ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդեմ հայ ազգայնականների

06 Հոկտեմբեր 2026

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ հետևում են Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող զարգացումներին ու հրապարակվող հոդվածներին՝ քննադատաբար արձագանքելով դրանց։ Տարիների ընթացքում իմ շաբաթական հոդվածներից շատերը թարգմանվել ու վերահրապարակվել են ադրբեջանական ու թուրքական թերթերում և կայքերում։

Վերջին օրինակը Ատլանտայից (Ջորջիա նահանգ) Հարություն Աղա-Սարգսյանի հոդվածն է, որը սեպտեմբերի 29-ին հրապարակվել է հայաստանյան լրատվական կայքերից մեկում։ Նա Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահն է և Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) տեղական մարմնի հիմնադիրը։ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ» վերնագրով հոդվածում նա քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ամերիկահայ ուսանողների փոքր խմբի հետ հանդիպելու համար։ Փաշինյանը մտադիր էր ուսանողներին ներկայացնել «Իրական Հայաստանի» վերաբերյալ իր վիճահարույց հայեցակարգը։

Սեպտեմբերի 30-ին ադրբեջանական «1news.az» լրատվական կայքն արձագանքեց՝ քննադատելով Աղա-Սարգսյանին և պաշտպանելով Փաշինյանի քաղաքականությունը, որը վնաս է հասցնում հայկական ազգային շահերին։ Ֆարիդա Բաղիրովայի հեղինակած հոդվածը վերնագրված էր՝ «Ուժասպառ անող ուրվականի գերին. ինչպես է ռևանշիզմը խարխլում Հայաստանի ապագան»։

Բաղիրովան գրել է. «Վերջին տարիներին հայկական քաղաքական խոսույթն ավելի ու ավելի է դառնում վտանգավոր միտման պատանդ. արմատականությունն ու ռևանշիզմը վերածվում են հանրային կյանքի հիմնասյուների։ Այս կործանարար դինամիկայի շարժիչ ուժերը ոչ միայն երկրի ներսում գործող արմատական ուժերն են, այլև արտերկրի հայկական սփյուռքի մի հատվածը»։

Այնուհետև Բաղիրովան հարձակվեց Հայ Առաքելական եկեղեցու վրա. «Էջմիածինը և դրա հետ կապված սփյուռքյան շրջանակները շարունակում են մնալ ռևանշիստական հռետորաբանության մոբիլիզացման կարևորագույն խողովակներից մեկը։ Ազդեցության այս փոխկապակցված ցանցը տասնամյակներ շարունակ հնարավորություն է տվել արմատականներին օրակարգ թելադրել Երևանին։ Նրանց համար Հայաստանը ոչ թե իր սոցիալ-տնտեսական խնդիրներով ապրող երկիր էր, այլ քաղաքական հավակնությունները բավարարելու ցատկահարթակ»։

Այնուհետև Բաղիրովան պաշտպանեց Փաշինյանի՝ «Իրական Հայաստան» հայեցակարգը՝ հավելելով. «Փաշինյանը փշրում է այն պատրանքը, թե արտերկրում գտնվող լոբբիստներն իրավունք ունեն զոհաբերելու Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը՝ հանուն սեփական գաղափարական դոգմաների»։

Վերադառնալով Հայոց եկեղեցու դեմ իր հարձակումներին՝ Բաղիրովան գրել է. «Նմանատիպ գործընթացներ են տեղ ունենում նաև հայկական եկեղեցում, որը, փոխանակ խաղաղություն քարոզելու, վերածվում է տարածաշրջանում վերջնական խաղաղությանն ուղղված ցանկացած շարժման դեմ գաղափարական դիմադրության կենտրոնի։ Ռևանշիզմն այլևս անցյալի շուրջ վեճ չէ. դա քաղաքական մոդել է, որը պահանջում է «թշնամու մշտական ներկայություն», վերադարձ դեպի «կորուստները» և նոր իրողությունը չընդունելու կեցվածք։ Եթե Հայաստանում ցանկանում են շարունակել ապրել այս տրամաբանությամբ, դա իրենց ընտրությունն է։ Ադրբեջանն առավելագույն հստակությամբ ներկայացրել է իր դիրքորոշումը՝ խաղաղություն, կայունություն, զարգացում։ Հայ հասարակությունը ստիպված է լինելու ինքնուրույն առերեսվել իր քաղաքական ուրվականներին»։

