ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության մասին իմ հոդվածին

27 Հոկտեմբեր 2026

Տարիների ընթացքում ես հաճախ եմ ականատես եղել, թե ինչպես են հայկական հարցերի վերաբերյալ իմ շաբաթական վերլուծությունները վերահրատարակվել կամ հակադարձվել ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների կողմից։

Այնուամենայնիվ, այն, ինչ տեղի ունեցավ անցյալ շաբաթ, արտասովոր էր։ Թուրքական և ադրբեջանական երեք լրատվամիջոցներ հակադարձել են իմ՝ «Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին» վերնագրով հոդվածին։

Ամենաանհեթեթ հոդվածը, որի հեղինակը Ուլաշ Ֆաքիրն էր, հրապարակվեց թուրքական ազգայնական ODATV առցանց լրատվամիջոցում։ Այն վերնագրված էր՝ «Նրանց անունները թվարկվել են մեկ առ մեկ․ չորս թուրք կին թիրախավորվել է հայերի կողմից»։ Միայն վերնագրում կար արդեն երկու լուրջ սխալ․ 1) նրանք չէին թիրախավորվել «հայերի կողմից», այլ մեկ հայի՝ հենց իմ կողմից, և 2) ես որևէ «թուրք կնոջ» չեմ թիրախավորել։ Ես պարզապես արձագանքել եմ չորս թուրք վերլուծաբանի հոդվածներին և նույնիսկ չգիտեի՝ նրանք կանայք էին, թե տղամարդիկ։ Իմ գրածը քաղաքական և ոչ թե գենդերային հարցի մասին էր։

ODATV-ն սխալմամբ անդրադարձավ «ԱՄՆ-ի սփյուռքյան մամուլի կողմից [Այգյուն] Աթարի հոդվածի լայնածավալ լուսաբանմանը»։ Նման բան չկար․ արձագանքը մեկն էր՝ իմը։ ODATV-ն բացահայտել էր, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2021 թվականի փետրվարին Աթարին նշանակել է իր «Անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդում»: Աթարի պետական պաշտոնը ցույց է տալիս, որ նրան չի կարելի համարել հայ-թուրքական հարցերի օբյեկտիվ վերլուծաբան:

ODATV-ը շարունակեց ներկայացնել մյուս երեք թուրք կանանց, որոնց, ըստ լրատվամիջոցի, ես «թիրախավորել եմ»: Չորս կանայք էլ բարձրագույն կրթություն ունեն, սակայն դա չի նշանակում, որ նրանք անաչառ են հայկական հարցերի վերլուծության մեջ:

Իմ հոդվածի երկրորդ հակադարձումը, որի հեղինակը Աբուլֆազ Բաբազադեն է, հրապարակվել է ադրբեջանական NEWS.AZ կայքում։ Այն վերնագրված էր՝ «Ինչու է Բաքվի և Անկարայի գովասանքը մտահոգում հայկական սփյուռքին»։ Նա ներկայացվում է որպես «գիտնական, ճապոնագիտության մասնագետ, գիտնական և քաղաքական վերլուծաբան»։ Տարօրինակ է, որ «ճապոնագետը» գրում է հայկական հարցի մասին։

Բաբազադեի հոդվածի մեծ մասը բառացիորեն արտագրված է ODATV-ի հոդվածից՝ առանց աղբյուրի որևէ հղման: Սա գրագողություն է այսպես կոչված «գիտնականի» կողմից։

Այնուամենայնիվ, ես գոհ եմ, որ Բաբազադեն գովաբանել է իմ հոդվածի որոշ հատվածներ․ «Սասունյանն արժանի է գնահատանքի՝ բացահայտելու համար մի իրական հակասություն, որը դժվար է անտեսել։ Վարչապետը պահանջում է, որ Սփյուռքը չմիջամտի Հայաստանի ներքին գործերին, մինչդեռ հաճույքով ընդունում է նրա գումարները բարեգործական նախաձեռնությունների համար։ Նրա քննադատությունը Փաշինյանի՝ ASA-ի ուսանողների, այլ ոչ թե ավելի լայն հայկական համայնքի հետ հանդիպելու վերաբերյալ, հետևում է նույն տրամաբանությանը․ ներգրավվածությունն ընտրովի է, ոչ թե ինստիտուցիոնալ։ Դա Հայաստանի կառավարության նկատմամբ օրինական քննադատություն է՝ ուղղված Երևանին, ոչ թե Անկարային»։

Իր հոդվածի վերջում Բաբազադեն մի քանի դրական առաջարկ է արել Հայաստանի, Սփյուռքի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ.

«Առաջին եզրակացությունը վերաբերում է մարտավարությանը։ Կարգավորմանն աջակցելու ամենաարդյունավետ ճանապարհը զսպվածությունն ու կոնկրետ գործողություններն են: Անկարայում կամ Բաքվում գրված յուրաքանչյուր խանդավառ պարբերություն կարող է մեջբերում դառնալ Լոս Անջելեսում։ Դա լռության կոչ չէ, այլ բառերն ավելի ուշադիր ընտրելու և դրանք շոշափելի քայլերով ամրապնդելու հորդոր՝ սահմանների բացում, տրանսպորտային նախագծերի զարգացում, առևտրի ընդլայնում և հումանիտար կապերի ամրապնդում»։

«Երկրորդ եզրակացությունը ռազմավարական է: Կարգավորման գործընթացի հիմնական ճակատը գտնվում է հենց հայաստանյան քաղաքականության մեջ՝ պետության և Սփյուռքի, հիշողության և պրագմատիզմի միջև: Միայն հայերը կարող են լուծել այդ բանավեճը: Հայաստանի հարևանները կարող են կանխատեսելիություն առաջարկել և սպասել, որ Երևանը փոխըմբռնման գա սեփական հասարակության հետ»:

