ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Արտահերթ ընտրությունների գնալու միակ տարբերակը Փաշինյանի հրաժարականն է

05 Նոյեմբեր 2026

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշումները և ալիևյան սահմանադրությունը Հայաստանում թույլ չտալու քայլերը. այսօր՝ նոյեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։

«Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ սահմանադրությունը արտաքին պերիմետրերի վրա և դրանցից դուրս չի քննարկվել։ Բնականաբար հարց է առաջանում՝ ադրբեջանցիները, որտեղ նստում, վեր են կենում, ասում են՝ Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը, որպեսզի լինի խաղաղության համաձայնագիր։ Այս իշխանությունները ասում են՝ պետք է փոխվի սահմանադրությունը, որպեսզի լինի խաղաղության համաձայնագիր։ Արարատ Միրզոյանը ասում է՝ դա իրենց նախապայմանն է, այլ ոչ թե իրենց պարտադրանքը։ Այսինքն ինչ-որ մի տեղ դա քննարկվել է, չէ՞»,–ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ԹՐԻՓՓ–ը ուներ պատերազմի սպառնալիքը կանխելու նպատակ, Խաչատրյանն ասաց. «Եկեք մի հատ կողմնոշվենք, պատերազմի սպառնալիքը կանխում է ԹՐԻՓՓ–ը, թե՞ սահմանադրությունը: Իրենք ասում են՝ ԹՐԻՓՓ–ը պատերազմը կանխում է: Հիմա ԹՐԻՓՓ է կանխո՞ւմ, սահմանադրությունն է կանխո՞ւմ, եվրադիտորներն են կանխո՞ւմ։ Էլ ինչ պահանջ կարող է լինի, որպեսզի պատերազմը կանխվի։ Ասում է՝ ես ներվը հանում եմ, դրա համար եմ Տիգրանաշենին ասում Քյարքի, է՞լ ինչ պահանջներ կան»,–ասաց նա։

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի ղեկավարների նկատմամբ հետապնդումներին, Արթուր Խաչատրյանն ասաց. «Ինչը, որ մենք տեսնում ենք, դա Հայաստանի Հանրապետությունում լարվածության և բռնությունների աճի մի նոր գալար է, երբ ընդիմադիրները այստեղից ասում են, որ Հայաստանը ալիևյան սահմանադրություն չպետք է ունենա, իշխանությունները հանկարծ սկսում են մարդկանց ձերբակալել՝ տարբեր մեղադրանքներ առաջադրելով։ Եվ այստեղ գալիս է Նիկոլ Փաշինյանի այդ հայտնի հայտարարությունը՝ կզացնելու եմ։ Հետո էլ նախագահ Քոչարյանին կալանավորելուց հետո ասաց՝ «Ասել եմ կկզացնեմ, կկզացնեմ»։

Բռնակալական երկրներում, ինչպիսին որ մենք ունենք, քաղաքական օպոնենտները դատվում են քրեական հանցագործություններով։

Ասում է՝ կհամոզեմ, որպեսզի ընդիմությունը փոխի իր միտքը և գնա սահմանադրական հանրաքվեի։ Ընդիմությունն ասում է՝ ոչ, մենք մեր միտքը փոխողը չենք։ Ասում է՝ կգնանք արտահերթ ընտրությունների։ Մենք էլ ասում ենք՝ ընտրություն ես ուզում, հրաժարական տուր, ո՞վ է քո ձեռքը բռնել։ Մեկ էլ հանկարծ պարզվում է, որ բոլորը հանցագո՞րծ են։ Այսինքն ովքեր Նիկոլ Փաշինյանի կողմն են, իրենք բարի պուպուշ բյուրեղյա ազնվության մարդիկ են, ովքեր Նիկոլ Փաշինյանի քաղաքականության դեմ են, դառնում են հանցագործնե՞ր»։

Նա չբացառեց, որ անցնեն փողոցային պայքարի. «Խորհրդարանական և արտախորհրդարանական պայքարի ձևերը պետք է համադրել։

Արտահերթ ընտրությունների գնալու միակ տարբերակը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, եթե ինքը համոզված լիներ, որ ընտրություններում կհավաքեր այդքան ձայն, ոչ թե կկալանավորեր Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, այլ հրաժարական կտար»։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող պահանջներին, Արթուր Խաչատրյանն ասաց. «Ինչքա՞ն կարող ենք ընկրկել։ Վերջապես պետք է հասկանալ, որ կա կարմիր գիծը։ Ո՞րն է այդ կարմիր գիծը, կամ ո՞վ ասեց, որ այլ լրացուցիչ նախապայմաններ Ադրբեջանը չի դնելու։

Նույն Նիկոլ Փաշինյանը ասում էր՝ անկլավներ չեն լինելու, բոլորը մտածում էին՝ դե անկլավների փոխանակում կլինի։ Ես գծել եմ, ցույց եմ տվել, որ այսպես մի հատ սեպ կխրվի Հայաստանի թիկունքին, մի հատ ելուստ կառաջարկվի Հայաստանին դեպի Արծվաշեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան լիագու

Հ.Մ.Ը.Մ.ի միջ-դիւանական 12-րդ խորհրդաժողովի նախօրեակին, 2-4 Նոյեմբերին, Հ.Մ.Ը.

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company