ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում

03 Նոյեմբեր 2026

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկռտուքի մեջ․ նրանք հարվածներ էին հասցնում միմյանց և նույնիսկ աթոռ նետում, ինչի հետևանքով ոմանց քիթն արյունահոսել էր, իսկ հագուստները՝ պատռվել։

Երկու կողմից սպառնացող հարևաններից զատ՝ Հայաստանն ունի ներքին թշնամի, որը թերևս ամենավտանգավորն է։

Անցյալ շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած և ուղիղ եթերով հեռարձակված ծեծկռտուքն անվայելուչ վարքագիծ էր, որը հարիր չէ մի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներին, որոնք հպարտանում են աշխարհի հնագույն քրիստոնյա ազգին պատկանելով և ապրում են, իբր, ժողովրդավարական երկրում։

Ցավոք, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հրաժարվեց ընդհատել այս սկանդալային տեսարանի ուղիղ հեռարձակումը։ Նա հայտարարեց, որ ցանկանում է՝ հանրությունը տեսնի, թե ինչ է կատարվում խորհրդարանում։ Ծեծկռտուքի տեսանյութերը լայն տարածում գտան սոցիալական ցանցերում և լուսաբանվեցին NBC-ի, Al Jazeera-ի և CNN-ի կողմից՝ ամոթալի վիճակի մեջ դնելով աշխարհասփյուռ հայությանը։

Ռուբինյանն իրեն ավելի շատ խուլիգանի պես է պահում, քան Ազգային ժողովի նախագահի։ Նա թույլ է տալիս իր կուսակիցներին վիրավորել ընդդիմությանը, սակայն հենց ընդդիմության ներկայացուցիչներից որևէ մեկը քննադատական խոսք է հնչեցնում մեծամասնության հասցեին, անմիջապես անջատում է նրա խոսափողը և կարգադրում անվտանգության աշխատակիցներին հեռացնել այդ պատգամավորին նիստերի դահլիճից։

Իրավիճակն ավելի վատթարացնելով՝ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով տեղի ունեցած ծեծկռտուքը, հայտարարեց, որ «սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձեռնարկած քայլերին… Աթոռով կլինի, թե այլ բանով՝ դա համաչափ է և ճիշտ… Եթե որևէ մեկը կարծում է, թե կարող է ձեռք բարձրացնել և հարվածել պատգամավորին… ապա մենք կկոտրենք այդ ձեռքը»։ Ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ աթոռ էր նետել Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանը։ Թեև Փաշինյանը խոստացել էր կոտրել յուրաքանչյուրի ձեռքը, ով կհարվածի պատգամավորին, հարձակման համար որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։

Բազմիցս և կեղծորեն հայտարարելով, թե նա Հայաստանին ժողովրդավարություն և խաղաղություն է բերել, Փաշինյանն անցյալ շաբաթ խոստովանեց, որ եթե մինչև 2031 թվականը, այսինքն իր պաշտոնավարման ընթացքում խաղաղության պայմանագիրը չստորագրվի և չվավերացվի, ապա «ես դա կհամարեմ անձնական ձախողում»։

Օրեցօր Փաշինյանն ավելի մտահոգիչ քայլեր է ձեռնարկում՝ անկայունություն հրահրելով երկրի ներսում։ Նա համաձայնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջին՝ Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանելու 1990 թվականի Անկախության հռչակագրին կատարված հղումը։ Ալիևը այդ հղման հեռացումն է դարձրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայման։ Անհավատալի է, որ Հայաստանի թշնամին է թելադրում նրա Սահմանադրության բովանդակությունը, իսկ Փաշինյանը ոչ միայն համաձայնվում է դրան, այլև Հայաստանի Անկախության հռչակագիրը անվանում է «հակապետական»։

Բարեբախտաբար, նոր Սահմանադրության ընդունման ճանապարհին կա մի լուրջ խոչընդոտ։ Փաշինյանի կուսակցությունը խորհրդարանում չունի երկու երրորդ մեծամասնություն, որն անհրաժեշտ է համազգային հանրաքվե նշանակելու համար։ Ալիևը հայտարարել է, որ առանց նման հաստատման չի ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Սա կարող է լուրջ հարված լինել Փաշինյանի առանցքային քաղաքական նպատակին և նույնիսկ հանգեցնել նրա քաղաքական անկմանը։

