ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառակ աղճատում է թույլ տալիս

09 Հոկտեմբեր 2026

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ Փաշինյանն էլ, չէ՞, ընդունեց, որ «այսօր այլընտրանք չունենք»։ Հավանաբար հենց այդ արտահայտությունն էր, որ ստիպեց Պաուլա Պինյոին կասկածի տակ դնելու 2029 թվականին վիզաների ազատականացման գործընթացի ավարտը։ Բայց չեմ կարող ոչ մի բան ասել, ավելի շուտ՝ ցանկություն չունեմ։ Կարող եմ ուղղակի հիշեցնել, որ ժամանակին նույն Լուկաշենկոն ասել էր՝ «Նախկինները այս շիլան եփեցին, և խեղճ Նիկոլ Վովաևիչը ստիպված եղավ շիլան ուտել»։ Այնպես որ, իրանք մոտիկ ընկերներ են, իրար հետ կարող են կատակներ անել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպման ավարտին համատեղ լուսանկարվելու ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հումորին՝ «Մեզնից ոչ մի տեղ չես փախչի»։ Լուսանկարվելիս Փաշինյանը կանգնել էր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի մեջտեղում։

Հիշեցնենք, որ ժամանակին Բելառուսի նախագահը համանման արտահայտություն արեց՝ Հայաստանի՝ ՌԴ-Բելառուս միութենական պետությանը միանալու մասին խոսելով․ «Հայաստանը փախչելու/գնալու տեղ չունի։ Կարծում եք՝ իրենք որևէ մեկին պե՞տք են։ Իրենք դա արդեն տեսել են․․․ Նիկոլ Վովաևիչը դա տեսել է»։ Լուկաշենկոն նկատի ուներ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։

Ի դեպ, Աշխաբադում ունեցած իր ելույթում Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց Ալմա-Աթայի հռչակագրի մասին, որի վերակենդանացումը, իր գնահատմամբ, արդյունք դարձավ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի։ Նա կրկին «բացահայտեց» այդ հռչակագիրը, որն իր բնութագրմամբ երկրորդ շնչառություն բացեց տարածաշրջանում նաև մյուս երկրների համար։

Նիկոլ Փաշինյանի ելույթի մասով էլ Արթուր Խաչատրյանը նախ նկատեց, որ Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառակ աղճատում է թույլ տալիս․ «1991 թվականին, «Բելովեժյան պուտչից» հետո, Սովետական Միությունում նոր տարածաշրջանային գործընթացներն էին սկսվել․ բանակցություններ էին գնում Անկախ պետությունների միություն ստեղծելու մասին։ Դեկտեմբերի 9-ին նախատեսվում էր, որ այդ փաստաթուղթը ստորագրվեր։ Դրանից մի օր առաջ նախկին Սովետական միության սլավոնական երեք պետություն՝ դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտ գտնվող Բելովեժյան թավշուտում ստորագրեցին ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը, որով հռչակեցին Սովետական Միության՝ որպես վարչաքաղաքական միավորի գոյության ավարտը։ Դա եղել է դեկտեմբերի 8-ին, այլ ոչ թե դեկտեմբերի 21-ին, ինչպես խոսում է Փաշինյանը։

Եթե իրավական դադարեցման մասին է խոսում, դա տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին, երբ Սովետական Միության Ազգությունների պալատը հռչակեց, որ այլևս Սովետական միություն չկա, դրոշը իջեցրեցին, Գորբաչովն էլ հրաժարական տվեց։ Այսինքն՝ ԱՊՀ-ի ստեղծումը և Սովետական միության կազմալուծումը չի կարելի կապել Ալմա-Աթայի հռչակագրի հետ»։

Արթուր Խաչատրյանը հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ-ն նոր սկիզբ դիտարկելու գաղափար առաջ էր քաշել նաև այս տարվա մարտին Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ՝ հայտարարելով, որ Հայաստանը և Ադրբեջանը համարյա միաժամանակ անկախություն ստացան, երբ դեկտեմբերի 21-ին ստորագրեցին Ալմա-Աթայի հռչակագիրը․ «Այսինքն՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանը դարձավ անկախ, երբ միացավ ԱՊՀ-ին։ Այսինքն՝ քանի Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ-ի անդամ չէր, անկախ չէ՞ր։ Կամ որ Վրաստանը չմիացավ, անկախ պետություն չդարձա՞վ, կամ Լիտվան, Լատվիան և Էստոնիան։ Այնպես որ, Փաշինյանի գիտելիքները Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ խիստ սահմանափակ են, կամ սահմանափակ չեն, բայց ինքը գիտակցաբար աղճատում է իրականությունը»։

