ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանի անիմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում

10 Նոյեմբեր 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 6-ին Երևանում անցկացված Համաշխարհային հայկական գագաթնաժողովում։

2024 թվականին համանման գագաթնաժողովում ունեցած իր ելույթում Փաշինյանը վիրավորեց բոլորին՝ հայտարարելով, թե իր և իր լսարանի առջև ծառացած «ամենամեծ խնդիրը» հայրենասիրությունն է։ Նա նաև հանդես եկավ այն անհեթեթ պնդմամբ, թե հայ ժողովրդի մեջ հայրենասիրությունը սերմանել են օտար ուժերը։ Ավելին, նա հայտարարեց, թե Հայոց ցեղասպանության հիշատակումը խորհրդային քարոզչության գործիք է եղել։ Բացի այդ, Փաշինյանը նախատեց սփյուռքահայ լսարանին՝ քննադատելով և մերժելով Հայաստան ուղարկված նրանց մարդասիրական օգնությունը։

Այս տարվա գագաթնաժողովին Փաշինյանը դարձյալ իզուր վատնեց թե՛ իր, թե՛ հարյուրավոր հայրենասեր սփյուռքահայերի ժամանակը, որոնք թողել էին իրենց տներն ու աշխատանքը և հազարավոր դոլարներ ծախսել ավիատոմսերի, հյուրանոցների ու սննդի վրա՝ Հայրենիք այցելելու համար։

Փաշինյանը ոչ մի նոր բան չասաց, այլ կրկնեց «Իրական Հայաստանի» մասին իր քարոզչությունը, որն իրականում նրա «Կեղծ Հայաստանն» է։

Փաշինյանի ամենամեծ սխալն այն էր, որ նա 27 րոպե խոսեց առանց գրավոր տեքստի՝ պարզապես ասելով այդ պահին մտքին եկածը։ Նրա ասածների մեծ մասը որևէ աղերս չուներ ո՛չ Սփյուռքի, ո՛չ էլ որևէ այլ թեմայի հետ։

Նա սկսեց նրանից, իբր հայերն առաջին քրիստոնյա ժողովուրդը չեն, ինչը մի պահ ապշեցրեց լսարանին։ Այնուհետև նա բացատրեց այն, ինչ գիտի յուրաքանչյուր հայ՝ Հայաստանն առաջին պետությունն է, որ ընդունել է քրիստոնեությունը։ Դրանից հետո նա արժեզրկեց Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը՝ պնդելով, թե հայերն այն ընդունել են լոկ թագավորի հրամանով։

Իր ելույթի ընթացքում Փաշինյանը բազմիցս բացատրեց հայրենիքի և պետության միջև եղած տարբերությունը։ Հայերի մեծ մասը գիտի, որ դրանց միջև որևէ տարբերություն չկա։ Թեև ճիշտ է, որ անցյալում հայ ժողովուրդն ունեցել է շատ ավելի մեծ պետություն, և հուսով ենք, որ ապագայում դարձյալ կունենա, այնուամենայնիվ, այն, ինչ ունենք այսօր, և՛ մեր Հայրենիքն է, և՛ մեր պետությունը։ Դրանք նույն բանն են։

Փաշինյանը նույնիսկ հարցադրում արեց՝ արդյոք հայ ժողովուրդը գոյություն է ունեցել քրիստոնեության ընդունումից առաջ։ Ուրախ եմ, որ նա գոնե չհայտարարեց, թե մինչև 2018 թվականին իր իշխանության գալը ոչ հայեր կային, ոչ էլ Հայաստան։

Առանց որևէ ակնհայտ պատճառի՝ Փաշինյանն այնուհետև երկարաշունչ մեկնաբանություններ արեց հայ գյուղացիների մասին, որոնք չեն ցանկանում վարորդական իրավունքի վկայական կամ պետհամարանիշ ձեռք բերել, ինչպես նաև մեքենաների տեխնիկական զննում անցկացնել։ Այս հարցերից և ոչ մեկը չի առնչվում սփյուռքահայերին, որոնք Հայաստան էին ժամանել բոլորովին այլ նպատակով։

Այնուհետև Փաշինյանն անմտորեն պնդեց, թե Հայաստանի սահմանները թույլ չեն տալիս, որ հարևան Ադրբեջանն ու Թուրքիան ոտնձգություն կատարեն Հայաստանի տարածքի նկատմամբ։ Նա, ըստ երևույթին, հույս ուներ, որ ներկաները չեն հիշի, որ ադրբեջանական բանակը 2021-2022 թվականներից ի վեր բռնազավթել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ և շարունակում է մնալ այնտեղ։

