ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Քննարկում

COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը

19 Հոկտեմբեր 2026

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքականության կամ պետական կառավարման հիմնական բնութագրիչ և անգամ՝ կառավարման էություն, շարժիչ ուժ ու հաղթաթուղթ։ Բայց այն ընթացքը, ինչն արդեն ութ տարի կլանել է մեզ ու բառիս քաղաքական և կենսական իմաստով շնչահեղձ է անում հայ մարդուն՝ ցինիզմն է ու անպատժելիությունը։

Գույները թանձրացրած չեմ լինի, եթե ավելացնեմ՝ թշնամու ձեռագրով ցինիզմ։ Ավելի ճշգրիտ բառ դժվարանում եմ գտնել, մանավանդ որ բառերն ու բնութագրիչները վաղուց իմաստազրկվել են․․․

Հոկտեմբերի 16-ին, Հայաստանի նախագահությամբ, Երևանում մեկնարկեց ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության» կոնվենցիայի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, որի հիմնական թեման Երկիր մոլորակի կենդանի աշխարհի պահպանումն է, միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին հավատարմությունը։

Դե, Հայաստանն էլ՝ Փաշինյանի գլխավորությամբ, առիթը բաց չի թողնում, և շոումենի անգերազանցելի վարպետությամբ աշխահին ներկայանում է կանաչ օրակարգով, որպես կենդանի աշխարհի, կենսաբազմազանության և բնության ջատագով․․․

Մինչդեռ, ընդամենը մի քանի օր առաջ, ՀՀ կառավարությունը՝ ոտնատակ տալով/ հիմա «իգնոր» են ասում/ շուրջ 5 տասնյակ հասարակական, բնապահպանական կազմակերպությունների, մի քանի տասնյակ պրոֆեսիոնալների ահազանգերն ու դատապարտող հայտարարությունները, պաշտոնապես հայտարարում է Ամուլսարի հանքավայրի բացման մասին։

Ամուլսարում՝ Ջերմուկի ակունքներում, ոսկու հանքավայրի շահագործումով բնապահպանական աղետի մեկնարկն է տրվում, հայտարարում են ՀԿ-ներն ու բնապահպանները՝ առերեսվելով իրեն ժողովրդավար հռչակած իշխանության արհամարհանքին ու քար լռությանը։

Հիշեցնեմ՝ սա այն իշխանությունն է, որի գունավոր հեղափոխությունն իրականություն դարձավ նաև ՀԿ ՍԵԿՏՈՐԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ և ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ։

Հիմա, ահագնացող աղետներին զուգահեռ, այդ նույն ՀԿ-ները հայտարարություն են տարածում և արձանագրում, որ

«ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ բարձրաձայնված բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ որևէ իրատեսական և փաստարկված լուծում չի տվել»,

ՀՀ-ն կոպտորեն խախտում է միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները»։

Զուգահեռաբար, Երևանում մեկնարկած բնության և կենսաբազմազանության պահպանության մասին ՄԱԿ-ի միջազգային համաժողովում քննարկում են անտառների, լճերի, գետերի և բնական տարածքների, կենդանիների ու բույսերի պաշտպանության, նրանց անհետացման կանխման, հանքարդյունաբերությամբ շրջակա միջավայրին հասցվող վնասների նվազման հարցերը։

Փաշինյանն էլ իր ելույթում շեշտում է, թե որքան կարևոր է, որ բնության պահպանության համար ստանձնած խոստումները վերածեն իրական գործողությունների․․․

Այնքա՜ն հուզիչ, բնապաշտ և հումանիստական, որ քիչ է մնում հավատաս․․․

Երեկ, տարիների դադարից հետո, Ծաղկաձորում եմ՝ գործով։ Վաղուց այնտեղ չեմ գնում որպես հանգստավայր, որովհետև իմ մանկության և երիտասարդության կանաչ ձորը չկա, որովհետև Ծաղկաձորն անոգի քարակույտ է դարձել, էլ կանաչ չէ, բարի չէ, առաջվանը չէ․ անխնամ է ու թափթփված, որովհետև անճաշակ է, որովհետև խաղաղություն չկա, որովհետև ներդաշնակություն չկա, որովհետև սեր չկա ու տիրոջ ձեռք չկա։

Բայց այսքա՜ն․․․Երանի չգնայի և չտեսնեի․ ամենավատ երազում անգամ անպատկերացնելի էր, թե ինչպես են այլանդակել ու խեղդել Ծաղկաձորը․․․

Այն․ ինչ տեղի է ունեցել քաղաքի հետ մեկ անուն ունի քաղաքաշինական կատաստրոֆա-աղետ, բառիս բուն իմաստով խեղված, այլանդակ, անհասկանալի ու անհամաչափ չգիտես թե ինչ․․․