Մեր զրուցակիցը հստակեցնում է՝ Ալմա-Աթայի հռչակագիրը հղում է կատարում ազգերի ինքնորոշման վրա, տարածքային ամբողջականության վրա, նաև հայտարարում է, որ պետությունները ճանաչում են գոյություն ունեցող սահմանները․ «Այնտեղ որևէ հղում չկա, որ պետությունները վարչական սահմանները ընկալում են որպես պետական սահմաններ։ Այդ թեզը 2008 թվականի դեկտեմբերին առաջ էր մղում Ադրբեջանը, երբ քննարկվում էր Կոսովոյի կողմից միակողմանի անկախության հռչակման հարցը, և իրենք, բնականաբար, դեմ էին, որովհետև կար Արցախի Հանրապետության խնդիրը նույնպես։ Ադրբեջանը բառացի իրենց նամակում գրել էր, որ պետությունների ղեկավարները մտադրություն էին ուղղակի ունեցել վարչական սահմանները ճանաչել որպես պետական սահման։ Նույնիսկ Ադրբեջանը չի ասել, որ եղել է հաստատական որոշում։

Հիմա ինչո՞ւ է Փաշինյանը այսքան անհույս կառչել Ալմա-Աթայի հռչակագրից։ Ադրբեջանը ճնշում է, Փաշինյանը փորձում է վկայակոչել Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք։ Եվ խորհրդարանում ՔՊ ծրագրի քննարկման ժամանակ նույնիսկ ասաց, որ Ալմա-Աթայի լեգիտիմությունն ապահովում են 1979 թվականի քարտեզները կամ նման ինչ-որ մի բան։ Ալմա-Աթայի հռչակագրի տակ քարտեզ չկա, չկա որևէ իմպերատիվ, աներկբա պնդում, որ նախկին խորհրդային պետությունները իրենց վարչական սահմանները համարում են պետական սահմաններ։ Տվյալ պահին գոյություն ունեցող սահմանների մասին էր խոսքը։

Ադրբեջանը, թեև 1991 թվականին ստորագրեց, սակայն Ադրբեջանում տեղի ունեցած պետական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած Ժողովրդական ճակատը՝ Էլչիբեյը, հետ կանչեց Ադրբեջանի ստորագրությունը։ Եվ Ադրբեջանը միացավ ԱՊՀ-ին 93 թվականի սեպտեմբերի 24-ին կամ 23-ին։ Այդ ժամանակ սահմանները լրիվ այլ էին։ Այնպես որ, եթե Փաշինյանը հույս ունի, թե հղում կատարելով Ալմա-Աթայի վրա՝ ինքը կկարողանա սանձել Ադրբեջանին, անկեղծ ասած, ես այդքան լավատես չեմ»։

Նիկոլ Փաշինյանի այն պնդմանն էլ, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկու տարի է արդեն խաղաղություն ունեն, Արթուր Խաչատրյանը հակադարձում է․ «Բա եթե մենք ունենք խաղաղություն, ինքը ինչո՞ւ է Նախիջևանը կոչում «Նախչըվան»։ Ինքը ինչո՞ւ է Տիգրանաշենը կոչում Քյարքի։ Ասում է՝ «ներվը հանեմ, որ պատերազմ չլինի»։ Եթե պատերազմի վտանգը կախված է մեր գլխին, որ նույնիսկ տեղանվան օգտագործումը կարող է պատերազմի բերել, էլ ի՞նչ խաղաղության մասին ենք խոսում։

Առավելագույնը, ինչի մասին կարող ենք խոսել, փխրուն հրադադարն է։ Այո, տևում է երկու տարի, բայց դա փխրուն հրադադար է։ Այնպես որ, Փաշինյանը ճիշտ կանի՝ մտածի երկրի պաշտպանունակության բարձրացման, դաշնակիցների ձեռքբերման մասին, այլ ոչ թե փորձի ժողովրդին մոլորեցնել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, հետո մի բան էլ խաղաղությանը մեղադրի, թե խաղաղ պայմաններում զինվորները դիրքերում քնում են, դրա համար էլ ունենում ենք խաղաղ պայմաններում զոհեր։ Խայտառակություն է»։

Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների մասին Նիկոլ Փաշինյանի պնդումներին, Արթուր Խաչատրյանն արդեն որերորդ անգամ կրկնում է․ «Հայաստանը դեռ օգոստոսի 8-ին իրավական որոշակիությամբ հայտարարել է, որ Ադրբեջանին՝ Հայաստանի Ադրբեջանի արևմտյան հատվածի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապի հնարավորություն է տալիս։ Փոխարենը Ադրբեջանը Հայաստանին տալիս է միջազգային և ներպետական հավասար առավելություններ։

Դրանից հետո Հայաստանը և Միացյալ Նահանգները կնքում-հաստատում են TRIPP-ի իրականացման շրջանակը և հետո համաձայնագիրը, որը Սահմանադրական դատարանը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող։ Հիմա հարց է առաջանում․ այո, գետնի վրա շինարարություն չկա, բայց Հայաստանի մասով գոնե TRIPP-ի ինստիտուցիոնալ ճարտարագիտությունը հստակ է․ լինելու է back office, front office, լինելու է զարգացման կազմակերպիչ կորպորացիա, ֆինանսավորվելու է 200 միլիոնի կարգի, կա Սոկոլով և այլն։ Այսինքն՝ գոնե այդ ճանապարհի, որը, ըստ էության, միջանցք է, այդ միջանցքի ինստիտուցիոնալ պատկերը կա։

Ինչպե՞ս է Ադրբեջանը պարտավորվել, կամ ինչպե՞ս է Ադրբեջանը իրականացնելու իր պարտավորությունը Հայաստանի միջև ներպետական անցումը։ Ես հիշեցնեմ, որ այս տարի փետրվարին, Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում, պանելային քննարկումից հետո, քննարկմանը հետևած հարց ու պատասխանի ժամանակ Ստյոպա Սաֆարյանը հարցնում է «Խաղաղության խաչմերուկի» մասին Փաշինյանին, որը ենթադրում էր, որ այո, Նախիջևանով կտրվի անցում նաև Հայաստանին։ Ալիևը պատասխանեց․ «Եկավ Թրամփը, ունեցանք TRIPP-ը, կգա Բայդենը, կունենաք ձեր «Խաղաղության խաչմերուկը»։

Խորհրդարանում ինքը իրեն միամիտի տեղ դրեց կամ «Ուրախների և հնարամիտների» ակումբում իրեն պատկերացրեց և իմ տված կոնկրետ հարցը փորձեց կատակի վերածել․ երբ որ ասել եմ՝ կա հստակ պայմանավորվածություն, դա TRIPP-ն է, արդյոք կա՞ համանման փաստաթուղթ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև, որով ուրվագծվում է, թե Հայաստանը ինչպե՞ս է Նախիջևանով, օրինակ, Արարատի մարզից կապվելու կամ Արարատի մարզը ինչպես է Նախիջևանի միջոցով կապվելու Սյունիքի մարզի հետ։ Քանի որ ինքը պատասխան չունի, ինքը փորձեց սրամտել, թե՝ «ո՞վ է տեսել, որ Հայաստան-Ամերիկա փաստաթուղթը վավերացնի ադրբեջանական խորհրդարանը»։

Այսինքն՝ մենք Ադրբեջանին տրամադրում ենք միջանցք փաստաթղթով և հույսներս դնում ենք Ալիևի բարի կամքի վրա կամ խոստման վրա, որ մի օր էլ կտան այդ ճանապարհը մեզ։ Հերթական ասիմետրիան․ այնպես որ, մենք ունենք ոչ թե խաղաղություն, այլ ունենք հաղթողի կողմից պարտադրանք Հայաստանի նկատմամբ, ունենք փխրուն հրադադար»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդե

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ

06 Հոկտեմբեր 2026
Անվտանգային այն միջավայրը, որ ստեղծվել

Պետք է շատ մանրամասն քննարկվի Շաքիի դեպքը. Զինված ադրբեջանցին հատել է սահմանը,

06 Հոկտեմբեր 2026
«Ռազմիկ»-Ի Դերը ԼԵՄ-ի Կեանքին Մէջ

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի Հետ ԼԵՄ-ի «Ռազմիկ» պաշտ

06 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company