Ադրբեջանական մի շարք կայքեր պարբերաբար թիրախավորում են հայկական ընդդիմությանը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Հոդվածները մանրակրկիտ ուսումնասիրված են և գրված են տարբեր լեզուներով, այդ թվում՝ բարձր մակարդակի անգլերենով։ Ակնհայտ է, որ այդ կայքերը լավ ֆինանսավորվում են, իսկ դրանց համար հոդվածներ գրող վերլուծաբանները բարձր վարձատրություն են ստանում Ադրբեջանի իշխանությունների կողմից։

Հայաստանի ներսում և դրանից դուրս Փաշինյանի ընդդիմախոսների վրա հարձակվելու մոլուցքի մեջ ադրբեջանական լրատվամիջոցներն ու պաշտոնյաները, կարծես, չեն գիտակցում, որ ակնհայտ են դարձնում հետևյալը․ Ադրբեջանը ողջունում և սատարում է վարչապետի վարած քաղաքականությունը։ Երբ թշնամիդ կանգնում է սեփական կառավարությանդ կողքին, կասկածելու լուրջ հիմքեր են առաջանում։ Վերջին տարիներին Փաշինյանն արել է հնարավոր ամեն ինչ՝ իր գործելակերպը Ադրբեջանի և Թուրքիայի ցանկություններին համապատասխանեցնելու համար։ Նա բազմաթիվ զիջումների է գնացել և շարունակում է գնալ։ Նա Ադրբեջանին է հանձնել Արցախը և զիջել Հայաստանի Հանրապետության տարածքից հատվածներ՝ միաժամանակ օտարվելով Հայաստանի քաղաքացիներից և Սփյուռքի ներկայացուցիչներից։

Բնականաբար, Ադրբեջանն ու Թուրքիան գոհ են նրանից։ Ինչպես ասում են՝ «ներքին թշնամին շատ ավելի վտանգավոր է, քան արտաքինը»։

Ադրբեջանի և Թուրքիայի ամենամեծ մտավախությունն այն է, որ Փաշինյանին կփոխարինի հայրենասեր հայ ղեկավար, որը կպաշտպանի ազգային շահերը։

Ադրբեջանի՝ որպես խաղաղասեր պետության մասին անդադար պնդումներին հակասում է նախագահ Իլհամ Ալիևի հրաժարումը ստորագրել համաձայնեցված «Խաղաղության պայմանագիրը», այն էլ այն դեպքում, երբ նա նախկինում հայտարարել էր, թե Փաշինյանին թելադրել է համաձայնագրի բոլոր 17 հոդվածները։

Ալիևը պարբերաբար սպառնալիքներ է հնչեցնում՝ զգուշացնելով, որ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա, եթե վերջինս չընդունի ադրբեջանական բոլոր պահանջները։ Նա Հայաստանի ղեկավարներին որակում է որպես «պատերազմական հանցագործներ, որոնք պետք է ստանան իրենց արժանի պատիժը»՝ միաժամանակ հրաժարվելով ազատ արձակել Բաքվում ապօրինի բանտարկված ու դատապարտված Արցախի պաշտոնյաներին։

Վերջերս Ալիևը նույնիսկ խոսել է «Հաղթանակի երրորդ կամարը… հենց այսօր Երևանի կենտրոնում» կառուցելու մասին։

Մինչդեռ Փաշինյանն անդադար խոսում է այն մասին, թե ինչպես է խաղաղություն բերել Հայաստանին։ Սակայն խաղաղությունը չի կարող լինել միակողմանի։ Խաղաղություն գոյություն չունի, երբ թշնամին յաթաղանը ճոճում է գլխիդ վերևում՝ սպառնալավ կտրել այն։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդե

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ

06 Հոկտեմբեր 2026
«Ռազմիկ»-Ի Դերը ԼԵՄ-ի Կեանքին Մէջ

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի Հետ ԼԵՄ-ի «Ռազմիկ» պաշտ

06 Հոկտեմբեր 2026
Փարիզում ներկայացվել է Արցախի մասին պա

Սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված «Նամակներ դրախտ

04 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հ

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել

04 Հոկտեմբեր 2026
Երկարատև խաղաղությունը չպետք է լինի հ

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է Հայ դատի Ամերիկայի Ար

04 Հոկտեմբեր 2026
Անվտանգային համակարգը խոցելի է, իսկ պե

Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի սահմանախախտի ներխուժման և տեղի բնակիչն

03 Հոկտեմբեր 2026
Մեր Կարեւորագոյն Որոշումը Ներքին Միասն

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

03 Հոկտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company