Այս երկընտրանքը հաղթահարելու նպատակով Փաշինյանը սկզբում հայտարարեց, որ ստիպված կլինի անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ հույս ունենալով, որ իր կուսակցությունը կստանա անհրաժեշտ թվով ձայներ՝ խորհրդարանում երկու երրորդ մեծամասնությունն ապահովելու համար։ Սակայն շուտով նա հրաժարվեց այս գաղափարից՝ տեսնելով, որ իր կուսակիցները մտավախություն ունեն, որ նման ընտրությունների արդյունքում հնարավոր է իրենք դառնան փոքրամասնություն։

Փաշինյանը ստիպված է մշակել նոր ծրագիր, որը չի պահանջի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նա խորհրդավոր կերպով հայտարարեց․ «Ես մի առաջարկ կանեմ, որից ընդդիմությունը չի կարողանա հրաժարվել»։ Հավանաբար, նա առնվազն վեց ընդդիմադիր պատգամավորի դեմ շինծու մեղադրանքներ կհորինի և նրանց կսպառնա ազատազրկմամբ։ Եթե նրա շանտաժը հաջողվի, նա կստանա անհրաժեշտ երկու երրորդ մեծամասնությունը։ Սակայն երկու ընդդիմադիր խմբակցություններն արդեն հայտարարել են, որ կխոչընդոտեն հանրաքվեի անցկացմանը։

Հատկանշական է, որ անցյալ շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի պատգամավորներին հայտնել է, որ եթե հանրաքվեի ընթացքում ժողովուրդը մերժի Սահմանադրությունը, ապա կառավարությունը «հրաժարական կտա և կհեռանա»։ Սա վերջ կդնի թե՛ Փաշինյանի սիրելի խաղաղության պայմանագրին, թե՛ նրա վարչապետությանը։

Մեկ այլ լուրջ խնդիր է այն, որ Փաշինյանի հրահանգով ձերբակալվել են ընդդիմության մի քանի հարյուր կողմնակիցներ՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրողներին, իբր, կաշառելու մեղադրանքով։ Նրանք արդեն ամիսներ շարունակ պահվում են կալանքի տակ՝ առանց դատաքննության, մինչդեռ Փաշինյանը շարունակաբար նրանց ներկայացնում է որպես կաշառատուներ։ Մինչ օրս որևէ դատարան նրանց մեղավոր չի ճանաչել որևէ հանցանքի համար։ Միևնույն ժամանակ, Փաշինյանի կուսակցության օգտին քվեարկած ոչ մի անձ չի ձերբակալվել ընտրակաշառքի համար։

Հեգնական է, որ վերջերս հրապարակված մի տեսանյութում երևում է, թե ինչպես է Փաշինյանն անձամբ ընտրակաշառք առաջարկում ընտրողներից մեկին՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Ինչո՞ւ նա չի ձերբակալվել իր ակնհայտ անօրինական արարքի համար։

Երկրորդ իրավական խնդիրը Փաշինյանի հրահանգով մի շարք հայտնի և մեծահարուստ հայերի ձերբակալությունն է։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև գործարարներ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը ձերբակալվել են չապացուցված մեղադրանքների հիման վրա, բռնագրավել են նրանց գույքն ու բիզնեսը և կալանք դրել նրանց բանկային հաշիվների վրա։ Նրանց մեղադրանք է առաջադրվել բացառապես Փաշինյանի հայտարարույթունների հիման վրա։ Նրանցից ոչ մեկը դատարանի կողմից մեղավոր չի ճանաչվել որևէ հանցագործության կատարման մեջ։ Հետևաբար նրանց գույքի բռնագրավումը պատշաճ ընթացակարգերի և օրենքի գերակայության խախտում է:

Վերոնշյալ երեք անձինք, ինչպես նաև շատ ուրիշներ, պետք է դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով ազատ արձակել իրենց և ֆինանսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի կառավարության դեմ՝ թույլ տված բազմաթիվ խախտումների համար։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan

27 Հոկտեմբեր 2026
Խաժակ Մկրտիչեանի այցելութիւններն ու հա

Խաժակ Մկրտիչեան հանդիպումներ ունեցաւ Հ.Յ.Դ. Աւստրալիոյ հովանիին տակ գործող միո

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company