ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
  • Լուրեր

Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրամի անդամակցությունն Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամին

14 Նոյեմբեր 2026

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European Progressive Studies/FEPS) գլխավոր ասամբլեան նոյեմբերի 13-ին վավերացրել է «Հրայր Մարուխյան» հիմնադրամի անդամակցության դիմումը։

FEPS-ը եվրոպական խոշորագույն քաղաքական հիմնադրամներից մեկն է, իսկ սոցիալ-դեմոկրատական ուղղվածության՝ խոշորագույնը։ Այն ունի 41 լիիրավ անդամ ԵՄ անդամ երկրներից և 31 դիտորդ անդամ՝ ԵՄ և այլ երկրներից։

Այս հաջողությունն իր աշխատանքները վերաաշխուժացնող «Հրայր Մարուխյան» հիմնադրամին հնարավորություն կտա շեշտակիորեն ընդլայնել միջազգային համագործակցության շրջանակը, ներգրավվել ոլորտային կրթական, հետազոտական և գիտական ծրագրերում։ FEPS-ի անդամակցությունն էապես կընդլայնի նաև «Հրայր Մարուխյան» հիմնադրամի վերլուծական ներուժը՝ վերջինիս հնարավորություն ընձեռելով օգտվել FEPS-ի վերլուծական կարողություններից։

FEPS-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Բրյուսելում գտնվող «Հրայր Մարուխյան» հիմնադրամի տնօրեն Գևորգ Ղուկասյանը հանդիպել է FEPS-ի նախագահ Նիկոլաս Շմիդթի և FEPS-ի գլխավոր քարտուղար Լասլո Անդորի հետ և մտքեր փոխանակել առաջիկա համագործակցության շուրջ։ Նախքան այդ՝ գլխավոր ասամբլեայի ընթացքում տեղի ունեցած իր ելույթում, նա ընդգծել է Հայաստանում սոցիալ-դեմոկրատական գաղափարների շուրջ մտավոր, ակադեմիական և քաղաքական միջավայրի զարգացման կարևորությունը։

Նրա խոսքով՝ սոցիալ-դեմոկրատիան Հայաստանի համար պարզապես քաղաքական ավանդույթ չէ, այլ երկրի ապագայի հրամայական, ինչպես նաև ժողովրդավարական համախմբման, սոցիալական արդարության, տնտեսական զարգացման ու ազգային անվտանգության մարտահրավերներին արձագանքելու համապարփակ արժեհամակարգ։ Գևորգ Ղուկասյանն առանձնացրել է Հայաստանում սոցիալ-դեմոկրատական գաղափարների քաղաքացիական և մտավոր միջավայրի ձևավորումը՝ որպես հիմնադրամի գործունեության առանցքային ուղղություն։

Անդրադառնալով հիմնադրամի ռազմավարական առաջնահերթություններին՝ Գևորգ Ղուկասյանը նշել է, որ այն նպատակ ունի կամուրջ դառնալու հայաստանյան հասարակության և եվրոպական սոցիալ-դեմոկրատական ընտանիքի, ակադեմիական հետազոտությունների և քաղաքական որոշումների կայացման, ինչպես նաև պատմական սոցիալիստական ժառանգության և արդի մարտահրավերների միջև։

Երևան
13 նոյեմբերի, 2026թ․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է նոր Սահմանադրութ

Նիկոլ Փաշինյանը կրկին կարող է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիա

12 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Աւստրալիոյ 53-րդ Շրջանային Ժողո

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Աւստրալիոյ կառոյցի 53-րդ Շրջանային Ժողովը սկսաւ

11 Նոյեմբեր 2026
Ո՛չ՝ պարտադրուած Սահմանադրութեան

Հայաստանի Սահմանադրութեան շուրջ ծաւալող պայքարը պարզապէս իշխանութեան եւ ընդդիմ

11 Նոյեմբեր 2026
Խաղաղութեան գինը …

Հայաստանի ներկայիս իշխանախումբը 2018 թւականին կառավարական համակարգը բռնազաւթել

11 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Թրքական Եւ Ազրպէյճանական Առաւե

Հայաստանի առաջին նախագահին գլխաւոր խորհրդականին տուած հարցազրոյցին ընթացքին հն

11 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջ

Նոյեմբերի 9-ը հայկական պետականության ռազմավարական սնանկության և սուբյեկտայնութ

11 Նոյեմբեր 2026
Փաշինյանի անիմաստ ելույթը Համաշխարհայի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 6-ին Երևանում անցկացված Հա

10 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company