստացել է միջազգային բնոյթ։ ԻԻՀ-ից եւ Ռուս

26 Հոկտեմբեր 2026
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company