Բարձրահարկերի արանքներում թլպատված ու անշունչ առանձնատներ, հատուկենտ դիմանկար ունեցող ցածրահարկ կառույցներ, անցյալի պատմական շերտի ու դիմանկարի անխնա վերացում կամ աղճատում, անճաշակ, մինմյանց հետ կապ չունեցող շինություն–կույտեր, ոչ մի համաչափություն, ոչ մի անսամբլային մտածողություն, չափանիշների չգոյություն, մարդու և բնության նկատմամբ արհամարհանք։

Քաղաքն իր անվան ու կենսագրության հետ էլ կապ չունի․․․

Կենտրոնական հրապարակի ձախ հատվածում, անտառի մեջ սեպված բետոնե մասսիվ բարձրահարկերը բառիս բուն իմաստով սպանել են անտառն ու կերել ողջ լանջը, անտառը չկա, չես տեսնում։ Անտառների արանքներից տնկված բարձրահարկեր են․․․

Քաղաքի մուտքին, ձորի մեջ բարձրահարկերի մի ամբողջ, ծանր ու մռայլ թաղամաս է կառուցվում, ասես երկնաքար ընկած լինի ․․․

Ու շարունակ նույն հարցերը՝

այս քաղաքը համայնքային ղեկավարություն, գլխավոր ճարտարապետ, ավագանի չունի՞,

ո՞վ է ձեզ թույլ տվել այլանդակել և սպանել Ծաղկաձորը․․․

Ամենուր, համատարած անորակ, անպատասխանատու, «փինաչու և գռդոնչու, կիսատ-պռատ» շինարարական «կուլտուրա» ու պետական վերահսկողության տոտալ բացակայություն, փնթի ու անտեր, շինարարական աղբի մեջ թաղված․․․։

ԱՅՍՔԱ՜Ն ՉՍԻՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿԻՐԸ, սեփական բնությունը, սեփական ժառանգությունը, սեփական հողը․․․հիվանդ, որկրամոլ, ագրեսիվ, ոչ քաղաքակիրթ հավաքականություն՝ անղեկ ու էգոիստ, ոչնչատեսիլ, գավառական ճաշակով, չտեսի կարճատեսությամբ ու ագահությամբ․․․

Սա սոսկ հողի դեգրադացիա չէ, սա մեր հասարակության, մեր արժեքային համակարգի դեգրադացիան է, երբ կորցրել ենք մեզ ու մեզ կրող ու սնող հողը պաշտպանելու ունակությունը, կամքը, ցանկությունը․․․

Մտածում եմ՝ մի՞թե այս կողմերում պետական պաշտոնյաներ չեն լինում և չեն տեսնում, թե ինչ աղետալի և անվեդարձ ճակատագրի է արժանացել Ծաղկաձորը․․․

Աչքիցս չի վրիպում, որ գրեթե ամեն թփի տակ պարեկ-ոստիկանների կույտեր են, նյարդային վերուվար անող ոստիկանական մեքենաներ։ Ի՞նչ անասելի միջոցներ են մսխվում ոչ կարևոր բաների վրա, մտածում եմ․․․

Հետո պարզվում է, որ Փաշինյանին են սպասում․ գալու է Ծաղկաձոր՝ մասնակցելու «Mining Armenia Forum 2026» հանքարդյունաբերական ֆորումին։ Հանքարդյունաբերություն և Ծաղկաձոր․ մի տեսակ սյուրեալիստական է։

Հետո կարդում եմ, որ խոսել է բնապահպանական չափանիշերից, պատասխանատու հանքարդյունաբերությունից և էլի մոդայիկ բաներից։

Հետո գլխի եմ ընկնում, որ առջևում Հանքավանն է՝ Ծաղկաձորի ճակատագրով․․․

Լավատես լինելու ոչ մի հիմք, որովհետև Հայաստանում, ինչպես Հայաստանում․ ցինիզմ, ոչ պրոֆեսիոնալիզմ և անպատժելիություն․ ինչին կպնում են՝ անդառնալի աղետ ․․․

Հայաստանը դառնում է հարուստ երկրների համար հումք արտահանող ու մատակարարող երկիր, և թքած, թե սերունդներին ինչ ընդերք ենք թողնում կամ, առհասարակ, ինչ ենք թողնում․․․

Հ․Գ․ Մինչ այդ՝ Հայաստանում շարունակվում է կենսաբազմազանության ՄԱԿ-ի համաժողովը․․․

Հ․Գ․ Ու ոչ պաշտոնական աղբյուրներից փոխանցում են, որ «ժողովրդավար» կառավարությունը մտադիր է բնապահպանական հարցերում համայնքներին վերապահված վերահսկողական լծակները չեզոքացնել․․․։

Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

19.10.2026

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company