Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալին
15 Հոկտեմբեր 2026
Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի ընկերակցությամբ, հանդիպում է ունեցել Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յոնեկ Փոլեի հետ։
Եվրոպայի սոցիալիտների կուսակցությունը Եվրոպայում սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական և աշխատավորական կուսակցություններ խոոշորագույն միավորումն է, որին Հարավային Կովկասից անդամակցող միակ կուսակցությունը ՀՅԴ-ն է։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են PES-ի և ՀՅԴ-ի միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական փոխըմբռնումը, պարբերական երկխոսությունը և PES-ի աշխատանքներում Դաշնակցության ներգրավվածությունը։
Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն հայտնելով PES-ի վերջին կոնգրեսի կողմից ՀՅԴ ներկայացրած բանաձևի որդեգրման կապակցությամբ, կարևորել է նման այդ հարցերի շարունակական բարձրաձայնումը, ինչը էական ազդեցություն կարող է ունենալու Բաքվում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ու անվերապահ ազատ արձակման, ՀՀ-ից բռնազավթված տարածքների դեօկուպացիայի, արցախահայության համալիր իրավունքների պաշտպանության և Հայաստանում քաղաքական ազատությունների հանդեպ հարգման հարցերում։
Իշխան Սաղաթելյանը ամփոփ ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Դաշնակցության դիմակայած մարտահրավերները, Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի շուրջ ՀՅԴ տեսակետները, Հայաստանում սոցիալ-դեմոկրատական արժեքների տարածմանը միտված գործողությունները։