«Երրորդ եզրակացությունն ամենակարևորն է բոլոր կողմերի համար. եթե Երևանը չկարողանա ստեղծել այնպիսի ինստիտուտ, որի միջոցով Սփյուռքը կկարողանա ազդել որոշումների վրա՝ առանց դրանք արգելափակելու, ապա արմատական ձայները ձեռք կբերեն ազգի պաշտպանի դերի մենաշնորհը: Խաղաղությունը չի պահանջում հաղթել Սփյուռքին, այն պահանջում է Սփյուռքի ինտեգրում նոր իրականությանը: Թուրքիան և Ադրբեջանը կարող են նպաստել այդ գործընթացին մեկ կարևոր ձևով՝ խուսափելով այնպիսի գործողություններից կամ հռետորաբանությունից, որոնք թույլ են տալիս խաղաղության օրակարգը վերածել զենքի` ընդդեմ կարգավորման»։

«Սասունյանի հոդվածը գրված է դժգոհության զգացումով, և այդ դժգոհությունն ունի քաղաքական իմաստ: Դա ազդանշան է, որ հայկական աշխարհի մի մասն իրեն դուրս է զգում քննարկումից: Այդ ազդանշանն անտեսելը կարող է թանկ նստել: Այն լսելը և գործողություններով, այլ ոչ թե գովասանքով պատասխանելը կարող է խաղաղությունը դնել շատ ավելի ամուր հիմքերի վրա»:

Երրորդ հակադարձումը, որի հեղինակը Այգյուն Աթարն է, վերնագրված էր՝ «Հայկական սփյուռքի իրական մարտահրավերը Թուրքիան չէ, այլ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականությունը․ պատասխան Հարութ Սասունյանին. Սփյուռքը, պետական ինքնիշխանությունը և խաղաղության ապագան Հարավային Կովկասում»: Հոդվածը հրապարակել է Անկարայի Եվրասիական հետազոտությունների կենտրոնը։

Զարմանալիորեն, թուրք վերլուծաբան Աթարը շատ ավելի դրական տրամադրվածություն ունի Սփյուռքի նկատմամբ, քան Փաշինյանը. «Հայկական սփյուռքն ունի խոր արմատներ ունեցող պատմական գիտակցություն, կազմակերպչական լայն ցանցեր և զգալի քաղաքական ազդեցություն մի շարք երկրներում։ Չի կարելի անտեսել նրա դերը հայկական մշակութային ինքնության պահպանման և միջազգային ասպարեզում հայկական շահերի առաջմղման գործում։ Մասնավորապես, Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում գործող սփյուռքյան կազմակերպությունները երկար ժամանակ ազդեցություն են ունեցել Հայաստանին առնչվող միջազգային քննարկումների վրա»։

Աթարն ընդունել է, որ «Լոս Անջելեսում, Փարիզում կամ այլուր ապրող հայը լիովին իրավունք ունի պաշտպանելու պատմական կամ քաղաքական պահանջներ»։ Սա հենց այն է, ինչ ես արել եմ՝ ոչ թե որպես Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, այլ որպես սփյուռքահայ։

Այդուհանդերձ, Աթարն իր վերլուծությունից բաց է թողել երկու կարևոր կետ․ նախ՝ խոսքը վերաբերում է ոչ թե «Լոս Անջելեսում ապրող մեկ հայի», այլ աշխարհասփյուռ միլիոնավոր հայերին։ Երկրորդ՝ սա պարզապես Սփյուռքի և Հայաստանի Հանրապետության հակադրությունը չէ, այլ նաև բազմաթիվ այն հայերի դիրքորոշումը, որոնք ապրում են հենց Հայաստանում և կտրուկ դեմ են Փաշինյանի զիջումներին։

Եզրափակելով՝ աշխարհասփյուռ հայությունը պետք է գիտակցի, որ օտարերկրյա վերլուծաբաններն ու նրանց կառավարություններն ուշադիր հետևում են հայերի կարծիքներին ու հայտարարություններին՝ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է գիտակցեն, որ Փաշինյանի այսօրվա բոլոր զիջումները մերժվելու են պաշտոնը թողնելուն պես։ Հետևաբար, նրանք պետք է հասկանան, որ այս ժամանակավոր զիջումները շուտով կչեղարկվեն։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է նոր Սահմանադրութ

Նիկոլ Փաշինյանը կրկին կարող է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիա

12 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Աւստրալիոյ 53-րդ Շրջանային Ժողո

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Աւստրալիոյ կառոյցի 53-րդ Շրջանային Ժողովը սկսաւ

11 Նոյեմբեր 2026
Ո՛չ՝ պարտադրուած Սահմանադրութեան

Հայաստանի Սահմանադրութեան շուրջ ծաւալող պայքարը պարզապէս իշխանութեան եւ ընդդիմ

11 Նոյեմբեր 2026
Խաղաղութեան գինը …

Հայաստանի ներկայիս իշխանախումբը 2018 թւականին կառավարական համակարգը բռնազաւթել

11 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Թրքական Եւ Ազրպէյճանական Առաւե

Հայաստանի առաջին նախագահին գլխաւոր խորհրդականին տուած հարցազրոյցին ընթացքին հն

11 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջ

Նոյեմբերի 9-ը հայկական պետականության ռազմավարական սնանկության և սուբյեկտայնութ

11 Նոյեմբեր 2026
Փաշինյանի անիմաստ ելույթը Համաշխարհայի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 6-ին Երևանում անցկացված Հա

10 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company