ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օրենսդրական լուծումները չեն կարող անհրաժեշտ արդյունք ապահովել

28 Հոկտեմբեր 2026

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը ԱԺ-ում` «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի քննարկմանը.

Սիրելի հայրենակիցներ,

Վերջին շրջանում ընտանեկան բռնություն երևույթի շուրջ այնպիսի իրարանցում է ստեղծվել և այնպիսի թվեր են հանրայնացվում, որ կարելի է մտածել, թե այն երկրի թիվ մեկ անհաղթահարելի խնդիրն է։

Մինչդեռ ըստ ԱՀԿ և ՄԱԿ-ի՝ 2023 թ․ ուսումնասիրության՝ 15–49 տարեկան կանանց շրջանում ֆիզիկական կամ սեռական բռնության տարածվածությամբ Հայաստանի ցուցիչը աշխարհում 8.7% է, այն գրեթե 8-ից 3 անգամ ցածր է Եվրոպական երկրներից– ֆինլանդիա, Մեծ Բրիտանիա, Կիպրոս, Հունգարիա և այլն։

Այս վիճակագրությունը հատուկ պատժողական սանկցիաների իրականացման անհրաժեշտություն չի պարտադրում։

1․Նշենք, որ Հայաստանում չկա բացառապես ընտանեկան բռնությանը նվիրված առանձին ռազմավարություն, իսկ 2026–ին ուժի մեջ մտած ռեաբիլիտացիոն ծրագրի արդյունավետության գնահատման վերլուծություն չի կատարվել։

2. 2017–ին ընդունված «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի վերնագիրը և, առհասարակ, հանցագործությունների դեմ պայքարի փիլիսոփայությունը, նախևառաջ, ենթադրում են դրանց կանխարգելում։

Սակայն 8 նախագիծ ներառող փաթեթն ավելի շուտ ՊԱՏԺՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ոլորտից է, քան՝ կանխարգելման։

3․Հանրային համատարած բռնության մթնոլորտումմոլորություն է համոզումը, թե առանձին վերցրած որևէ ոլորտում սանկցիաների խստացումը խնդրի լուծման երաշխիք է։

4․Մենք չենք վիճարկում ընտանեկան բռնության դեմպայքարի անհրաժեշտությունը,սակայն որդեգրված օրենսդրական լուծումները չենկարող բավարար արդյունավետություն ապահովել։ Այսպես․

5․Քրեական օրենսգրքում, ընտանեկան և կենցաղային բռնությունը որպես առանձին հանցակազմ նախատեսելու,տասնինը հանցակազմերովհինգ նոր գլուխ ստեղծելու արդյունքում, բառացիորեն պատճենվել են մի շարք հոդվածներ և խստացվել է որոշների պատժաչափը՝ այդպիսովխախտելով օրենսգրքի կառուցվածքային և համակարգային ամբողջականությունն ու տրամաբանությունը։

Փոփոխության անհրաժեշտությունը հիմանավորվածչէ նաև գործող քրեաիրավական կարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի համեմատական վերլուծությամբ։

6․Խիստ մտահոգիչ է և չհիմնավորված ընտանեկան և կենցաղային բռնության ծանր և առանձնապես ծանր հանցակազմերով գործուն զղջալու ինստիտուտի բացառումը, որովվերջինս հավասարեցվում է պատերազմական հանցագործություններին, դիվերսիային և այն հանցակազմերին, երբ պատիժը ցմահ ազատազրկումն է։

Արդյունքում առաջանում ենանհամաչափ պատասխանատվության և տարբեր հանցակազմերի միջև անհիմն տարբերակման խնդիրներ, երբ անձին սպանելու դեպքում կարելի է կիրառել գործուն զղջում, իսկ ընտանիքի անդամի առևանգման դեպքում՝ ոչ։

7․Վիճահարույց են Քրեական օրենսգրքով նախատեսվող ընտանիքի անդամի նոր սահմանումը, դատարանի կողմից ռեաբիլիտացիոն ծրագրի պարտադիր նշանակումը, ինչպես նաևքրեական դատավարության օրենսգրքով առաջարկվող տուժողի լրացուցիչ հարցաքննությունից հրաժարվելու կարգը։

8․Գնահատված չեն դրանց իրավական հետևանքները, սահմանված չեն տուժողի դատավարական իրավունքների պաշտպանությանչափանիշները։

Վերահաստատելով բռնության դեմ պայքարելու մեր հետևողականությունն ու հանձնառությունը, նաև արձանագրելով փաթեթում առկա իրավական անհստակությունների մեծ ծավալը, հեղինակների չհիմնավորված շտապողականությունը

առաջարկում ենք՝

-փաթեթը ենթարկել հիմնարար լրամշակման,

-ներառել մասնագիտական առավել լայն շրջանակների,

-հստակեցնել նոր հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները,բացառելով անհարկի կրկնությունները,

-հիմնավորել պատժաչափերի համաչափությունը՝ ելնելով հասանելի վիճակագրական և իրավակիրառ տվյալներից,

-սահմանել նոր կարգավորումների արդյունավետության հետագա գնահատման չափանիշներ և պարբերական հաշվետվողականության մեխանիզմներ,

Փաթեթի չհիմնավորված շտապողականության մասին է խոսում այն հանգամանքը, որ ռեսուրսների և միջոցների անբավարարության պատճառով որոշ դրույթներ ուժի մեջ են մտնելու 28 թվականին։

Հիշեցնեմ քրեագիտության կարևորագույն սկզբունքներից մեկը. հանցագործությունների կանխարգելման գործում պատժի անխուսափելիությունն ու արագությունն ավելի կարևոր են, քան դրա խստությունն ու դաժանությունը։

https://www.arfd.am/wp-content/uploads/2026/10/AQO_plss9BH3L321ykgzfNAgIa7P2Xr9NBNp-fKMXAvnvRChvu3Gt_3AMJ_671PwQ_Pw9qLtK5Ng3KShl3IXTdy4Sl31eIf4hik0waTONhep-w.mp4
FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է նոր Սահմանադրութ

Նիկոլ Փաշինյանը կրկին կարող է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիա

12 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Աւստրալիոյ 53-րդ Շրջանային Ժողո

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Աւստրալիոյ կառոյցի 53-րդ Շրջանային Ժողովը սկսաւ

11 Նոյեմբեր 2026
Ո՛չ՝ պարտադրուած Սահմանադրութեան

Հայաստանի Սահմանադրութեան շուրջ ծաւալող պայքարը պարզապէս իշխանութեան եւ ընդդիմ

11 Նոյեմբեր 2026
Խաղաղութեան գինը …

Հայաստանի ներկայիս իշխանախումբը 2018 թւականին կառավարական համակարգը բռնազաւթել

11 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Թրքական Եւ Ազրպէյճանական Առաւե

Հայաստանի առաջին նախագահին գլխաւոր խորհրդականին տուած հարցազրոյցին ընթացքին հն

11 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջ

Նոյեմբերի 9-ը հայկական պետականության ռազմավարական սնանկության և սուբյեկտայնութ

11 Նոյեմբեր 2026
Փաշինյանի անիմաստ ելույթը Համաշխարհայի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 6-ին Երևանում անցկացված Հա

10 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company