Իր ելույթի վերջում Փաշինյանը կեղծ հայտարարություն արեց, թե Հայաստանը սփյուռքահայերին առաջարկում է «սեր և հարգանք»։

Իրականում պատկերը հակառակն է․ Հայաստանի կառավարությունը սփյուռքահայերից ոմանց արգելում է այցելել Հայրենիք՝ ընդգրկելով նրանց «սև ցուցակում» միայն այն պատճառով, որ վերջիններս տարաձայնություններ են ունեցել Հայաստանի իշխանությունների, մասնավորապես՝ Փաշինյանի հետ։ Վերջերս գրել էի ԱՄՆ քաղաքացի հանդիսացող մի հայուհու տխուր պատմության մասին, որին ձերբակալել էին Երևանի օդանավակայանում՝ Փաշինյանի հասցեին արված քննադատական մեկնաբանության պատճառով։ Այդ մեկնաբանությունը նա հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում դեռ մեկ տարի առաջ՝ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ։

Ես կանգ չեմ առնի Փաշինյանի կողմից տեղական տասնյակ քաղաքական ընդդիմախոսների ձերբակալությունների, ինչպես նաև առանց դատավարության նրանց գույքի ու բիզնեսների բռնագրավման փաստերի վրա։ Սակայն ոչ ոք չի համարձակվում մեղադրանք առաջադրել և ձերբակալել Փաշինյանին՝ Հայաստանի օրենքների բազմաթիվ խախտումների, այդ թվում՝ իր հայ ընդդիմախոսներին «սատկացնելու» սպառնալիքների համար։

Փաշինյանը մշտապես պարծենում է, թե ժողովրդավարություն և խաղաղություն է բերել Հայաստան։ Ցավոք, նա երկիրը վերածել է բռնապետության և կանգնած է Հայրենիքի մնացյալ հատվածը կործանելու եզրին։

Փաշինյանը նաև գովաբանեց ինքն իրեն՝ Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ստեղծելու համար։ Սակայն, նա չի գիտակցում, որ ինքն ու այդ կառույցի իր նշանակած ղեկավարը՝ Զարեհ Սինանյանը, այրել են Հայաստանի և Սփյուռքի միջև եղած բոլոր կամուրջները։

Այնուհետև Փաշինյանը 22 րոպե հատկացրեց սփյուռքի լսարանի հարցերին պատասխանելուն։ Առաջին հարց տվողն իր դժգոհությունը հայտնեց Հայաստանի խորհրդարանում վերջերս տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ: Զարմանալիորեն, Փաշինյանն անտեսեց քննադատությունը՝ հավելելով, որ ծեծկռտուքը ժողովրդավարության նշան է: Նա կեղծորեն հայտարարեց, թե նման ծեծկռտուքներ երբեք չեն լինում բռնապետական վարչակարգերում, այլ պատահում են միայն ժողովրդավարական երկրներում, ինչպիսին Հայաստանն է: Նա, հավանաբար, չի տեսել Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցող դաժան բռնցքամարտերի կրկնվող նողկալի տեսարանները, մինչդեռ ոչ ոք Թուրքիան չի անվանի ժողովրդավարական պետություն: Փաշինյանը դարձյալ հակասեց ինքն իրեն՝ ասելով, թե չի ողջունում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը, թեև ընդամնեը մեկ շաբաթ առաջ գովաբանել էր իր կուսակիցներին ծեծկռտուքին մասնակցելու համար:

Փաշինյանին ակնհայտորեն անհրաժեշտ է ելույթներ գրող փորձառու մասնագետ, ինչպես աշխարհի շատ երկրների ղեկավարների դեպքում է, որը կօգնի նրան խուսափել նման անհեթեթ հայտարարություններից։ Բարեբախտաբար, այս անգամ նրա ելույթը երկար չտևեց, ինչպես երկու տարի առաջ։

Չնայած Փաշինյանի ելույթի թերություններին և գագաթնաժողովի կազմակերպման վրա կառավարության կատարած ահռելի ծախսերին, որոնք կազմել են շուրջ 814 հազար դոլար, վստահ եմ, որ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հարյուրավոր հայեր անչափ ուրախ էին Հայրենիք այցելելու ընձեռնված հնարավորության համար։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանի անիմաստ ելույթը Համաշխարհայի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 6-ին Երևանում անցկացված Հա

10 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company