ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

22 Հոկտեմբեր 2026

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրակութիւնը ԱԳ նախարար Արաղչիի հետ հանդիպումից բացի, տեսակցել- խորհրդածել է նաեւ նախագահ Փեզեշքիանի, ինչպէսեւ՝ Անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Մ. Ռեզայիի հետ։

Բոլոր տեսակցութիւնները երկու կողմից էլ գնահատւել են խիստ դրական եւ արդիւնաւորումը՝ անցեալ տարւայ Պուտին-Փեզեշքիան ստորագրած երկուստեք «Ռազմավարական համաձայնագրի»։

Խօսակցութիւնների լայն շրջանակում, ինչպէս երկու ԱԳ նախարարները մամլոյ ասուլիսում ամփոփեցին,ընդգրկւել են աշխարհա-քաղաքական եւ, իհարկէ, անվտանգային տարատեսակ հիմնահարցեր. Պարսից ծոցից՝ Հորմուզի նեղուց եւ ուկրաինական թնջուկից մինչեւ Կովկաս, Լիբանան ու Պաղեստին…։

Եւ այս բոլորի ֆոնին, սակայն, Լաւրովը համընդհանուր անվտանգային համակարգի ստեղծման խնդրում որպէս երրորդ դերակատար, առաջադրել է արդէն իսկ ՌԴ-ի եւ ԻԻՀ-ի հետ տնտեսա-քաղաքական ու շրջանային այլեւայլ կազմակերպութիւններում համագործակից երկիր՝ Չինաստանին, որով էլ, ինչ խօսք, տւեալ համակարգը բոլոր առումներով դառնալու է առաւել ծանրակշիռ գործօն։

Պահի ու ժամանակի առումով եւս գերկարեւոր է Իրան-Ռուսաստան նման շփումն ու համագործակցութեան դրսեւորումը։ Գրեթէ ռազմաքաղաքական բոլոր կարգի փորձագէտների կարծիքով տարածաշրջանը եւ մասնաւորապէս Պարսից ծոցն ու Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-Իսրայէլ նոր պատերազմի թատերաբեմ են դառնալու, չնայած թրամփեան ամենօրեայ եւ ինչու ոչ՝ ամենժամեայ հակասական ու կրկնւող խօսքերին։

Ուկրաինական պատերազմում արդէն ուղղակիօրէն մեղադրելով Զելենսկիին եւ սեփական երկրի էներգետիկ տագնապը շրջանցելու համար՝ ռուսական վառելանիւթերն ապաշրջափակելու Թրամփի այսպէս ասած՝ «Բիզնես-պոլիտիկը» Ուկրաինային խիստ զայրացնելու հետ միաժամանակ, մեծ տարակուսանքի է մատնել ողջ Եւրոպային։ Սրա արձագանգներին ենք, ահա, ականատես, ֆրանսական խժդժութիւնների տեսքով, որի կրկնօրինակները բացառելի չեն նոյնպէս Եւրոմիութեան առանց այն էլ դողդոջուն ու էներգետիկ անվտանգութիւն դիմագրաւող երկրներում…։

Նոյն էներգետիկ ճգնաժամի տրամաբանութեամբ, բացառւած չէ նաեւ Նեթանիահուին զոհասեղանի վրայ դնելու թրամփեան քայլը, հաշւի առնելով նոյնինքն Թրամփի աննախանձելի կացութիւնը՝ կոնգրէսական միջշրջանային ընտրութիւնների սեմին…։

Ինչեւէ, դոմինոյական փոփոխութիւնների շարժառիթները կիրառելի են կարող լինել նաեւ ու մանաւանդ Կովկասեան տարածաշրջանում, որտեղ ի դէմս ՀՀ-ի եւ Ադրբեջանի, աշխարհա-քաղաքական հաշւեկշիռները յօգուտ ԱՄՆ-Իսրայէլ տանդեմի են ուրւագծւած։ Դրա պարզագոյն օրինակը նոյն «Թրամփի ուղի» պրոյեկտն է, որի հետ երբեւիցէ չեն կարող հաշտ ու համերաշխ լինել ռուս-իրանական եւ բնականաբար՝ չինական անվտանգային համակարգը, որն ինչպէս նշւած է վերում, միտւած է վերականգնել իր վերահսկողական դիրքը՝ Կովկասեան ռազմաստրատեգիական տարածաշրջանում…։

Մնում է սպասել յարափոփոխ եւ միաժամանակ տեսանելի ու անկանխատեսելի զարգացումների…։

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«Ալիք»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company