Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլացնել ներսից
24 Հոկտեմբեր 2026
Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կիրառմամբ, այդ թվում՝ իրավական, վարչական, հոգեբանական, ֆինանսական և բարոյական, ՏԻՄ «ընտրություններ» են տեղի ունենում «ժողովրդավարության բաստիոնում»։
Առաջատար բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների անազատության պայմաններում․․․
Այսքա՜ն նվաստացնել սեփական ժողովրդին․ սեփական վախերը, պարտությունները, թշնամու վերջնագիրը դարձնել անշրջելի, դրանք պարտադրել հանրությանն ու նրանից դարձնել կամազուրկ զանգված, գողանալ նրա սահմանադրական ամենակարևոր քաղաքական իրավունքը՝ ազատ ընտրության և կամարտահայտության իրավունքը․․․
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլացնել ներսից․․․
Չլռել, չհաշտվել, պայքարել, թույլ չտալ։
Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
